Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՖԻԼՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՄԱՍԻՆ

Հունիսի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ ՙՀողդ գրկեմ, է՛, գրկեմ՚ հայրենասիրական գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը, որի առաջնախաղն օրեր առաջ կայացավ Երևանում՝ ՙՄոսկվա՚ կինոթատրոնում:

Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր, ճանաչված դերասան Կարեն Մկրտչյանի հետ ստեղծագործական կազմից ներկա էին օպերատոր Մուշեղ Թությանը և դերասան Արթուր Խաչատրյանը: Մեկ ժամ տևողությամբ կինոնկարը պատմում է 1990-ական թվականների հայոց սահմանամերձ գյուղի մասին, որի բնակիչները տեր են կանգնում հայրենի երկրին և պաշտպանում նրա անվտանգությունը (նկարահանվել է սահմանամերձ Տավուշի Նավուր գյուղում): 

Գլխավոր հերոսի՝ Սիրուն Անդոյի դերում հանդես է գալիս Կարեն Մկրտչյանը: Չնայած հաշմանդամ է Սիրուն Անդոն, համր է, սակայն  մարմնավորում է հայրենի հողը պաշտող  անձնավորությանը։ Ֆիլմում հանդես են գալիս նախկին զինվորը՝ Վալոդը (Արթուր Խաչատրյան), ով ծառայել է Աֆղանստանում, ոստիկան Հայկ Գրիգորյանը (Արման Դանիելյան), ով մենակ է մեծացնում միակ դստերը։ Վարսավիր Խաչիկը և ուսուցչուհի Վարդիկը երիտասարդ ամուսիններ են, սպասում են իրենց առաջնեկի ծննդին: Գյուղի աչքաբաց ու համարձակ երիտասարդներից է Զորոն (Ակիմ Մկրտչյան), ով սիրահարված է ոստիկան Հայկի Արև դստերը: Ֆիլմում հետաքրքիր է ներկայացված նրանց զրույցը Խոսող ծառի մոտ: 

Հայրենապաշտությունը ֆիլմի առանցքային շեշտադրումներից է։ Պատերազմական դրվագները քիչ են, սակայն մշտապես զգացվում է այդ չարիքի շունչը, և գյուղի տղամարդիկ զինվում են: Պաշտպանական դիրքեր մեկնելուց առաջ ոստիկան Հայկն առաջին անգամ կոպիտ է խոսում դստեր հետ՝ նրա ՙՈ՞ւր ես գնում՚ հարցին պատասխանելով. ՙՔո գործը չէ՚: Վշտանում է Արևը, բայց նույն պատասխանն է ստանում նաև դիրքեր մեկնող Զորոյից: Ֆիլմն ավարտվում է Ոստիկան Հայկի, Աֆղանցի Վալոդի նահատակությամբ, ովքեր Զորոյի հետ գիշերով գնում են հետախուզության: Ճանապարհին Վալոդը Զորոյին խորհուրդ է տալիս շուտ ամուսնանալ, քանի որ պատերազմ տեսնելուց հետո դժվար է ամուսնանալը: Վիրավոր Զորոյին, ով զոհված ընկերների կողքին այգաբաց էր տենչում, գտնում ու օգնում է Սիրուն Անդոն, տուն բերում: Նրանց ընդառաջ է գալիս վատ երազ տեսած Արևը… Չնայած հայրենիքից շատերի հեռանալուն՝ լավատեսական է ավարտվում ֆիլմը. Խադավիկ Գառնիկը (ով առևտրական կնոջ պահանջով միշտ ձգտում է Երևան տեղափոխվել) ծածկի տակ է կանգնեցնում մեքենան, որով Երևան պետք է գնար, հագնում  նույն նպատակով փայլեցրած կոշիկները, վերցնում է հրացանը և միանում դիրքեր մեկնող համագյուղացիներին: Իսկ Սիրուն Անդոն, ում համար կուռք է Զորավար Անդրանիկը, գրկում է հայրենիքի գարնանային հողը: Ֆիլմում հնչող երգերը նույնպես հայրենասիրության գովք են։ Ավարտին հնչում է ՙՂարաբաղի հորովել՚-ը: 

Ֆիլմի կայացումը ռեժիսոր Կարեն Մկրտչյանը համարում է իր և ստեղծագործական խմբի համատեղ աշխատանքի արդյունք։ Նա իր գոհունակությունն է հայտնում սահմանամերձ Նավուր գյուղի բնակիչներին, ովքեր նկարահանումների ժամանակ շատ են օգնել: Կինոնկարում հանդես եկող Պավլիկին մարմնավորում է նույն գյուղի բնակիչ Ռուբեն Դալլաքյանը: ՙՀողս գրկեմ, է՛, գրկեմ՚-ը  Կարեն Մկրտչյանի երկրորդ գեղարվեստական ֆիլմն է: Առաջինը նվիրված է Հայոց մեծ եղեռնի զոհերի ու Հրանտ Դինքի հիշատակին: Առաջին ցուցադրությունը կայացել է Ստամբուլում, 2014 թվականին: 

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ