[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Հինգշաբթի, 02 Մարտի 2017

Հաղորդագրություն

Այսօրվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) հատվածներում տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի ականանետերից ու հաստոցավոր ավտոմատ նռնականետերից շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը՝ արձակելով 68 արկ:

Հաղորդագրություն

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվություններն առ այն, թե իբր Մարտունու ուղղությամբ հայկական շտաբ է ոչնչացվել, իսկ Մարտակերտի հատվածում կանխվել է արցախյան կողմի դիվերսիոն-ներփաթանցման փորձը, հորինվածքներ են և իրականությանը չեն համապատասխանում:

Դիտարկում

Մարտի 1-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի  ուղղությամբ՝  Շխլյար  բնակավայրի  մոտակայքում։ 

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻՆ

Փետրվարի 28-ին ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԿԳՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է  դպրոցականների ՙՍահմանադրություն և իրավունք՚  խորագիրը կրող հանրապետական  օլիմպիադա, որին մասնակցել են  Ստեփանակերտի ու շրջկենտրոնների ավագ դպրոցների 11¬րդ և 12-րդ դասարանների թվով հիսուն աշակերտներ:

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց:

Subscribe to this RSS feed