Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ

Օրերս կայացավ Ստեփանակերտի քաղաքապետարանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ժամանակ ավագանու անդամները պետք է ընդգրկվեին համապատասխան հանձնաժողովներում` ավագանու աշխատանքի արդյունավետ և բնականոն ընթացքի համար:

Ստեփանակերտի քաղաքապետարանին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովում միաձայն ընտրվեց մայրաքաղաքի ՙՍոսե՚ մանկապարտեզի տնօրեն Նելլի ՂՈՒԼՅԱՆԸ, ում հետ զրուցեցինք իր բազմաբնույթ գործունեության մասին:

-Տիկին Նելլի, Դուք արդեն երկրորդ անգամ եք ընտրվում ավագանու անդամ: Ի՞նչն է դրդում Ձեզ զբաղվել նաև այս գործունեությամբ:

-Առաջին անգամ ընտրվել եմ 2003 թվականին, աշխատել երեք տարի և դադար տվել: Սակայն գործընկերներս, շրջապատս և ՀՅԴ կուսակցական ընկերներս խորհուրդ տվեցին կրկին դնել թեկնածությունս` պայմանավորված մի քանի պատաճառներով: Նախ, ինչպես գիտեք, ես ընդգրկվել եմ Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովում, որին ներգրավված էի նաև նախորդ անգամ: Իմ գործունեությունն այդ հանձնաժողովում գնահատվեց արդյունավետ: Երևի իր դերը խաղաց երեխաների հետ աշխատելու իմ փորձը: Ճիշտ որոշում ընդունելիս, բավարարվածության զգացում ես ապրում, որ օգնեցիր մի կարևոր գործում: Ավագանու անդամ լինելը հնարավորություն է տալիս խնդիրները բարձրաձայնել, երբեմն էլ` լսելի դարձնել:

-Նախկինում ավագանին ընտրվում էր որոշակի տեղամասից, և այդ տեղամասի բնակչությունը կարող էր իրեն հուզող հարցերով դիմել ընտրված ավագանու անդամին: Այս անգամ ավագանու անդամներն ընտրվեցին ընդհանուր ցուցակով: Կա՞ դիմելու որևէ կարգ:

-Որևէ կարգ չկա, յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել ցանկացած ավագանու անդամի:

-Անցնենք Ձեր հիմնական գործունեությանը: Տեղեկացված ենք, որ հիմնովին վերակառուցվում է ՙՍոսե՚ մանկապարտեզի շենքը: Ի՞նչ փուլում է գտնվում շինարարությունը, ե՞րբ է նախատեսված ավարտը:

-Նախ ասեմ, որ մանկապարտեզը տեղակայված է մայրաքաղաքի հին շենքերից մեկում, որի վիճակը վերջին տարիներին կտրուկ վատթարացել է: Հրավիրվեցին համապատասխան գերատեսչությունների մասնագետներ, որոնց խորհրդով որոշվեց շենքի քանդման, տեղում նոր մանկապարտեզի կառուցման տարբերակը: Որ շենքը նորգման, ամրապնդման կարիք ունի, տեղյակ էր ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը, վերադասը գիտի նաև քանդման տարբերակի մասին, որը ճիշտ համարվեց։ Շենքի կառուցման ֆինանսավորումն իր վրա վերցրեց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունը: Դրամի հայթայթման համար վարչությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված են ՀՕՄ-ի տարբեր երկրների, այդ թվում և Արցախի միավորների ներկայացուցիչներ: Կարող ենք արդեն ասել, որ հանձնախմբի գործունեությունը` կապված դրամահավաքի նպատակով տարբեր ծրագրերի մշակման հետ, պսակվել է հաջողությամբ: Բավականին մեծ գումար հավաքվեց նաև հոկտեմբերի սկզբներին, երբ 100-ից ավելի ՀՕՄ-ուհիներ` Երևանում տեղի ունեցած ՀՕՄ-ի 71-րդ համահայկական պատգամավորական ժողովից հետո, ժամանեցին Արցախ: Նրանք ներկա եղան ՙՍոսե՚ մանկապարտեզի նոր շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը, մասնակցեցին ՀՕՄ-ի Արցախի միավորի կողմից կազմակերպված պաշտոնական ճաշկերույթ-դրամահավաքին, որին ներկա էին նաև Արցախի հոգևոր և պետական այրեր, ինչպես և ՀՅԴ Արցախի ԿԿ և երիտասարդական միության անդամներ: Հավաքվեց անհրաժեշտ գումարի կեսից ավելին, ինչը թույլ կտա շինարարությունն արագ ավարտել, հատկապես որ ԼՂՀ իշխանությունները կաջակցեն շենքի կառուցմանը: Նախատեսված է 2017թ. գարնանը կատարել մանկապարտեզի նորակառույց շենքի բացումը:

-Տեղեկացված ենք, որ շենքը կծառայի ոչ միայն որպես մանկապարտեզ, այլ հնարավորություն կունենա իրագործել մի շարք այլ գործառույթներ: Բացեք, խնդրեմ, փակագծերը:

- Շենքը կունենա ձեղնահարկ, որտեղ նախատեսված է կառուցել մեծ դահլիճ` տարբեր նպատակների համար: Կարևոր նպատակներից է լինելու մինչև երեք տարեկան երեխաների ու նրանց ծնողների համար շփման դաշտի ստեղծումը, այսինքն` երեխաները խաղերի միջոցով կմերձենան իրար, ծնողներն էլ կշփվեն իրար հետ, ավելի մոտիկից կծանոթանան մանուկների խնդիրների, հնարավոր է, կազմակերպվեն դասընթացներ: Նման ժամանցի կազմակերպման ձևերը վաղուց կիրառվում են Արևմուտքում, ինչը նպաստում է փոքրիկների ավելի արագ զարգացմանն ու հաղորդակցմանը: Հավելեմ, որ շենքը հնարավորություն կունենա իրագործելու նաև անվտանգության խնդիրներ. նկուղային հարկը հագեցած կլինի անհրաժեշտ պարագաներով, որպեսզի արտակարգ իրավիճակների դեպքում ծառայի որպես ապաստարան:

-Որքան տեղյակ ենք, կա նաև պայմանավորվածություն, որ կառավարությունը մինչև նոր շենքի կառուցման ավարտը ժամանակավորապես կտրամադրի որևէ այլ շենք, որպեսզի մանկապարտեզը կարողանա շարունակել իր գործունեությունը:

-Սեպտեմբերին մեզ տրամադրեցին 6-րդ դպրոցի հին շենքը, որը վերանորոգման կարիք ուներ, և սկսվեցին այդ աշխատանքները: Զուգահեռ ընդունվում են երեխաների ընդունելության դիմումներ: Ինչպես միշտ, ունենք 100 երեխա ընդգրկելու հնարավորություն. մի մասը մեր սաներն են, մյուս մասի համար ընդունվում են դիմումներ: Դիմողների մեծ մասը ժամանակավոր մեզ տրամադրած շենքի մերձակա տարածքի բնակիչներն են: Մենք կշարունակենք ՙՍոսե՚ մանկապարտեզի ավանդույթները` կընդունենք սոցիալապես անապահով կամ քիչ ապահով ընտանիքների երեխաների, որոնց համար կլինեն զեղչեր, բայց ոչ այնքան, ինչքան մինչ այդ, քանի որ մեծ ծախսեր են սպասվում ժամանակավոր տրամադրած այդ շենքում: 

 Էմմա ԲԱԼԱՅԱՆ