Logo
Print this page

ԲԵՐԴԱՔԱՂԱՔ. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՆՈՐՅԱ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Շրջանում ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպված անցկացնելու համար Շուշիի շրջվարչակազմի  ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել է շրջանային հանձնաժողով, հաստատվել ամանորյա տոնական միջոցառումների անցկացման ծրագիրը: 

 Համաձայն ծրագրի` դեկտեմբերի սկզբից մեկնարկել են փողոցների, հրապարակների,  զբոսայգիների ամանորյա ձևավորման, լուսային սարքերի տեղադրման, ինչպես նաև Վ. Սարգսյանի անվան  հրապարակում և Շուշիի խաչմերուկին կից պուրակի տոնածառերի  զարդարման աշխատանքները: Քաղաքապետարանի վերահսկողությամբ  հիմնարկ-կազմակերպությունների տնօրեններն ու առևտրային կետեր ունեցող անհատ ձեռնարկատերերը մինչև դեկտեմբերի վերջը պետք է ավարտին հասցնեն  նշված օբյեկտների սանմաքրման և տոնական ձևավորման աշխատանքները: Համայնքներում, մշակույթի օջախներում,  կրթական  հաստատություններում  կկազմակերպվեն տոնական միջոցառումներ, համերգներ, ներկայացումներ, պարերեկո, գրական-գեղարվեստական  ցերեկույթներ, կկատարվեն այցելություններ  հաշմանդամ ազատամարտիկներին: 

Բերդաքաղաքի Վ. Սարգսյանի անվան  հրապարակում, Խաչմերուկին կից պուրակում դեկտեմբերի   30-ին   ժամը 16:00-ին տեղի կունենա Ամանորյա տոնական միջոցառում-համերգ՝ Շուշիի  մշակութային  օջախների  և ստեղծագործական  խմբերի  մասնակցությամբ: Ոստիկանության շրջանային բաժինը տոնակատարության ընթացքում հոգ կտանի հասարակական կարգուկանոնի պահպանման մասին, ՙԱրցախէներգո՚ ՓԲԸ-ն կապահովի կայուն էներգամատակարարում, Շուշիի հիվանդանոցը կսահմանի շտապօգնության շուրջօրյա հերթապահություն:

Շրջվարչակազմի ղեկավարի վերոնշյալ կարգադրությունը պարտավորեցնում է շրջվարչակազմի պատասխանատուներին, ենթակառույցների ղեկավարներին աջակցել շրջանային հանձնաժողովին` ամանորյա տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: 

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք. Շուշի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.