Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՄԵՆ ԻՆՉ ՊԵՏՔ Է ՈՒՂՂՎԱԾ ԼԻՆԻ ԵՐԿՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

 ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե ԱՂԱԲԱԼՅԱՆԻ ստորև ներկայացվող տարեվերջի դիտարկումները  յուրատեսակ ամփոփումն են  նրա պաշտոնավարման անցած երեք ամիսների  ընթացքում կրթական դաշտի ուսումնասիրության:

Դիտարկումները արտածվել են այդ հանդիպումներից և արտացոլում են հանրակրթության ոլորտում պետական քաղաքականության տեսլականը: 

- Նարինե Էդուարդի, Ձեր հանդիպումների ժամանակ խոսում եք այն մասին, որ համակարգը կանգնած է  մեծ փոփոխությունների շեմին: 

- Այո, բայց դա պայմանավորված չէ նրանով, որ կա՜մ մինչ այդ վատ են աշխատել կա՜մ ինչ-որ բանում թերացել  են, ուղղակի ժամանակն է թելադրում այդ պահանջները։ Մենք պիտի փորձենք  այս հարափոփոխ ժամանակաշրջանում մեր կրթության և՜ բովանդակությունը, և՜ ձևը համապատասխանեցնել ներկայացվող պահանջներին: Ասեմ, որ այդպիսի միտում կա ամբողջ աշխարհում, որովհետև դա առաջադրել են նաև տեխնոլոգիական զարգացումները: Ցանկացած խնդիր` կապված  կրթության հետ, մենք պիտի դիտարկենք գլոբալ խնդիրների համատեքստում:

- Ի՞նչ խնդիրներ են առանձնանշելի: 

- Որպեսզի ընդհանուր հասկանալի լինի,  բերեմ  մի քանի թվեր հանրակրթությունից: Այսօր մեր պետությունն իր միջոցներից ավելի քան 14 մլրդ  դրամ հատկացնում է կրթության ոլորտին, որի առյուծի բաժինը`  շուրջ 10 մլրդ,  ուղղվում է հանրակրթությանը: Այսօր մեր կրթությանն ուղղվող միջոցները կազմում են  ՀՆԱ-ի 5 տոկոսից ավելին, որը բարձր ցուցանիշ է` համեմատած ՀՀ-ի հետ:  Հանրապետությունում ունենք 216 դպրոց, որտեղ սովորում է  շուրջ 23200 աշակերտ:  Մեկ աշակերտին ընկնող միջին գումարը կազմում է 400 հազար դրամից ավելի, այն դեպքում, երբ ՀՀ-ում այդ թիվը չի գերազանցում 150 հազարը: Սա  բերում եմ նրա համար, որպեսզի  պատկերացնեք` ինչ գլոբալ խնդիրներ մենք ունենք կրթության ոլորտում: Իհարկե, եթե մենք ունենայինք շատ լավ արդյունքներ կրթության և հատկապես հանրակրթության ոլորտում, գուցե արդարացված լինեին այդ ծախսերը,  բայց քանի որ նաև  մեր խնդիրներն են անհամեմատ շատ, նշանակում է ինչ-որ բան, ինչ -որ տեղ այնպես չենք անում և իրականում  բարեփոխումների խնդիր ունենք: 

Մենք մի քիչ փոխելու ենք  մեր մարտավարությունը կրթության ոլորտում: Շեշտադրումն արվելու է ավելի մեծ  քանակություն ունեցող  դպրոցների և ռազմավարական կետերի վրա, որպեսզի կրթության որակի բարելավման անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար ծախսերը  հասանելի լինեն ավելի մեծ թվով աշակերտների: Առաջին հերթին պետք է  դպրոցների օպտիմալացման  ծրագիր իրականացվի` կապված դրանց ծանրաբեռնվածության հետ: Կոնկրետ մայրաքաղաքում, որտեղ կենտրոնացված է հանրապետության աշակերտության 1/3-ը, ունենք  գերծանրաբեռնված դպրոցներ: Որոշ  գյուղական բնակավայրերում էլ` հակառակը, ունենք թերծանրաբեռնված դպրոցներ: Թե ինչպես պիտի օպտիմալացնենք, պատրաստ ենք լսել մանկավարժական հանրույթի, շահագրգիռ մարմինների և, առհասարակ, հասարակության կարծիքը, առաջարկությունները: 

Նախարարության կողմից տարբեր կարգեր են մշակվել, տարբեր որոշումներ ընդունվել, ինչպես ասենք` գյուղական բնակավայրեր ուղեգրով գործուղված ուսուցիչներին տրվող արտոնությունները, բայց դրանք չեն տալիս սպասված արդյունքը: Նախարարությունը քայլեր է ձեռնարկելու և հետևողականորեն աշխատանքներ է իրականացնելու այդ ուղղությամբ:

-Իսկ ի՞նչ է նախատեսվում բովանդակային առումով:

-ՀՀ-ում այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են սկսված,  փորձելու ենք   մասնակից լինել դրանց, ներկայացնել այստեղից հնչած առաջարկությունները: Մեծ անելիքներ ունենք բնագիտական առարկաների նկատմամբ մասնագետների և սովորողների ուշադրությունը մեծացնելու ուղղությամբ, ինչպես նաև` լեզուների գծով: Նախատեսում ենք ոչ միայն ռուսերենի, այլև անգլերենի, ֆրանսերենի խորացված ուսուցում: Եթե մեր հանրապետությունում  զբոսաշրջությունը ճանաչվել է  գերակա ուղղություն, ապա այդ ոլորտը չենք կարող զարգացնել առանց  լեզուների իմացության: Բացի դրանից, այսօր շատ  մեծ տեղ է  հատկացվում  ինքնակրթությանը, որը նույնպես անհնար է իրականացնել առանց լեզուների իմացության: Ընդհանրապես այսօր  փոխվել են կրթության պահանջները: Ոչ միայն կարևոր է գիտելիք տալ աշակերտին, այլ  գուցե թե հավասարապես, եթե չասենք,  ավելի կարևոր է երեխայի մեջ նախ բացահայտել  նրա  ներուժը և զարգացնել հմտություններ, կարողություններ, որպեսզի նա կարողանա կյանքում իր տեղը գտնել և երկրի համար  պիտանի քաղաքացի դառնալ:  Պիտի կարևորվի ինչպես գիտելիքներ տալու, դաստիարակության, այնպես էլ կարողությունների ու հմտությունների զարգացման բաղադրիչը: Եվ պետք է ասել, որ մեր  ուսումնական պլաններում  նման  հնարավորություններ նախատեսված են:  Պարզապես պետք է հետևողական լինենք այդ հարցում և նպատակային, ճիշտ օգտագործենք:

-Հանդիպումների ընթացքում շատ եք կարևորել նաև սովորողների մասնագիտական կողմնորոշումը:

-Արմատապես պետք է փոխենք մեր վերաբերմունքն այդ հարցում: Ամեն ինչ պետք է  ուղղված լինի երկրի զարգացմանը,  այսինքն`  մեր երկրի զարգացման կոնկրետ  ուղղություններից բխող պահանջներին: Մանկավարժական հանրույթը պետք է լավ պատկերացում ունենա մեր երկրի մասին.   զարգացման ինչ հնարավորություններ ունի 5, 10 տարի հետո, ինչպիսի մասնագետների պահանջարկ է լինելու  և ըստ այդմ` ուղղորդի  աշակերտներին: Իհարկե, մեր կողմից էլ կոնկրետ ծրագրեր են մշակվում այդ ուղղությամբ: Երիտասարդական դաշտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ  գործազրկությունն ավելի շատ պայմանավորված է ոչ թե  նրանով, որ աշխատատեղեր չկան, այլ նրանով, որ համապատասխան մասնագետներ չկան: Իսկ դրա համար հավասարապես պատասխանատու ենք  բոլորս` և՜ մենք,  և՜ ուսուցիչները, և՜ ծնողները,  և՜ ընդհանրապես հասարակությունը: 

-Ձեր ամանորյա բարեմաղթանքը: 

-Ամենակարևորը` խաղաղություն, բոլորին առողջություն, անսպառ եռանդ, ուժ ու կորով մեր առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար` հանուն մեր հայրենիքի, զավակների, մեր լուսավոր ապագայի: