Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ` ՇՈՒՇԻՈՒՄ

Նոյեմբերի 11-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հասարակագիտության դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը հանդես է եկել ՙԿրոնական ծայրահեղականությունը, ռազմական հիմնախնդիրները և Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքները՚ թեմայով դասախոսությամբ։

Դասախոսությանը ներկա էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները։

Բանախոսը կարևորել է հայկական համայնքների ապահովագրության համար ծրագրի մշակման և հայկական եկեղեցիների ու դպրոցների վերականգնման անհրաժեշտությունը։ 

Դասախոսության ժամանակ խոսվել է ծայրահեղական մտածողության և նրա սպառնալիքների, մարդկային զարգացման ինդեքսի, քաղկեդոնական և ոչ քաղկեդոնական ուղղությունների մասին։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Հասարակագիտության դոկտոր Հրաչ Չիլինգիրյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանի գրադարանին է նվիրել իր հեղինակած գիրքը՝ ՙՂարաբաղ և Աբխազիա՝ անկախության համար պայքարը հետխորհրդային Հարավային Կովկասում՚։ Այն բաղկացած է 7 գլուխներից։  

Առաջին գլխում ներկայացված է Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի հին և ժամանակակից պատմությունը քաղաքական շեշտադրումներով:

Երկրորդ գլուխը քննարկում է խորհրդային ժամանակների ինքնավարությունները և միութենական հանրապետությունների ու  նրանց ինքնավարությունների միջև խնդրահարույց հարաբերությունները:

Երրորդում քննարկվում են հանրապետությունների իշխանությունների և ինքնավար կազմավորումների  հակամարտության դրդապատճառները։

Չորրորդ գլուխը կենտրոնանում է Խորհրդային Միության նախկին ինքնավար կազմավորումների հասարակական և քաղաքական գործընթացների համախմբման վրա։

Հինգերորդ գլխում դիտարկվում է կրոնի դերը Կովկասի միջէթնիկական հակամարտություններում, և թե ինչպես է այդ թեման շահարկվել տարբեր հասարակական և քաղաքական գործիչների կողմից՝ իրենց նպատակների համար։

Վեցերորդ գլխում Աբխազիայի և ԼՂՀ պետականությունների վրա  տեսական, իրավական և գործնական փոփոխությունների ազդեցություններն են։ 

Յոթերորդ գլխում ցույց է տրված տարածաշրջանային իշխանությունների և միջազգային հանրության դերակատարությունն այդ երկու հանրապետությունների կայացման գործում։

Վերջաբանում Լեռնային Ղարաբաղի և Աբխազիայի հակամարտությունների լուծման հեռանկարներն են։

Ալբինա ԳԱՐԱՔՅԱՆ