[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 06 Հուլիսի 2018

ՀԱՂՈՐՏԻՆ՝ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐՈՎ

Հաղորտու համայնքի ղեկավար Նվեր Մարտիրոսյանի հետ մեր հանդիպումների ընթացքում միշտ էլ անդրադարձ է կատարվում այն մտահոգությանը, որ գյուղը դատարկվում է, երիտասարդներն աշխատատեղ չունենալու և այլ պատճառաբանությամբ թողնում-հեռանում են, չեն ուզում ապրել ժամանակակից կյանքից հեռու փոքրիկ բնակավայրում։

ԴՊՐՈՑՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՈՐԱԿՅԱԼ ՈՒՍՄԱՆ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Գուցե թե սա այն եզակի դեպքերից է, երբ հանրակրթական դպրոցներում համատարած ՙլռություն՚ է (ամառային արձակուրդներ են), բայց մենք անդրադառնում ենք դպրոցական կյանքին, փորձում վերագնահատել անցած ուսումնականի ձեռքբերումները, ինչու՞ չէ, նաև բացթողումները: Կարծում ենք` այստեղ արտառոց ոչինչ չկա:

ԱՐՑԱԽՈՒՄ Է ՆՅՈՒ ՋԵՐՍԻԻ ՙՆԱԻՐԻ՚ ՊԱՐԱԽՈՒՄԲԸ

Հուլիսի 4-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի  լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Արևմտյան Ամերիկայի Նյու Ջերսիի Համազգային հայ կրթական և մշակութային միության ՙՆաիրի՚ պարախմբի  համերգը, որին իրենց մասնակցությունն էին բերել  նաև Արցախի համույթները։ Համերգը խորհրդանշում էր Հայաստան-Արցախ-Սփյուռք  միասնությունը։

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻՆ

Օրերս Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի մեծ դահլիճում տեղի է ունեցել հայ և օտարեկրյա աշխարհահռչակ երաժիշտների կողմից տրված համերգը մայրաքաղաքի երաժշտասեր հասարակության համար: Հրաշալի, բարձրաճաշակ կատարումներով ելույթներ ունեցան թավջութակահար Սևակ Ավանեսյանը, ջութակահարներ Յոսիֆ Իվանովը, Աստղիկ Վարդանյանը, դաշնակահար և կոմպոզիտոր Արթուր Ավանեսովը:

ՄԻՆՉԵՎ Ե՞ՐԲ...

Արդեն մի քանի տարի է՝ ՙԱրցախկապ՚-ը քիթը խոթել է ռուսական երեք  հեռուստաալիքների  (ՙԱռաջին ալիք՚, ՙՌոսիա-1՚ և ՙՆՏՎ՚) եթերները և փող  աշխատելու մոլուցքով տարված՝ խաղում է հեռուստադիտողների նյարդերի հետ։

ՔԱՂԱՔԱԳԵՏ. ՙԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԱՐՑ Է, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ՚

The Armenian Interest՚ կենտրոնի ղեկավար, ամերիկագետ, ՙForbes՚, ՙThe National Interest՚ և ՙՌուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ՚ ամսագրերի սյունակագիր, քաղաքագետ Արեգ ԳԱԼՍՏՅԱՆՆ իր խորհրդածություններն է ներկայացնում ՙԿարո՞ղ են տարածքները հանձնվել Ադրբեջանին՚ և ՙԿարո՞ղ է նոր պատերազմ սկսվել՚ թեմաներով։

Վ. ԵՎՍԵԵՎ. ՙՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑՆ ԱԴՐԲԵՋԱՆ ՉԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ՚

Ռուսաստանյան պատվիրակությունը, որի կազմում էին քաղաքագետներ Մաքսիմ Շևչենկոն, Իգոր Կորոտչենկոն, Ալեքսանդր Դուգինը և Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, օրերս  Ադրբեջանում այցելեցին Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ շրջանում տեղակայված զորամասերից մեկը, որտեղ ռուսաստանցիները բարձրացան Լելեթեփե բարձունքը, որը գրավվել էր ադրբեջանական ուժերի կողմից 2016թ. ապրիլյան ՙքառօրյա պատերազմի՚ ժամանակ։

Subscribe to this RSS feed