[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 06 Մարտի 2017

Արցախում երկրաշարժ է գրանցվել. ցնցման ուժգնություն էպիկենտրոնում եղել է 4-5 բալ. եղել է հետցնցում

Սույն թվականի մարտի 6-ին, տեղական ժամանակով ժամը 10:24-ին (Գրինվիչի ժամանակով` 06:24) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.180 եւ արեւելյան երկայնության 46.360 աշխարհագրական կոորդինատներով (ԼՂՀ, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.4 մագնիտուդով երկրաշարժ:

ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՄՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԼՐՎԵՑԻՆ ՎԵՐՋԻՆ ՍԵՐՆԴԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի նվիրատվության շնորհիվ ԼՂՀ առողջապահության նախարարության ՙՄոր և մանկան առողջության պահպանման կենտրոն՚-ի ու ՙԱրևիկ՚ մանկական բուժմիավորման նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքները համալրվեցին գերմանական ՙԴրեգեր՚ ընկերության 4 նոր կյուվեզներով (հատուկ ինկուբատոր, որտեղ պահպանվում է օպտիմալ ջերմաստիճան և խոնավություն)։

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԵՂԾ ԴԵՂՈՐԱՅՔԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Փետրվար ամսին ՀՀ առողջապահության նախարարության կողմից Հայաստանի դեղատներում հայտնաբերվել են իբր ՙԼե Լաբողատուաղ Սեղվիե՚ ընկերության արտադրության պրեստանս 5մգ/10մգ (հակահիպերտենզիկ), ինչպես նաև ցեֆտրեաքսոն-աստերիա (հակաբիոտիկ)  կեղծ դեղախմբեր:

ԷՆԴՈՍԿՈՊԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Անցած շաբաթ ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ՓԲԸ¬ն Արցախի առողջապահության նախարարության հանրապետական բժշկական կենտրոնին է նվիրել ժամանակակից բուժական և ախտորոշիչ սարքավորումներ, էնդոսկոպիկ վիրահատական գործիքներ։

ՀԱՅՈՑ ՍՊԱՐԱՊԵՏԸ

Մարտի 5-ին Արցախի և Հայաստանի հերոս Վազգեն Սարգսյանը կդառնար 58 տարեկան։ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հավաստմամբ՝ Վազգեն Սարգսյանը կանգնած էր մեր ժողովրդի ազգային¬ազատագրական շարժման ակունքներում, եղել է հայոց պետականության վերականգնման առաջամարտիկներից, հայոց բանակի հիմնադիրներից և առաջին հրամանատարներից մեկը և դեռևս կենդանության օրոք արժանացել է Սպարապետ պատվավոր կոչմանը։

Իրադրությունն առաջնագծում

Մարտի 5-ին և լույս 6-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1000 կրակոց:

ՄՐԳԱՅԻՆ ԿԵՂԵՎԻ ՀՐԱՇՔ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մանկուց մենք սիրում ու հաճույքով ուտում ենք մրգեր, ու մեր մտքով գրեթե չի անցնում, որ, չօգտագործելով դրանց կեղևը, մեծ սխալ ենք գործում. հենց կեղևն է հատկապես շատ օգտակար նյութեր պարունակում։ 

Subscribe to this RSS feed