[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2014

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ԴՈՆՈՍՏԻԱ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ

31.jpgՍեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Բասկերի Երկրի Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանում հանդիպում է ունեցել քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրե Օրտելանոյի հետ։ 

ԱՅՑ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՇՐՋԱՆ

30.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Մարտունու շրջանի Բերդաշեն ու Եմիշճան գյուղեր եւ հանդիպում ունեցել համայնքների ներկայացուցիչների հետ։

ՆՊԱՏԱԿԸ ԱՐՑԱԽԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ՈՒ ՀԶՈՐԱՑՈՒՄՆ Է

29.jpgՀրադադարի հաստատումից հետո անցած քսան տարիներին ԼՂՀ իշխանությունների առաջնահերթ խնդիրներից մեկը եղել և մնում է Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցումը։  Նպատակի կարևորությունը խորապես գիտակցում են սփյուռքահայ  այն գործիչները, ովքեր այս տարիներին մեծ նվիրումով ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Արցախի Հանրապետության կառավարության ծրագրերին։

ԿՅԱՆՔԸ` ՀԱՄԱԿ ՆՎԻՐՈՒՄ

27.jpgԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մասնաճյուղը քսանհինգ տարի առաջ բացելով Ստեփանակերտում ` հիմնադիրները նպատակ են հետապնդել այդտեղ կենտրոնացնել ֆիզիկամաթեմատիկական հակումներով երեխաների և զբաղվել նրանց կայուն զարգացմամբ։ Վերջին տարիներին այս դպրոցի հաջողություններն ակնհայտ են:

ՇՈՒՏՈՎ ՇՈՒԿԱ ԿՀԱՆՎԻ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ ՏՈՄԱՏԻ ՄԱԾՈՒԿԸ

26.jpgԱրցախում այս տարի կունենանք սեփական արտադրության տոմատի մածուկ: Որպես հումք հիմնականում   ծառայելու է Արաքսի հովտում աճեցված պոմիդորը: Պետական ծրագրով մաքրված հողերի վրա, միմյանց հարեւանությամբ, յուրաքանչյուրը մի քանի հեկտար բանջարեղեն են մշակում նորաստեղծ ՙԱրաքս բերրի՚ եւ ՙԳրոհ՚ ընկերությունները:

ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՏԵՍԱՆԵԼԻ ՀԵՌԱՆԿԱՐՈՒՄ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳՐԱՎՉՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Արցախը գյուղատնտեսության ոլորտում բարձրակարգ մասնագետների կարիք ունի. այդ մասին բազմիցս է ասվել: Սակայն մի կողմից գյուղատնտեսության ոլորտի մասնագիտություններն են մնում երիտասարդների համար ոչ գրավիչ, մյուս կողմից՝ գյուղատնտեսության ոլորտը նախընտրած երիտասարդների կրթության կազմակերպման համար տեղում առկա պայմաններն են ոչ բավարար:

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

ՙԹուֆենկյան՚ բարեգործական հիմնադրամի համար (ԹԲՀ) ընթացիկ տարին հոբելյանական է.  2004 թվականից մեր հանրապետության տարբեր անկյուններում բարեգործական բազմաթիվ ծրագրեր իրականացրած այս կազմակերպությունն ի մի է բերում արցախյան գործունեության տասնամյակը: Հիմնադրամի նախագահն ու հիմնադիրը Ջեյմս Թուֆենկյանն է` սուլթան Համիդի ջարդերից հետո Արևմտյան Հայաստանից Կալիֆոռնիա փախած և Ֆրեզնոյում օթևանած հայ ընտանիքի շառավիղը:

ՅԱԿՈՒՏԻԱՅՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆԱՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

25.jpgՅակուտսկում տեղի ունեցավ Հայ Առաքելական եկեղեցու` աշխարհում ամենահյուսիսային և հավերժական սառածության շրջանում կառուցված տաճարի բացումը։ Այդ մասին ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ի փոխանցմամբ հաղորդվում է Սախա (Յակուտիա) Հանրապետության կառավարության կայքում։ 

ԶԱՔԱՐ ՔԵՇԻՇՅԱՆԸ... ՄՇՏԱԿԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵՋ

24.jpgՍեպտեմբերի առաջին տասնօրյակը հագեցած էր մշակութային միջոցառումներով, այդ թվում  Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի դահլիճում տեղի ունեցած՝ Շուշիի ՙՎարանդա՚ երգչախմբի  համերգը՝ նվիրված երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Զաքար Քեշիշյանի  խմբավարական ասպարեզի 25-ամյակին։ 

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը Զ. ՔԵՇԻՇՅԱՆԻ հետ։ 

Subscribe to this RSS feed