Items filtered by date: Ուրբաթ, 17 Ապրիլի 2015

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում ապրիլի 17-ին՝ Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում կայացավ և ապրիլի 18-ին՝ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա նորվեգացի և արցախցի երաժիշտների մասնակցությամբ համերգներ: 

ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

87.jpgԱպրիլի 15-ին Ստեփանակերտի Ա. Գրիբոեդովի անվան թիվ 3 դպրոցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ՙՀիշում եմ և պահանջում՚ խորագրով միջոցառումը։ Այն կազմակերպվել էր դպրոցի պատմության մեթոդմիավորման նախագահ Սուսաննա Մեժլումյանի, ուսուցչական կոլեկտիվի և դպրոցի 2-10-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ։ 

ԱԼԻԵՎՅԱՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Այս տարվա հունիսին Բաքվում կայանալիք Համաեվրոպական առաջին խաղերը մի կողմից ոգևորել են  ալիևյան կլանին, մյուս կողմից էլ՝ դարձել խնդրահարույց այդ նույն կլանի համար։ Հասկանալի է՝ Խաղերը զուտ մարզական միջոցառումներ չեն, որոնց սովորաբար հատուկ է լինում տոնականությունը։ 

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հադրութի շրջանում ընթացիկ տարում նախատեսվում է կատարել մոտ 1270հա  գարնանացան, որից  598 հա-ն համայնքային սեփականաշնորհված և  գյուղամերձ  վարձակալված, 680 հա-ն՝ պետական պահուստային ֆոնդի (ՊՊՖ) վարձակալված վարելահողերում: Եղանակային անբարենպաստ պայմանները հնարավորություն  չեն տալիս գարնանացանի աշխատանքները կատարել սահմանված ժամկետներում: 

ԾԱՌԱՏՈՒՆԿ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԹԻՎ 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

DSC01691.jpgԻնչպես տեղեկացրել ենք, ապրիլի 1-ից Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հանձնարարությամբ հայտարարվել է մայրաքաղաքի կանաչապատման, բարեկարգման և սանիտարական մաքրման աշխատանքների միամսյակ։  

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Avetum.jpgԱպրիլի 14-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կայացավ ՙԱվետում՚ վոկալ անսամբլի համերգը` նվիրված Սուրբ Հարության ու Մայրության և գեղեցկության տոներին: Ներկա էր ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:

ՎՈԼԵՅԲՈԼԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

voleibol1.jpgԱպրիլի 13-15-ը Ստեփանակերտի թիվ 7 հիմնական դպրոցի մարզադահլիճում կայացավ Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի աղջիկների վոլեյբոլի բաց առաջնություն։ Այն անցկացվեց երկու տարիքային՝ 1999-2001թթ. և 2002թ. ծնված  և ցածր տարիքի աղջիկների խմբերի միջև։

Արդյունքների ամփոփում

Այսօր տեղի է ունեցել ապրիլի 13-16-ը անցկացված զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հավաքների և բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփում, որին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ և հանրապետության ուժային կառույցների ղեկավարներ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին մասնակցել է Պաշտպանության բանակի զորամասերի հրամանատարների եւ նրանց տեղակալների հավաքին:

170415_PBZoramasHram_TeghHavaq_Info.jpgԻր ելույթում Նախագահ Սահակյանը կարեւորել է նման հավաքները եւ դրանց զուգահեռ բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պաշտպանության բանակի եւ հայոց զինված ուժերի համար:

ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

 Ապրիլի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավոր Հասմիկ Հարությունյանի երդման արարողությունը: 

Subscribe to this RSS feed