Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՑԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Է ՈՒԶՈՒՄ

 ՙՌուսական խոսքի օրեր՚-ի շրջանակում Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան հ. 1 հիմնական դպրոցում անցկացվեց ասմունքի մրցույթ:

Մասնակցեցին  մայրաքաղաքի հ. 8, 11, ֆիզմաթ դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտները և Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի սաները: Թեման հայրենիքն էր: 

Չորս  հոգուց բաղկացած թիմերն իրենց ընտրությամբ արտասանեցին մեկ բանաստեղծություն, նույնը` հայերեն, ոչ մեծ էսսե` ՙՄենք ենք, մեր սարերը՚: Բոլորն  էլ կարողացան իրենց հուզականությամբ գերել ներկաներին, իսկ 11-րդ դպրոցից Շողեր Սարգսյանը ներկայացրեց սեփական ստեղծագործությունը, որը նույնպես ջերմ արձագանք գտավ: Ժյուրիի համար դժվար էր նախապատվությունը տալ որևէ թիմի, ուստի բոլորին տրվեց առաջին տեղը: Միջոցառման համակարգող, ԱՀ ԿԳՍՆ ռուսաց լեզվի տեսուչ Ռ. Օսիպովը թիմերին պարգևատրեց նախարարության դիպլոմով և նվերներով: 

Իր տպավորություններն արտահայտելով` ԵՊՀ ռուսաց լեզվի ֆակուլտետի դոցենտ Լիլիթ Զոլյանն ասաց, որ ռուսերենն ընդամենը միջոց էր երեխաների համար`  արտահայտելու իրենց սերը Հայաստանի, Արցախի, մայրենի լեզվի նկատմամբ: 

ՙՌուսական խոսքի օրեր՚ ծրագրով նախատեսված էր նաև Արցախի պետական համալսարանում կլոր սեղան` նվիրված միասնական քննությունների  ռուսաց լեզվի  և գրականության թեստերին: Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բ. գ. թ. Նունե Առաքելյանը թեմայի հրատապությունը հիմնավորեց նրանով, որ գնալով իջնում են ինչպես ռուսաց լեզվի դիմորդների գնահատականները, այնպես էլ նրանց քանակը, և ըստ այդմ` Արցախում գուցե թե վտանգված է ռուսաց լեզվի ապագան: Ըստ նրա և կլոր սեղանի մասնակիցների, որոնք դասախոսներ և հանրակրթական դպրոցների ռուսաց լեզվի ուսուցիչներ էին,  պատճառը թեստերն են, որոնք կազմվում են`  հաշվի չառնելով դպրոցական ծրագիրը: Կլոր սեղանի մասնակիցները որոշեցին դիմել ՀՀ ԿԳ նախարարին` թեստերը վերանայելու առաջարկությամբ: 

ՙՌուսական խոսքի օրերի՚  երրորդ` վերջին օրն ավելի ստեղծագործական էր: Նախ  ֆիզմաթ դպրոցում կազմակերպվեց նկարների ստուգատես-ներկայացում: Մասնակցեցին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների տարրական և միջին դասարանների աշակերտները: Թեման  ՙՊատերազմ և խաղաղությունն՚ էր: Յուրաքանչյուր դպրոցի թիմի անդամներ վարժ ռուսերենով և պատկերավոր ներկայացրեցին  իրենց նկարի բովանդակությունը: Ելույթ ունենալով` բուլղարացի հայտնի հեռուստալրագրող, պատվավոր հյուր Ցվետանա Պասկալևան իր հիացմունքն արտահայտեց երեխաների ոգու և տաղանդի առթիվ և ցանկացավ, որ նրանք երբևէ չդառնան իր հաղորդումների հերոսները, այլ լինեն հերոսներ գիտության, արվեստի բնագավառներում: ՙՀամոզված եմ, որ նրանք դեռ իրենց ցույց կտան՚,-ասաց նա:

Միջոցառումների ծրագիրը եզրափակվեց երեկոյան` Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: Մասնակիցներին ողջունեց  տնօրեն Կարինե Դադամյանը: Ուսումնարանի դասատուների և սովորողների ուժերով  համերգը, որն ուղեկցվում էր հայրենիքի, մեր ժողովրդի, հանուն ազատության զոհվածների մասին խոսքով, ամբողջացրեց ՙՌուսական խոսքի օրերի՚ գաղափարական բովանդակությունը` Արցախն ապացուցել է իր գոյատևման իրավունքը, արցախցին կապրի իր հողում, արցախցին խաղաղություն է ուզում:           

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ