[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 12 Հունվարի 2018

Ալեքսանդր ԿՌԻԼՈՎ. ՙՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆՁՆԵԼԸ ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ Է ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ՚

Ժամանակակից աշխարհաքաղաքական համատեքստում Անդրկովկասի շուրջ տիրող իրավիճակի, ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղիների ու հակամարտ կողմերի քարոզչական պատերազմի մասին ՙՆոյեվ Կովչեգ՚-ին պատմել է ռուս հայտնի քաղաքագետ, ՌԳԱ Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Կովկասագետների գիտական միության նախագահ  Ալեքսանդր ԿՌԻԼՈՎԸ։

ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

Տարեցտարի ավելանում է սոցիալական տարբեր խավերին պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Ինչ տեղաշարժե՞ր են շրջանում կատարվել 2017 թվականին։ Հարցով դիմեցինք Մարտունու   շրջվարչակազմի  աշխատակազմի  սոցիալական ծառայության տարածքային   գործակալության  պետ Նոնա ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ։

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

Սոցիալական ծառայության Ասկերանի տարածքային գործակալությունում 2017 թվականի ընթացքում սոցիալական տարբեր խավերի ներկայացուցիչների (շրջանի տարբեր համայնքներից) պետության և բարեգործական կազմակերպությունների կողմից պարբերաբար բարեգործական աջակցություններ են ցուցաբերվել կենցաղային ապրանքների, դրամական միջոցների և սննդամթերքի տեսքով։ 

ՀԱՏՈՒԿ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ

1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նիստին, որը վարում էր Մ. Ս. Գորբաչովը, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության թիվ 10017-X1 հրամանագրով ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հատուկ կառավարման կոմիտեն, իսկ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության N 10025-X1 որոշմամբ հաստատվեց ութ հոգուց բաղկացած նրա հետևյալ կազմը՝ Վոլսկի Արկադի Իվանովիչ՝ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ (կոմիտեի նախագահ), Բաբայան Սեմյոն Համայակի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողպատգամավորների մարզային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, Ջաֆարով Վագիֆ Ջաֆարօղլի՝ կուսակցության Շուշիի շրջկոմի առաջին քարտուղար, Միշին Վիկտոր Մաքսիմովիչ՝ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, Արհեստակցական միությունների համամիութենական կենտրոնական խորհրդի քարտուղար, Պլիսով Վիկտոր Վասիլևիչ՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, ԽՍՀՄ ծանր, էներգետիկ և տրանսպորտային մեքենաշինության փոխնախարար, Սիդորով Վալերի Անատոլևիչ՝ ԽՄԿԿ Կենտկոմի քարոզչության բաժնի ենթաբաժնի վարիչի տեղակալ, Կուպրեև  Սերգեյ Ալեքսանդրովիչ՝ ԽՍՀՄ ՆԳՆ  ներքին ծառայության գեներալ-մայոր, Թովմասյան Վլադիմիր Հայրապետովի՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական վերահսկողության մարզային կոմիտեի նախագահ։

Subscribe to this RSS feed