[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԻ ԷԹՆՈԳԵՆԵԶԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ

Արցախահայության ծագումնաբանական խնդիրների ուսումնասիրությունն այսօր էլ պատմագիտության տեսանկյունից հրատապ է, որը մի շարք կետերում վիճահարույց է և որին գրեթե անհնար է միանշանակ պատասխանել միայն ավանդական մոտեցումներով:

Պատմականորեն Արցախ նահանգը ներկայացվում էր Մեծ Հայքի միասնական պետության կազմում, որը կարևոր դեր է խաղացել հայոց վարչական և մշակութային կյանքում։ Հայաստանի ընդհանուր ճակատագրի հետ մեկտեղ Արցախն ունեցել է իր ինքնատիպ պատմությունն ու զարգացման առանձնահատկությունները: Սկսած 5-րդ դարի սկզբից, այն պարբերաբար կտրվում էր ազգային մայր միջավայրից, սակայն չէր կորցնում հայկական ընդհանուր նկարագիրը՝ պահպանելով իր ուրույն պատկերը։ Հնագիտական, պատմական, լեզվաբանական առկա փաստագրությունները վկայում են, որ Արցախը բնիկ հայ ժողովրդի անբաժան մասն է եղել, իսկ նրա բնակչությունը՝ հայեր։ Այնուամենայնիվ, առ այսօր հաճախ հնչող անհիմն պնդումներն ընդհանրապես հայ ժողովրդի և, մասնավորապես, արցախցիների ծագումնաբանության վերաբերյալ (թե նրանք Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածներում եկվոր են և այդ տարածքները բնակեցրել են 19-րդ դարի սկզբին, ռուս-պարսկական պատերազմից հետո միայն), պահանջում են անհապաղ պարզաբանումներ՝ կասկած չհարուցող, անկողմնակալ մոտեցումներով։ Հատկապես վերջին տարիների քաղաքական իրավիճակի լույսի ներքո խիստ արդիական է և առաջնահերթ արցախահայերի էթնոգենեզի առանձնահատկությունների ուսումնասիրությունը։

Արցախի գիտական կենտրոնի գիտաշխատող Արթուր ՊՈՂՈՍՅԱՆԸ (նա միաժամանակ դասավանդում է Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում) շուրջ յոթ տարի վերոնշյալ խնդրի ուսումնասիրությամբ զբաղվելուց հետո օրերս հաջողությամբ պաշտպանել է արցախահայերի գենետիկայի վերաբերյալ գիտական ատենախոսությունը և ստացել կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Մեր հարցազրույցը։ 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ