[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 16 Հունվարի 2018

Հաղորդագրություն

Հունվարի 16-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հարություն Վանյայի Խաչատրյանը:

ԱՐԺԱՆԻ ՀԵՐԹԱՓՈԽ

Ամանօրյա տոներից հետո շրջանում մեկնարկեց  ձմեռային առաջին զորակոչը։ Հունվարի 15-ին Հադրութի զինվորական կոմիսարիատի բակում հավաքվել էին ծնողներ, հասարակության ներկայացուցիչներ՝ իրենց զավակներին ճանապարհելու Հայրենիքի  պաշտպանության  սուրբ գործին։ 29 պատանիներ  պատրաստվում են համալրելու  Արցախի ՊԲ շարքերը։ 

Ի՞ՆՉ ՔԱՅԼԵՐ Է ՁԵՌՆԱՐԿԵԼՈՒ ԱՐՑԱԽԸ 2018թ. ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Արցախի Հանրապետությունը 2018 թվականին պատրաստվում է ակտիվ քայլեր ձեռնարկել արտաքին քաղաքականության տարբեր ուղղություններով՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններին ավելի ակտիվորեն մասնակցելու, Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու և Արցախը աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու, ինչպես նաև տարբեր սուբյեկտների հետ երկկողմ հարաբերություններ հաստատելու նպատակով։

ԱՆՍԱՍԱՆ ՀԱՎԱՏ ԱՌ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

Հունվարի 12-ին Ասկերան քաղաքում տոնական տրամադրություն էր տիրում։ Իրականություն էր դարձել շրջկենտրոնի բնակիչների վաղեմի երազանքը։ Այդ օրը շահագործման հանձնվեց պետբյուջեի ֆինանսավորմամբ կառուցված մի շենք, որում տեղակայվել են Ասկերանի ՙԱրվեստի դպրոց՚ և ՙՄանկապատանեկան ստեղծագործության կենտրոն՚ ՊՈԱԿ-ները։

ԵԿՄ-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԿԵՐԱՆ

Հունվարի 11-ին տեղի ունեցավ Երկրապահ կամավորական միության ներկայացուցիչների այցելությունն Ասկերան։ Այցը նվիրված էր ՀՀ ՊՆ լեգենդար 5-րդ կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակին։ 

ՙԹՈՒՖԵՆԿՅԱՆ՚ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԵԾ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Քաշաթաղի շրջանի կայացման գործում մեծ է բարեգործական մի շարք կազմակերպությունների դերը, որոնց օժանդակությամբ շրջանում իրականացվել են նաև շինարարական աշխատանքներ, շահագործման հանձնվել դպրոցական շենքեր, բնակելի առանձնատներ ու մարդկանց կենսագործունեության ապահովման օբյեկտներ և այլն։

ՀԻՆ ՎԱՆԻ ՆՈՐ ԳՏԱԾՈՆԵՐ

Զարմանալի ոչինչ չկա նրանում, որ Վանա լճի հատակում պարբերաբար հայտնաբերվում են ուրարտական հուշարձաններ ու տարբեր գտածոներ։ Վանն Ուրարտուի մայրաքաղաքն էր, որը գոյություն ուներ մ.թ.ա. 7-8-րդ դդ. և որոշ ժամանակ գերիշխող դիրք ուներ Առաջավոր Ասիայում իր հարևանների նկատմամբ։

Subscribe to this RSS feed