Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԼՂՀ ՈՒՇՈՒԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 26-ին Ստեփանակերտի թիվ 6 դպրոցի մարզադահլիճում կայացավ ԼՂՀ ուշուի պաշտոնական առաջնությունը բոլոր թիմերի մասնակցությամբ։ Նշենք, որ նմանատիպ  առաջնություններն արդեն ավանդույթ են դարձել, արդյունքում մարզիկներն ավելի են հղկվում և կատարելագործվում։ 

 Միջոցառումն իրականացվել է ԼՂՀ  քունգ ֆու  ուշուի ֆեդերացիայի նախաձեռնությամբ (նախագահ՝ Նարեկ Ամբարյան), և մարզիչներն ու մարզիկները հատուկ երախտագիտություն հայտնեցին նրան՝ կազմակերպական ծախսերը հոգալու համար։ Ինչպես մեզ հետ  զրույցի ընթացքում նշեց ֆեդերացիայի գլխավոր մարզիչ  և Մանկապատանեկան մարզադպրոցի  սանդա ուշուի մարզիչ Դավիթ Գրիգորյանը, նման միջոցառումները կազմակերպվում են  պլանի համաձայն՝ ամեն  տարի՝ նոյեմբերին։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են  ֆեդերացիայի մարզիկներից 200-ը։ Առաջնության արդյունքներից ելնելով՝ կկազմվի 2017թ. հավաքական թիմը, որոնք  կմասնակցեն տարվա ընթացքում կայանալիք  տարբեր մրցումների և առաջնությունների։ Դ. Գրիգորյանից նաև տեղեկացանք, որ ֆեդերացիան  ունի 10 մարզիչ, ավելի քան 600 մարզիկ։ Ֆեդերացիայի թիմերը առայժմ գործում են Ստեփանակերտ  քաղաքում և Մարտունու    շրջանում, առաջիկայում կփորձեն  խմբեր ձևավորել նաև հանրապետության այլ  համայնքներում ևս։

ԼՂՀ  քունգ ֆու ուշուի ֆեդերացիան բավականին արդյունավետ է աշխատում, ակտիվորեն մասնակցում է տարբեր միջազգային  և ազգային մրցաշարերի, այս տարի նույնիսկ ունեցավ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն  և  փոխչեմպիոն՝  տարբեր ուղղություններում և տարբեր քաշային կարգերում։ Քունգ ֆու մարզաձևում երիտասարդների շրջանում ֆեդերացիան տվեց 4  ոսկե մեդալակիր։ 

Մրցաշարը  ղեկավարում էր ՀՀ ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, ով հպարտությամբ խոսեց ԼՂՀ ֆեդերացիայի  ձեռքբերումներից, նշելով, թե որքան կարևոր է Արցախի նման երկրի համար ֆիզիկապես և հոգեպես կոփված երիտասարդներ, մարզիկներ դաստիարակելը, շեշտելով այդ գործում ԼՂՀ քունգ ֆու ուշուի ֆեդերացիայի ավանդը։

2016թվականը ֆեդերացիայի համար  նշանավորվեց  2 նոր մասնաճյուղերի  համալրմամբ։

Մեկ ամիս առաջ  ֆեդերացիայի մարզիկները, տարվա պլանի համաձայն,  անց են  կացրել որակավորման գոտու  քննություն, և կազմակերպված միջոցառման  ընթացքում շուրջ 120 հոգի ստացան իրենց գոտիները։ Նրանցից 11 մարզիկ արժանացել է նարնջագույն, 1-ը՝ կանաչ, 3-ը՝ կապույտ գոտիների։ Իսկ մյուսները՝ 70 մարզիկ, սպիտակ  և  35-ը՝ դեղին գոտիներ։ Մեդալներով, պատվոգրերով և հուշանվերներով պարգևատրվեցին նաև առաջնության հաղթողները։

Դ. Գրիգորյանը նշեց, որ այդ առաջնությունը տարվա վերջին մրցաշարն  է. մինչև տարեվերջ  կկազմակերպվի նաև  եռօրյա բանակում՝  14 տարեկանից բարձր տարիքի պատանիների մասնակցությամբ, որից հետո՝  ամանորյա հանդես, որտեղ էլ կամփոփվեն տարվա արդյունքները։

Սրբուհի ՎԱՆՅԱՆ