[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 08 Սեպտեմբերի 2014

ԱՅՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՈՒՄ ՏԱԼ` ՀԻՄՆՎԵԼՈՎ ԺՈՂՈՎՐԴԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԻ ՎՐԱ

24.jpg

ԼՂՀ ԱԺ նիստերի մեծ դահլիճում սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ Ֆրանսիայի Հանրապետության Սենատի և Ազգային ժողովի ներկայացուցիչների, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հանդիպումն Արցախի Հանրապետության խորհրդարանականների, կառավարության անդամների,  հանրային-քաղաքական և գիտակրթական ոլորտների պատասխանատուների հետ։

Ֆրանսիայի խորհրդարանականների հանդիպումը ԼՂՀ ԱԺ-ում

23.jpgՍեպտեմբերի 8-ին Արցախ են ժամանել Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի մի խումբ անդամներ։ Պատվիրակության կազմում են սենատորներ Ալեն Ներին և Ժան Բիզեն, պատգամավոր Ժան Մարկ Ժերմենը և նախկին պատգամավոր Ժակ Ռեմիլյեն։ Ֆրանսիացի օրենսդիրներին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել են Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը և ԼՂՀ ԱԳՆ արարողակարգի աշխատակիցները։

ՙԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՀՍ ԻՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՎ ՈՂՋ ԲՆՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՄԻ ՄԱՍՆԻԿՆ է՚

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 1-ին Շուշիում տեղի ունեցավ Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանական պետական թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Հիշեցնենք՝ թանգարանն ամբողջությամբ նվիրաբերություն է երկրին ԼՂՀ նախագահի խորհրդական, ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի կողմից: Ի պատասխան դրա` որոշվեց, որ այն պետք է կրի մեկենասի անունը:

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ

 Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 1-ին Շուշիի ամրոցում տեղի է ունեցել Ավետ Տերտերյանի ՙԿրակե օղակ՚ օպերայի արցախյան առաջնախաղը:

Հիշեցնենք` առաջնախաղը նվիրված էր ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին և Ավետ Տերտերյանի ծննդյան 85-ամյակին և կյանքի է կոչվել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ նախագծի հեղինակն է Սարինե Ավթանդիլյանը: Արված աշխատանքի մասին  են  հարցազրույցները օպերայի գլխավոր դերակատարներ Գուրգեն Բավեյանի, Ռուզան Մանթաշյանի, ինչպես նաև Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի հետ:

Վարչապետի մոտ քննարկվել են միջնաժամկետ ծրագրերի հետ կապված հարցեր

019.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մոտ սեպտերի 6-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2015-2017թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հետ կապված հարցեր։

Ի ՆՊԱՍՏ ԱՐՑԱԽՅԱՆ ԳՈՐԳԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ

018.jpgԱյս տարի առաջին անգամ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ի նպաստ հայ գորգարվեստի զարգացման, նախաձեռնել է արցախյան գորգարվեստի մրցույթի անցկացումը, որի նպատակը արցախյան գորգը ճանաչելի դարձնելն էր: Հիշեցնենք, որ նախնական փուլին տրված էր մի քանի ամիս:

ՀԱՄԵՐԳՆԵՐ` ՆՎԻՐՎԱԾ ՇՈՒՇԻԻ ՆԱՐԵԿԱՑԻ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ

017.jpgՕգոստոսի 31-ին Նարեկացի արվեստների միության Շուշիի մասնաճյուղը նշեց իր ստեղծման 8-րդ տարեդարձը: Հիշեցնենք` բուն միությունն ստեղծվել է 10 տարի առաջ, Երևանում, ամերիկացի բարերար, հայ մշակույթի նվիրյալ, գաղափարակիր Նարեկ Հարությունյանի ջանքերով, ով զգաց Շուշիում տիրող այն ժամանակվա մթնոլորտը և երեխաներին մշակույթի շուրջ համախմբելու  անհրաժեշտությունը:

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերի 5-ին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղյան և ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերավերվել է Ադրբեջանի քաղաքացի Ջավիդ Սամիրօղլու Մամեդովը:

ԻՆՉ ԿՏԱ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՍԱԿԱԳՆԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ

Օրերս Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հրավիրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել է ներքաղաքային տրանսպորտի ուղևորավճարի սակագնի բարձրացման հարցը, և արդյունքում որոշվել է հոկտեմբերի 1-ից ուղևորավճարի սակագինը 70 դրամից բարձրացնել մինչև 100 դրամ:

ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՎԱԽԸ. ԱՀԱ ԲԱՔՎՈՒՄ ՕՐՈՒԵԼՅԱՆ ՙՄԵԾ ԵՂԲՈՐ՚ ԿՈՂՄԻՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՋԱԽՋԱԽՄԱՆ ՊԱՏՃԱՌԸ

07.jpgՀարևան երկրում Բաքվի իշխանությունների կողմից հայրենիքին դավաճանության մեղադրանքով հետապնդվող իրավապաշտպանների նկատմամբ հայ գործընկերների որևէ վերաբերմունքի արտահայտումը հույժ բարդ խնդիր է։

Subscribe to this RSS feed