[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՄԵԴԱԼՆԵՐՈՎ

Մարտի 5-ին Երևանում կայացել է կանանց և աղջիկների ՀՀ սամբոյի առաջնությունը, որին մասնակցել են նաև Արցախի Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի ձյուդոյի խմբի մարզիկները։ 

 Գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է իր սաների արդյունքներից։  

Կանանց մրցապայքարում մեր ձյուդոիստներից 56կգ քաշային կարգում 1-ին մրցանակային տեղը նվաճել է Սոսե Բալասանյանը, արժանացել ոսկե մեդալի, ինչպես նաև դրամական պարգևի։ Նույն մրցապայքարում  52կգ քաշային կարգում Գայանե Ազիզբեկյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ Իսկ աղջիկների միջև ընթացած գոտեմարտերում տարբեր քաշային կարգերում 2-րդ տեղերը գրավել են Ռուզաննա Բալասանյանը (44կգ) և Ժենյա Խաչատրյանը (60կգ), իսկ Լիլիթ Եսայանը (56կգ)՝ 3-րդ մրցանակային տեղը։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ