Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՋԵՐՄ ԵՎ ՈՒՍԱՆԵԼԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

 

 

 

 

Ննգի գյուղի միջնակարգ դպրոցը նոյեմբերի 26-ին իր հարկի տակ ընդունեց Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներին։

 

Դպրոցի տնօրեն Նելլի Գրիգորյանի, հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Անուշ Բաբայանի ողջույնի խոսքից հետո կրտսեր եւ ավագ դասարանների աշակերտներն իրենց գեղեցիկ ասմունքով առանձնակի ջերմություն հաղորդեցին դահլիճին։

Ցերեկույթը վարում էր գրականագետ Ամալյա Գրիգորյանը։ Նա հակիրճ խոսքով ներկայացրեց հանդիպմանը հրավիրված յուրաքանչյուր գրողի ստեղծագործական ուղին, ապա խոսքը տվեց նրանց։ Իրենց ստեղծագործություններից կարդացին Արցախի գրողների միության նախագահ, բանաստեղծ Վարդան Հակոբյանը,  գրողներ Համլետ Մարտիրոսյանը (Մարտիրոս Ոբն),  Ռոբերտ Եսայանը, Արիս Գրիգորյանը, Սոնա Համբարձումյանը։ 

Վերջում գրողներն իրենց գրքերը նվիրեցին դպրոցի գրադարանին եւ ասմունքող աշակերտներին։