[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Չորեքշաբթի, 15 Մարտի 2017

Թուրքիայում Դիարբեքիր-Մարդին մայրուղու վրա ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, մահացել են զինվորականներ

Թուրքիայում Դիարբեքիր և Մարդին նահանգների միջև ընկած ավտոմայրուղու վրա ահաբեկչական պայթյունի հետևանքով երկու թուրք զինվորական է մահացել, կան վիրավորներ, հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը: 

Շարունակվում է Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավարի այցը Հունաստան

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 14-ին  այցելել է Աթենքի «Ճենազյան» և «Լևոն և Սոֆյա Հակոբյան» հայկական վարժարաններ, որտեղ հանդիպել է ուսուցիչների և սաների հետ։

Իրանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել իրանցիներին Նովրուզի օրերին Թուրքիա չմեկնել

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին երկրի քաղաքացիներին կոչ է արել Նովրուզի տոնակատարությունների օրերին խուսափել Թուրքիա մեկնելուց, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

Մովսես Հակոբյանը Մոսկվայում կհանդիպի ՌԴ ԶՈւ ԳՇ պետին

Մարտի 14-ից 15-ը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում անցկացվող անվտանգության հարցերով համաժողովին:ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը կհանդիպի նաև ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ-ՊՆ առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովին:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են С-400-ների Թուրքիա մատակարարման հնարավորությունը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են հակաօդային պաշտպանության С-400 համակարգերի Թուրքիա մատակարարման հնարավորությունը, գրում է «Известия»-ն:

Մենք պատրաստ ենք համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի. Սերժ Սարգսյան

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում իր ելույթի խոսքում ընդգծել է, որ անվտանգության հարցերը Հայաստանի համար շարունակում են մնալ խիստ արդիական:

Շվեյցարիայում հակաթուրքական ցույց է կազմակերպվել

Շվեյցարիայի ծայրահեղ աջակողմյան ուժերը Թուրքիայի դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ ցուցարարները Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին բազմաթիվ վիրավորական պաստառներ են ծածանել:

Շրջաններում կստեղծվեն «Արցախուղի» ՓԲԸ առանձին ստորաբաժանումներ. Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմերի ղեկավարների և կառավարության այլ պատասխանատուների մասնակցությամբ:

ՀԱՊԿ անդամների միջև ռազմաքաղաքական հարաբերություններն առաջնային են և այս սկզբունքի խախտումը չի նպաստում ՀԱՊԿ հեղինակության բարձրացմանը

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:

Subscribe to this RSS feed