Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՇԱԽՄԱՏԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Անցած շաբաթ Մարտունու հ.1 հոսքային միջնակարգ դպրոցում անցկացվեց շրջանի պատանիների և աղջիկների տարիքային շախմատի անհատական առաջնություն, որին մասնակցում էին շրջկենտրոնի հ.1 և հ.2, Բերդաշենի, Գիշու, Թաղավարդի, Կարմիր Շուկայի դպրոցների 10, 12, 14, 16, 18 տարեկան պատանիներ և աղջիկներ (թվով 48 շախմատիստ):

Առաջնությունն անցկացվեց շրջանաձև մրցակարգով, մեկ շրջանով: Երկօրյա մրցապայքարում առաջին պատվավոր տեղեր գրավեցին. աղջիկներից` Լենա Սահակյանը (մինչև 10 տարեկան, Գիշի), Սոսե Գրիգորյանը (մինչև 12 տարեկան, Թաղավարդ), Վերա Պետրոսյանը (ինչև 14 տարեկան, Մարտունի), տղաներից` Արեգ Բադասյանը (մինչև 10 տարեկան, Թաղավարդ), Գրիգորի Բաբայանը (մինչև 12 տարեկան, Բերդաշեն), Արման Բադասյանը (մինչև 14 տարեկան, Թաղավարդ), Հովիկ Ավետիսյանը (մինչև 16 տարեկան, Մարտունի), Վահագն Բաբայանը (մինչև 18 տարեկան, Բերդաշեն): Մինչև 16 տարեկան պատանիների և աղջիկների անհատական առաջնությունում Մարտունուց Աննա Պետրոսյանը և Հովիկ Ավետիսյանը վաստակեցին հավասար միավորներ: Լրացուցիչ միավորներով Հովիկ Ավետիսյանը հաղթող ճանաչվեց` զբաղեցնելով առաջին պատվավոր հարթակը: Շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը շնորհավորեց առաջնության մասնակիցներին և առաջին մրցանակային տեղեր գրաված շախմատիստներին պարգևատրեց շրջվարչակազմի համապատասխան պատվոգրերով և դրամական պարգևով, երկրորդ և երրորդ տեղեր գրավածներին` պատվոգրերով: 

 Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ ք. Մարտունի