Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԹՈՄ ՔԱԹԻՆԱՆ ԴԻՊԼՈՄՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Արցախի պետական համալսարանի գեղեցիկ ավանդույթներից է հանդիսավոր պայմաններում շրջանավարտների դիպլոմների հանձնումը: 2017-2018 ուստարում ԱրՊՀ-ն թողարկեց  մագիստրոսական կրթությամբ 86 շրջանավարտ, որոնցից 51-ը գերազանցության դիպլոմակիր է, բակալավրիական կրթությամբ` 472 շրջանավարտ, որոնցից 74 -ը` գերազանցության դիպլոմով: 

 Այս տարվա հանդիսավոր արարողությունն առանձնահատուկ էր նրանով, որ շրջանավարտներին դիպլոմներ հանձնող ԱՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների շարքում էր ՙԱվրորա-2017՚-ի մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան:  Հանդիսավոր միջոցառման մասնակիցների կազմում Թոմ Քաթինան տիկնոջ հետ սկզբում հարգանքի տուրք մատուցեց Արցախյան գոյամարտում նահատակված ուսանողների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով հուշաքարին:

Համալսարանի լեփ-լեցուն դահլիճի հանդիսականները հնարավորություն ունեին ՙԱվրորա՚-ի և նրա անցյալ տարվա մրցանակակրի գործունեության  մասին պատկերացում կազմել  բարեգործական  այս համաշխարհային  նախաձեռնումի մասին պատմող` իրենց տրամադրված  գրքույկներից և ցուցադրված ֆիլմից:  

Գերազանցությամբ ավարտած մագիստրոսներին դիպլոմների հանձնման  առաջին պատիվն էլ տրվեց Թոմ Քաթինային: Նա ասաց,  որ իր համար մեծ պատիվ է լինել Արցախում: Անցյալ տարի նույն այս ժամանակ, երբ  Երևանում էր, անընդհատ լսում էր ազատության այս ՙկղզյակի՚ մասին, և  իր մեջ տպավորվել է այդ անունը, և ահա իր աչքով տեսավ այն, նրա աննկուն մարդկանց: Մեծանուն հյուրի տպավորությամբ` Արցախն ու իր գործելու վայրը` Սուդանի Նուբա լեռները, նման են իրար իրենց պատմությամբ և ներկայով: Երկուսն էլ գտնվում են պատերազմական գոտում` շրջապատված թշնամիներով, և գործում են հանուն իրենց  անկախության և ազատության: ՙՍա պետք է մեզ ոգևորի պայքարել՚,-ասաց նա: Ինչպես և Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի անձնակազմին, համալսարանում էլ նա շրջանավարտներին կոչ արեց հնարավորության դեպքում գնալ Սուդան և օգնություն ցուցաբերել Նուբայի ժողովրդին:

 Ի նշան Թոմ Քաթինայի հումանիստական անձնվեր գործունեության նկատմամբ համերաշխության` բակալավրիատի շրջանավարտ Անի Հարությունյանը ջերմ խոսքեր ասաց նրա հասցեին, հուշանվեր մատուցեց, իսկ նրա տիկնոջը` ծաղկեփունջ:  

Հանդիսությունը վարող երկու ուսանողները շնորհավորանքի և գերազանցիկ շրջանավարտների հաջորդ խմբերին  դիպլոմների հանձնման համար   բեմ հրավիրեցին  ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանին և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին` երկուսին էլ ներկայացնելով որպես Արցախի մայր բուհի լավագույն շրջանավարտներ: 

Շնորհավորելով մագիստրոսներին` նախարար Ն.  Աղաբալյանն ասաց, որ նրանք բուհն ավարտում են  շատ  հետաքրքիր  ու ոչ դյուրին փոփոխությունների ժամանակաշրջանում. ՙԵվ  դուք այն սերունդն եք, որ գալիս է փոխարինելու պատերազմում հաղթած, անկախություն նվաճած և պետականություն վերակերտած սերնդին, որը պետք է ստեղծի  ավելի  գեղեցիկ, ավելի լավ միջավայր և իր  նորարարական գաղափարներով առավել մեծ առաջընթաց ապահովի մեր երկրի ու ժողովրդի համար՚: Նա շրջանավարտներին հորդորեց լինել հաստատակամ, երբեք  չընկրկել  դժվարությունների առաջ, իրենց  առջև դնել մեծ խնդիրներ, բարձր նշաձող  ու հետևողական աշխատանքով հասնել  դրանց,  և յուրաքանչյուրը կարողանա մի փոքր  ավելի լավ ու հետաքրքրիր դարձնել կյանքը մեր հայրենիքում: 

Նա նաև ընդգծեց այն  հանգամանքը, որ շրջանավարտներին կյանքի ուղեգիր տվեց նաև մի մարդ`  Թոմ Քաթինան, որն իր անձնական օրինակով   ապացուցել է,  որ աշխարհում լավագույն առաքելությունն ուրիշներին օգնելն  է, մարդկանց  հույս, հավատ ու սեր պարգևելը: Եվ մաղթեց, որ շրջանավարտները  դա դարձնեն ուղենիշ և իրենց կյանքում առաջնորդվեն այդ սկզբունքով:

 Մայր բուհում  ուսանողների համար հնարավորություն է ստեղծված իրենց  մասնագիտական գիտելիքները հարստացնելու նաև  ոչ ֆորմալ կրթությամբ: ԱրՊՀ-ում միջազգային կրթական ծրագրերի և մեթոդների արմատավորումն ու բուհի մասնագիտական  կաբինետների կահավորումը, տեխնիկական միջոցների ապահովումը, արտերկրի բուհերի հետ միջազգային կապերի ընդլայնումը կյանքի են կոչվում ԱԳ նախարարության աջակցությամբ, ինչի առնչությամբ երախտագիտություն հայտնվեց նախարար Մ. Մայիլյանին, որն էլ իր հերթին դիպլոմներ հանձնեց շրջանավարտներին: 

ԱրՊՀ շրջանավարտները  բարձր են պահում մայր բուհի վարկանիշը` դառնալով լավագույն ուսուցիչ, կառավարիչ, իրավաբան,  զինվոր, պարզապես հայրենի հողին նվիրված մարդ:  Դրանում  իր որոշակի դերն ունի բուհի ղեկավարության կողմից  ուսանողների համար ստեղծված բարենպաստ միջավայրը: ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը մեծ կյանք մտնող շրջանավարտներին պատգամեց մասնակցել երկրի շենացմանը:

Օրը հիշարժան դարձավ նաև հյուրի` Թոմ Քաթինայի հետ լուսանկարվելով: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ