[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 16 Մարտի 2017

Պարգևատրում

Մարտի 15-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր և տեղում հանրապետության նախագահի պարգևները հանձնել փետրվարի 25-ին հակառակորդի կողմից ձեռնարկված հարձակողական գործողությունը չեզոքացնելու ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

News.am: Բաքուն մինչեւ հունիս պետք է ՄԻԵԴ-ին ներկայացնի «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռի իրականացման ծրագիրը

Հայաստանին հաջողվել է զգալի դիվանագիտական հաղթանակի հասնել՝ Արցախի ներկայացուցչի մասնակցության վերաբերյալ՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Չիրգանովն ընդդեմ Հայաստանի» գործերի քննարկման հարցում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում։ Այս մասին հայտարարել է ՄԻԵԴ –ում (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) Հայաստանի ներկայացուցչ Գեւորգ Կոստանյանը։

Խնդիրը սրբազան Արամ Աթեշյանի բռնած դիրքի մեջ է․ Պոլսո պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյան

Գերմանիայի թեմի առաջնորդ, Ստամբուլի պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին Բեքչյանը, խոսելով Ստամբուլի նահանգապետարանի որոշման մասին, թե տեղապահի ընտրությունները իրավաբանորեն անհնար են, ասաց, որ առայժմ պետք է սպասել. Թուրքիայի իշխանությունները ցանկանում են, որ պատրիարքի ընտրությունները սահմանադրական հանրաքվեից հետո լինեն:

Ե՛վ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդումն առաջնահերթություն է. Սերժ Սարգսյանի հարցազրույցը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եվրոպական EURACTIV առցանց պարբերականի գործընկեր EFE իսպանական գործակալությանը տված հարցազրույցում պաշտպանել է և՛ Եվրամիության, և՛ Եվրասիական միության հետ հարաբերությունների հարցում երկրի որդեգրած փոխլրացնող մոտեցումը:

Ապրիլյան պատերազմից հետ 700-ից ավելի հայց է ներկայացվել ՄԻԵԴ ընդդեմ Ադրբեջանի. Կոստանյան

«Ապրիլյան պատերազմի զոհերի, վիրավորների իրավունքների պաշտպանության  հետ կապած 700-ից ավելի  հայց է ներկայացվել եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի»,-«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն»-ում կայացած քննարկման ժամանակ ասաց  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:

ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԵՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱԿԱՍՈՎ

Մարտի 14-ին գյուղնախարար Արամ Մխոյանը հանդիպում ունեցավ հանրապետության անասնապահների ու անասնաբույժների հետ՝ քննարկելու ոլորտում առկա  խնդիրներն ու զարգացման հեռանկարները։

Subscribe to this RSS feed