Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙՄԵՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԳԾԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ՚

Հին խոսք է. ՙԵրբ թնդում են հրանոթները, մուսաները լռում են՚։

Թվում էր, թե մշակութային միջոցառումների համար ժամանակը սողանցք չէր թողել, բայց մայրաքաղաքի Մուրացանի անվան գրադարանի տնօրեն, ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարիա Խաչատրյանը միշտ կարողանում է գտնել համապատասխան ձևաչափ ՝քարոզելու հայոց մշակույթը, գիրն ու գրականությունը։

Քաղաքային գրադարանն այն վայրն է, որն ընթերցողների պակաս չի զգում։ Ավագ դպրոցներից ու բարձրագույն ուսումնական հաստատություններից պատանիներ ու երիտասարդներ գալիս էին ու առաջարկում գնալ դիրքեր ու հայոց երգ ու խոսքով ոգեշնչել զինվորներին։ Եվ քանի  որ դա այնքան էլ հնարավոր չէր, գրադարանի տնօրինությունը որոշեց այցելել ապագա զինվորներին ու սպաներին։ 

Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում անցկացված գրական¬գեղարվեստական ցերեկույթն իր բովանդակությամբ համահունչ էր այս օրերին և հայրենասիրության դաս էր։ 

Միջոցառումը բացեց Մարիա Խաչատրյանը՝ գրական էքսկուրս կատարելով ու մեջբերումներ անելով հայոց մեծերից. Գարեգին Նժդեհն ասել է, որ ինքը երազում է տեսնել թագավոր սերունդ։ Արցախյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայոց անկախ պետականության տարիներին հասակ է առել թագավոր սերունդ, որն անօրինակ խիզախությամբ ու արիությամբ աշխարհին ի ցույց դրեց հայի տեսակը։ Մեր որդիներն իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, որ ազգը ապրելու իրավունք ունենա։

Դահլիճում հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան գոյամարտում զոհվածների հիշատակը։

 Պատերազմը չարիք է։ Հայը գուցեև ավելի լավ գիտի խաղաղության գինը։ Հայրենասիրությունը մարդկային առաքինություններից ամենաբարձրն է. ցերեկույթը վարող Քրիստինե Մարտիրոսյանն այս խոսքերով անցում կատարեց Արցախյան պատերազմի փառավոր էջերին։ 

Գրական-երաժշտական կոմպոզիցիան, որ կազմված էր հայ դասական ու ժամանակակից բանաստեղծների ու երգահանների ստեղծագործություններից, չէր կարող շրջանցել Եղիշե Չարենցի ՙԵս իմ անուշ Հայաստանին՚։

Ծրագիրն ավարտվեց ՙՍա իմ ազգանունն է՚ խմբերգով։

Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի պետ Վահրամ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպչին ու մասնակիցներին, ակնկալելով, որ դա կլինի ապագա մշակութային համագործակցության սկիզբը։ ՙՈւնենալով այսպիսի  հզոր թիկունք, այսպիսի սերունդ, մենք պարտավոր ենք գծել մեր՝ ազատ ու անկախ Հայաստանի սահմանները և հսկել խաղաղությունը՚,¬ ասաց հրամանատարը, ապա պատվոգիր հանձնեց Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօaրինությանը։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ