Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՐԹԱԿ՝ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՌՆԱԿՑՎԱԾ ԱՐՑԱԽՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Վերջին տարիներին Հայաստանում, այնուհետև՝ Արցախում, մեծ թափով նշվում է Թանգարանների միջազգային օրը և անցկացվում դրան հետևող ՙԹանգարանային գիշեր՚ ակցիան:

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, բացեց ՙԱրցախի՝ Ադրբեջանին բռնակցված տարածքների պատմաճարտարապետական հուշարձանները՚ թեմայով ցուցահանդես, իսկ մայիսի 21-ին` ՙԹանգարանային գիշեր՚ ակցիայի օրը, վերը նշված թեմայով նախատեսված է դասախոսություն:

Ըստ պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանի, թեման ընտրվել է՝ ելնելով Ադրբեջանի կողմից չդադարեցվող ագրեսիվ քաղաքականությունից: Նպատակն էր աշխարհին ի ցույց անել Բաքվի անհիմն նկրտումներն Արցախի ոչ միայն ներկայիս տարածքների նկատմամբ, այլ նաև՝ պատմական Ղարաբաղի, որն իր մեջ ներառում էր Արցախ և Ուտիք նահանգները: Արցախի տարածքները կազմում էին 15,5 հազար, Ուտիքինը` 8,7 հազար քառ. կմ: Արցախի ներկայիս տարածքը կազմում է ընդամենը 11,458 հազար քառ. կմ: Մելանյա Բալայանը ցավով է նշում, որ վերջերս խոսք է գնում հողերի հանձնման մասին, ինչն անընդունելի է. դա ոչ թե սոսկ հող է, այլ՝ հայրենիք: Ինչպե՛ս կարելի է խոսել հայրենիքի մի մասի հանձնման մասին, երբ պատմական Ղարաբաղը մնացել է կարոտ հայկական շնչին, հայկական ոգուն: Հայը միշտ արարել է. որտեղ ապրել է, միշտ թողել է հարուստ մշակութային ժառանգություն: Արարողներին և իրենց ստեղծագործությունների մասին պետք է հիշել, բարձրաձայնել, ի ցույց անել աշխարհին: Դա է մեծ դեր խաղացել, որ Թանգարանների միջազգային օրվա հարթակն օգտագործվել է՝ պատմական Ղարաբաղի պատմամշակութային հուշարձաններն ի ցույց դնելու:

Այս անգամ, ինչպես տեղեկացրեց տնօրենը, շեշտը դրվեց պատմական Գյուլիստանի` Շահումյանի և Գետաշենի ենթաշրջանների պատմամշակութային հուշարձանների վրա: Ցուցադրված են Գետաշենի, Բանանցի, Մարտունաշենի, Ազատի, Կամոյի, Զագլիկի, Խաչակապի, Խրխափորի և մի շարք այլ գյուղերի լուսանկարներ՝ իրենց աշխարհագրական դիրքով, եկեղեցիներով, խաչքարերով… Ցուցահանդեսում ներկայացված է նաև Ղարաբաղի՝ 1914թ. կազմված ազգագրական քարտեզ, որից կարելի է պատկերացում կազմել էթնիկ բնակչության տոկոսային հարաբերակցության մասին: Պարզ է դառնում, որ Ադրբեջանն իրեն բնորոշ ձեռագրով է հասել Դաշտային Ղարաբաղի բռնակցմանը: ԼՂԻՄ-ն էլ ստիպված էին կազմավորել, քանի որ հրահանգավորվել էր Կովկասյան բյուրոյի կողմից` հակառակ դեպքում խռովություն էր սպասվում: 

Պատմաերկրագիտականի տնօրենը համոզված է, որ ինչպես Նախիջևանի անկրկնելի խաչքար -հուշարձանները, այնպես էլ պատմական Ղարաբաղի հուշարձանները, ավերված են. բարբարոսի ձեռագիրը մնում է անփոփոխ: Մ. Բալայանն ունի ստույգ տվյալներ նման ոճրագործությունների մասին: Մի քանի տարի առաջ թանգարանը ցուցադրել էր Գետաշենի պատմամշակութային հուշարձանները. դրանք գրավել են նաև արտասահմանյան այլազգի զբոսաշրջիկների ուշադրությունը: Նրանցից մեկը շատ տպավորված էր ու որոշեց որպես զբոսաշրջիկ գնալ Ադրբեջան: Նա եղավ Գետաշենում ու չտեսավ գյուղի հինգ եկեղեցիները, գերեզմանոցի 5000-ից ավելի խաչքարերը:

Մելանյա Բալայանն իր երախտագիտությունը հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանին` հայրենասիրական գործունեության համար, ով դեռևս խորհրդային տարիներին հասցրեց մանրամասն հետազոտել Հյուսիսային Արցախի պատմամշակութային հուշարձանները, ուսումնասիրել պատմության այլ ոլորտները, տպագրել գրքի տեսքով և ներկայացնել հանրությանը, այդ թվում` նաև Արցախի պատմաերկրագիտական թանգարանին: Ցուցահանդեսի հիմքում հենց Ս. Կարապետյանի տրամադրած նյութերն են:

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբեր, քանի որ այդ ողջ ժամանակահատվածում թանգարանն ունենում է բազում այցելուներ տարբեր երկրներից, ովքեր մեծ հետաքրքրությամբ դիտում են նման էքսպոզիցիաները։ 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ