Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿՅԱՆՔԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏԻ ԱՌԱՆՑՔ

Հունիսի 14-15-ին, Ստեփանակերտի ՙՌեմարկ՚ փաբում (կենսակենտրոն), տեղի ունեցավ պերուացի մոտո-ճամփորդ, երաժիշտ Վալենտինո Դե Վասկոյի երաժշտական երեկոն: 27-ամյա երիտասարդ երաժիշտը բազմաթիվ երկրներ շրջագայությունից հետո այցելել է նաև Արցախ: 

 Ոգևորությունն անչափ էր, երբ տեսավ, որ Արցախում ևս ունկնդիր ունի: Լինելով արտասովոր երաժիշտ, նա կարողացել է ստեղծել իր ուրույն լսարանը: Տարբերվում է ոչ միայն երգելու ոճով, այլև այն երաժշտական գործիքներով, որոնցով նվագում է: Դա պերուական ազգային երաժշտական ՙչարանգան՚ է, որը հնչողությամբ հայերիս հիշեցնում է մեր ազգային քամանչան: Իր երաժշտության մեջ միախառնելով տարբեր երկրների մշակույթներ, նա ստացել է նոր, ավանդական, բայց նաև ժամանակակից, էթնիկ և մոդեռն, րեգգիի (ճապոնական երաժշտություն) մի յուրօրինակ համադրություն: Ի մի բերելով ճապոնական, հնդկական, նեպալական, հիմա նաև հայկական և շատ այլ ժողովուրդների ազգային նվագները, Վալենտինոն փորձում է իր ունկնդրին հասցնել ամենակարևորը`  չկան վատ մշակույթներ, ամեն մեկը յուրովի է, հետաքրքիր, զգացմունքային: 

Մարդը, որին երաժիշտը համարում է բնության գլուխգործոցը, նրա երգերի կենտրոնական առանցքն է: ՙԻնչքան գեղեցիկ են այստեղ մարդիկ՚,-ասում է երաժիշտը: Աշխարհը գեղեցիկ է նրա աչքերով, դրանով իսկ գեղեցիկ է հնչում և երաժշտությունը: Լեզվի չիմացությունը չի խանգարում ունկնդրին հասկանալ նրա սրտի սերն ու հիացմունքը` ձոնված մարդուն, սիրեցյալին, բնությանը: Արցախցի ունկնդիրը ևս պարուրվեց  համամարդկային դարձած ազգային ելևէջների մեջ:

Վալենտինոն ծնվել է մի ընտանիքում, որտեղ ինը երեխա կա, և նա յոթերորդն է: Հայրը և մայրը քրիստոնյա միսիոներներ են: Մանկուց հայրը սովորեցրել է իր երեխաներին տեսնել կյանքի գեղեցկությունը, զգալ հմայքը, սիրել երաժշտությունը: Հոր ներշնչանքով նա սկսել է ստեղծագործել, և ներկայիս իր երգերից շատերը հենց իր գործերն են:

Վալենտինոն առաջին անգամ է Արցախում: Չի վախեցել այն զրույցներից, որոնցում հորդորում էին նրան չգնալ Արցախ, քանի որ վտանգավոր է: ՙՀիմա ես կգնամ և բոլորին կպատմեմ, որ այստեղ ամեն ինչ այնպես չէ, ինչպես պատկերացնում եք: Այստեղ ամեն ինչ հանդարտ է, ծաղկող երկիր է, և մարդիկ աննկարագրելի գեղեցիկ են ու բարի՚,- իր տպավորություններով կիսվում է երաժիշտը: 

Աշխարհը կարիք ունի այնպիսի մարդասեր երաժիշտների, ինչպիսին Վալենտինոն է: 

 

Գայանե ԳԵՎՈՐԳՅԱՆ