Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆՆ ԵՆ

ԼՂՀ գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԿԹ) հանրակրթական ուսումնական հաստատություններում անցկացրել է հերթական արտաքին գնահատում:

Կենտրոնի տնօրեն Յուրի ՔԱՐԱՄՅԱՆԻ տեղեկատվությամբ՝ այն իրականացվել է 4-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:

Ընդհանուր գնահատվել է 883 դասարան` 6609 աշակերտի ընդգրկմամբ: Գրավոր աշխատանքերի կատարման ընթացքը, ինչպես միշտ, կազմակերպվել է ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների կողմից: Մեկ ամիս առաջ ԳԹԿ-ն անհրաժեշտ բոլոր օժանդակ փաստաթղթերը (աշխատակարգեր, փակ ծրարներում առարկայական թեստեր) ուղարկել էր ուսումնական հաստատություններ, որպեսզի դպրոցները նախօրոք իմանան, թե որ առարկաներից է լինելու արտաքին գնահատումը, նախապատրաստվեն, և ավելորդ լարվածություն չլինի: Գրավոր աշխատանքները՝ որպես կանոն, ստուգվել են ԳԹԿ-ում, և արդյունքների հետ միասին ուղարկվել ուսումնական հաստատություններ` տեղերում ավելի արդյունավետ վերլուծություն կատարելու համար: Շուրջ 2200 գրավոր աշխատանքների ժամանակ դասասենյակներում դպրոցների ներկայացուցիչների հետ միասին եղել են նաև ԳԹԿ¬ի աշխատողները: Դա հիմնականում Ստեփանակերտի ուսումնական հաստատություններում էր: Արդյունքները՝ տոկոսային հարաբերությամբ, այնտեղ, որտեղ գրավոր աշխատանքներն անց են կացվել միայն դպրոցի ներկայացուցիչների կողմից և որտեղ մասնակցել են նաև ԳԹԿ աշխատողները, նույնն են: Յու. Քարամյանը դրանից եզրակացնում է, որ ուսումնական հաստատություններում տարեցտարի բարձրանում է պաշտոնատար անձանց պատասխանատվությունը գրավոր աշխատանքների կատարման ժամանակ. ամենակարևորը՝ կարգը պահպանվում է: Խախտման եզակի դեպքեր են արձանագրվել: Յու. Քարամյանն ասաց, որ սկզբնական շրջանում շատ էին կարգը խախտելու դեպքերը, իսկ հիմա 1 տոկոսի էլ չի հասնում: Նրա խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում կգա ժամանակ, երբ գրավոր աշխատանքներն այլևս կարիք չի լինի ԳԹԿ-ում ստուգելու, դա կանեն դպրոցները: Ուսումնական հաստատությունները հասկացել են, որ իմաստ չունի կարգը խախտել, միևնույն է, վաղ թե ուշ, կեղծ արդյունքները ջրի երես են դուրս գալիս: ԳԹԿ տնօրենը, ստուգված գրավոր աշխատանքները հետ ուղարկելով կրթօջախներ, կասկածելի աշխատանքների դիմաց համապատասխան նշում է անում, օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ մատնանշում է կարգը խախտած դպրոցներին: Անշուշտ, ոչ մեկին հաճելի չէ նկատողության արժանանալ, հետևաբար և, ամենալավը գրավոր աշխատանքների ճիշտ ձևով անցկացումն է: Ամեն անգամ արտաքին գնահատում անցկացնելիս ԳԹԿ-ն որևէ նորություն է մտցնում: Այս անգամ նորությունը թեստերի վերաբերյալ էր. 4-րդ դասարանում մայրենիի թեստերի կառուցվածքն են փոխել՝ համապատասխանեցրել գիտելիքների ստուգման թեստերին, որը, ինչպես հայտնի է, տալիս են տարեվերջին: Ընդհանուր արդյունքները հետևյալն են. 0-3 միավոր (ՙանբավարար՚) ստացել է 1677 աշակերտ (25%), 4-6 միավոր (ՙբավարար՚)՝ 3037 աշակերտ (46%),7-8 միավոր (ՙլավ՚)՝ 1613 աշակերտ (25%), 9-10 միավոր (ՙգերազանց՚)՝ 282 աշակերտ (4%): Պատկերը նույնն է արդեն 2-3 տարի: Յու. Քարամյանի գնահատմամբ՝ դա այնքան էլ լավ չէ, քանի որ իրենց նպատակն է ապահովել որոշակի առաջընթաց, թեկուզ՝ փոքր։ Եթե այդ առաջընթացը չկա, կանգնած են տեղում, ուրեմն մտահոգվելու հիմքեր կան: ԳԹԿ տնօրենն արդյունքները ներկայացրեց նաև ըստ դասարանների ու առարկաների։ 4-րդ դասարանում մայրենիից աշակերտների 20%-ն ստացել է 0-3 միավոր և միայն 9%-ը՝ 9-10 միավոր: ՙԼավ և գերազանց գնահատականների քանակը ոչ պատշաճ մակարդակի վրա է ամբողջ հանրապետությունում՚,- ասաց նա: Մաթեմատիկայից նույն դասարանում 0-3 միավոր ստացել է աշակերտների 30%-ը, 9-10 միավոր՝ 3%-ը: 6-րդ դասարանում արդյունքները համեմատաբար լավ են մայրենիից. 0-3 միավոր ստացել է 13%-ը, 9-10 միավոր՝ 6%-ը: Նշված դասարանում մյուս առարկաները նույն տոկոսային հարաբերությունը պահպանում են. 0-3 միավոր՝ 24-27%, 9-10 միավոր՝1-2%: 8-րդ դասարանում համեմատաբար լավ արդյունքներ են ցուցաբերել ռուսաց լեզու առարկայից. 0-3 միավոր՝ 11%, 9-10 միավոր՝ 5%: Ոչ բավարար արդյունքներ են գրանցվել քիմիա առարկայից. աշակերտների 58%-ը ստացել է ՙանբավարար՚: ՙԳերազանց՚ ամբողջ հանրապետությունում ստացել է միայն մեկ աշակերտ: Երկրաչափությունից նույնպես ցածր արդյունքներ են. 0-3 միավոր ստացել է աշակերտների 42%-ը, 9 միավոր՝ միայն մեկ աշակերտ: Մյուս առարկաներից՝ 0-3 միավոր (23-38%), 9-10 միավոր (1-3%): Ընդհանուր հոսքի 11-րդ դասարանում համեմատաբար լավ արդյունք են ցուցաբերել հայոց լեզու և հայոց պատմություն առարկաներից. 0-3 միավոր՝ 11-14 %, 9-10 միավոր՝ 3%: Անգլերենից ցուցաբերվել է միջին մակարդակ։ Ոչ բավարար արդյունքներ են արձանագրվել քիմիա առարկայից՝ 55% ՙանբավարար՚, իսկ ՙգերազանց՚ ամբողջ հանրապետությունում չի ստացել և ոչ մեկը: Եթե քիմիա առարկայի դրվածքը միշտ վատ է եղել, և այդ վիճակը պահպանվում է, ապա հանրահաշվինը տարեցտարի սկսել է վատանալ: 0-3 միավոր ստացել է աշակերտների 44 %-ը: 9-10 միավոր ընդհանրապես չկա: Այդ դասարանի մյուս առարկաների վիճակը հետևյալն է. 0-3 միավոր՝ 24%, 9-10 միավոր՝ 1%: 11-րդ խորացված ուսուցմամբ դասարանների մասին ԳԹԿ տնօրենն ասաց հետևյալը. ՙԸնդհանրապես խորացված ուսուցման պարագայում եթե առկա է ՙանբավարար՚ գնահատական, լավ չէ: Բայց վիճակն այս է՚: Բացի հանրահաշվից, մյուս առարկաների արդյունքները հետևյալն են. 0-3 միավոր՝ 3-15%, 9-10 միավոր՝ 3-10%: Իսկ հանրահաշիվ առարկայից 0-3 միավոր ստացել է աշակերտների 35%-ը, 9 միավոր՝ ընդամենը 3 աշակերտ: Խորացված ուսուցմամբ հանրահաշվից 35% ՙանբավարար՚ և երեք հոգի՝ 9 միավոր՝ ԳԹԿ տնօրենը ցավալի է համարում. չէ՞ որ այդ աշակերտներն ընտրել են հենց այդ ուղղությունը և խորացված ուսուցում են ստանում: Նախկինում էլ եղել են դեպքեր, երբ 11-րդ դասարանում միայն մեկ հոգի է դրական ստացել, բայց դրանք եզակի դեպքեր էին, իսկ հիմա, ստացվում է, ընդհանուր վիճակն է այդպիսին: Ստեփանակերտի երկու ավագ դպրոցների մասին Յու. Քարամյանն ասաց, որ 11-րդ դպրոցի արդյունքները չի կարող ասել, որ լավ են, բայց գոնե պահպանվում են, իսկ 8-րդ դպրոցում, որտեղ մաթեմատիկայի արդյունքները լավ էին, հիմա նման վիճակն է: Մանավանդ Ստեփանակերտ քաղաքում աշակերտներից շատերը պարապում են կրկնուսույցների մոտ, և թվում է՝ ավելի պատրաստ պետք է լինեն, բայց իրականում այդպես չէ: Շրջանների շատ դպրոցներում ուսուցիչների մրցակցություն չկա, քանի որ ամեն առարկայից մեկ ուսուցիչ է, բայց մայրաքաղաքում մրցակցություն կա, և չպետք է նման վիճակ լինի: ԳԹԿ տնօրենը կարծում է, որ այս հարցի վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ ԳԹԿ տնօրենն առաջընթացի մի լավ քայլ է տեսնում՝ ի դեմս Արցախի պետական համալսարանի 2016թ. մասնագիտությունների ցանկում կատարված փոփոխությունների: Մասնագիտությունները հիմնականում մանկավարժական ուղղվածության են: Այդ հանգամանքը թերևս նպաստի մանկավարժական որակյալ կադրերի թողարկմանը: ԳԹԿ-ն հիմա զբաղված է թեստերի վերլուծությամբ: Ընդհանրապես, այստեղ ստուգումներ անցկացնելուց հետո վերլուծություն անում են մի քանի ուղղություններով։ Ըստ շրջանների, առարկաների, դասարանների վերլուծությունից բացի կատարում են նաև թեստերի վերլուծություն՝ առաջադրանքների համապատասխանությունը թեստին, նրա նպատակին: ԳԹԿ տնօրենի խոսքով՝ այդ գործընթացի իրականացումն առաջին տարիներին առանց թերությունների չէր լինում, բայց ժամանակի ընթացքում Կենտրոնի մասնագետները հմտացել են թեստաբանության մեջ, և հիմա ուզում են ավելի խոր վերլուծություն կատարել: Ճիշտ թեստերի կազմումը հաջողությունների հասնելու գրավականներից մեկն է՝ համոզված է նա: 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ