Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎՍ ՄԻ ՎԱՌ ԵՐԵԿՈ

Անցած շաբաթ մայրաքաղաքի մշակութային կյանքի վառ իրադարձություններից էր Արցախում հայտնի ֆլեյտահար Արտաշես Գրիգորյանի և բեյրութահայ ֆլեյտահար Գևորգ Քեշիշյանի  համատեղ համերգը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում:  

Դահլիճում ֆլեյտայի`  նրբագույն այդ փողային գործիքի համար գրված երաժշտության սիրահարներն էին, ովքեր ջերմորեն ընդունեցին երաժիշտների ամեն մի կատարում: 

Ծրագրում հնչեցին ինչպես արևմտաեվրոպական, այնպես էլ հայկական հանրաճանաչ կոմպոզիտորների  ստեղծագործություններ: Նվագակցում էին երաժշտական քոլեջի դասատու Մարինե Բարխուդարյանը, դաշնամուրի 3-րդ կուրսի ուսանող Գուրգեն Ավագյանը։ 

 Արտաշես Գրիգորյանը, ով տարիներ առաջ Մոսկվայից տեղափոխվեց հայրենի Արցախ և սկսեց համագործակցել մայրաքաղաքի մշակութային տարբեր կոլեկտիվների, հաստատությունների հետ, այդ տարիների նվիրական  աշխատանքով վաստակեց ստեփանակերտցիների սերն ու հարգանքը: Եվ թեկուզ երաժիշտը հիմա բնակվում է Երևանում ու նվագում  Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբում, մեծ պատրաստակամությամբ է կրկին ու կրկին գալիս Արցախ` մասնակցելու տարբեր նախագծերի, համերգների: Այս անգամ այցի նախաձեռնությունը հենց երաժիշտինն էր: Իր խոսքով՝ երկու երաժիշտներն էլ աշխատում են նշված նվագախմբում, թեկուզ Գևորգը դեռ սովորում է Երևանի պետական կոնսերվատորիայում: Այդպես էլ ծնվեց միտքը. հենց կոնսերվատորիան Գևորգն ավարտեց, ընկերներով եկան Ստեփանակերտ` մենահամերգ տալու, ինչպես և Ստեփանակերտի երաժշտական քոլեջի ավարտական քննություններին մասնակցելու: Ասել է թե՝ Արտաշեսն իր պարտքն է համարում չկտրվել հարազատ երկրի մշակութային կյանքից: 

Ընթերցողին հիշեցնենք, որ  Արտաշես Գրիգորյանն իր  մասնակցություն է ցուցաբերում Արցախի պետական կամերային և  պետական ջազային նվագախմբերի, այլ երաժշտական կոլեկտիվների, նախագծերի խոշոր համերգային ծրագրերին: Բոլորս ենք հիշում Արտաշեսի հիանալի ելույթները ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող ՙՏնջրե՚ միջազգային փառատոնի համերգներին։ 

ՙԱրցախն իմ հայրենիքն է, և, առաջին հերթին, ես հայ մշակույթի կրողն եմ,- իրեն հատուկ  համեստությամբ ասում է ֆլեյտահարը:- Ինձ  միշտ էլ հետաքրքրում է, թե ինչպես է Արցախի մշակութային կյանքը զարկերակում: Եվ Երևանում բնակվելն ինձ բնավ էլ չի խանգարում հոգով ու գործով լինել իմ հայրենիքի հետ՚: Այս դիրքորոշումից փորձում է հետ չմնալ նաև նրա ընկերը: Բեյրութահայ Գևորգ Քեշիշյանն առաջին անգամ է Արցախում: Հիացած է մեր բնությամբ և   մարդկանց սրտաբացությամբ ու բարությամբ: Նա խոստացավ Արցախ գալու առիթը երբեք բաց չթողնել և հնարավորինս հաճախ ելույթներ ունենալ մեր մայրաքաղաքում: 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ