Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՋԻՎԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՙԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ՚ ՖԻԼՄԻ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ` ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Ծննդով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի   անգլերեն լեզվով  ՙԴրախտի  դարպասը՚ (ՙGate to Heaven՚)  ֆիլմի  նկարահանումները նախապատրաստական  փուլում  են։  

 Արցախում է ֆիլմի նկարահանման հիմնական կազմը, այդ թվում՝ լիտվացի բեմադրող   օպերատորը։

Խոսելով տարվող  աշխատանքների  մասին՝  Ջ.  Ավետիսյանը  նշել է, որ  ներկայում նկարահանող  թիմն  Ասկերանի շրջանի  Հարավ  գյուղում նախապատրաստում է  նկարահանումների համար տեղանքը՝ կառուցելով ֆիլմի տեսարաններին համապատասխան էքստերիերներ և ինտերիերներ։ Իսկ օպերատորական թիմը ռեժիսորի հետ աշխատում է ֆիլմի կադրավորման վրա։ Հարավ գյուղում արդեն   պատրաստ են  մի շարք դեկորացիաներ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում իրենք զբաղվելու են նաև քաղաքացիների հավաքագրմամբ՝ ովքեր ցանկություն կունենան մասնակցել  ֆիլմի նկարահանումներին:

Նկարահանումները  կավարտվեն օգոստոսի վերջին։ Իսկ   սեպտեմբերից աշխատանքները   կշարունակվեն Եվրոպայում։ Ֆիլմն ավարտին կհասցվի 2019թ. գարնանը։ 

ՙԴրախտի դարպաս՚-ում նկարահանվում են օտարերկրյա  հայտնի   դերասաններ  Լիտվայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, որոնց թվում է նաև ֆիլմի  գլխավոր  հերոսուհու դերակատար Տատյանա Սպիվակովան, ինչպես նաև Նյու Յորքում  ապրող մեր հայրենակցուհի Նաիրա Զաքարյանը՚,- տեղեկացրել է Ջ. Ավետիսյանը։

Ըստ կինոռեժիսորի՝ ֆիլմը պատերազմական լրագրողի մասին է,  ով թույլ  է  տվել մի  սխալ,  որն  իրեն  տանջում  է ողջ   կյանքի ընթացքում։  Ֆիլմի   դեպքերը   տեղի են ունենում ապրիլյան  քառօրյա պատերազմի  օրերին, որտեղ առկա   են    ռոմանտիզմն  ու դրամատիզմը, մարդու ներաշխարհի խնդիրները։

Ջ. Ավետիսյանն ընդգծել է, որ ֆիլմի նպատակը Արցախը միջազգային հարթակներում ճանաչելի դարձնելն  է։  

Ֆիլմի նկարահանումներին    աջակցում  են ԱՀ կառավարությունը, մշակույթի, երիտասարդության   հարցերի   և  զբոսաշրջության նախարարությունը, ԱՄՆ-ում գործող ՙArtsakh Arts and Cultural Foundation՚-ը։

Ըստ  ընթացիկ տարվա  մայիսի 2-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի, զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանի և ՙՖիշ Այ Արթ՚ մշակութային հիմնադրամի տնօրեն Ջիվան Ավետիսյանի միջև կնքված   համագործակցության հուշագրի՝ դրվել է բացառապես   արդյունավետ, կառուցողական  և ճիշտ  աշխատանքի  հիմքը, որը բավականին   մեծ  ազդեցություն  է  ունենալու ՙԴրախտի դարպասը՚   ֆիլմի նկարահանումների  վրա։

Ջ. Ավետիսյանը նաև նշել է,  որ  Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը ևս շատ  կարևոր է ֆիլմի համար, որն իրենք, ցավոք, մինչ այսօր չեն զգացել։  

Արցախում գտնվող ՙArtsakh Arts and Cultural Foundation՚-ի  հիմնադիր Գարո Մադենլիանը մեզ հետ զրույցում նշել է, որ ավելի վաղ ԱՄՆ-ում՝ ՙԱլեքս՚ կինոթատրոնում, ՙArtsakh Arts and Cultural Foundation՚-ի շնորհիվ կազմակերպվել էր ՙՎերջին բնակիչը՚ ֆիլմի ցուցադրությունը։

Խոսելով ՙԴրախտի  դարպասը՚ ֆիլմի աջակցության  մասին՝   մեր  զրուցակիցն  ավելացրել է, որ   իրենք խոստացել   են   50   հազար   դոլար տրամադրել դրա նկարահանման   համար։  

ՙԱՄՆ-ում մի շարք միջոցառումներ  ենք   շարունակում  իրականացնել, որոնց ժամանակ   հավաքագրված գումարը ևս   կուղղվի ֆիլմի նկարահանումներին՚,- ասել է Գ. Մադենլիանը։

Անդրադառնալով Ջ. Ավետիսյանի նկարահանած ֆիլմերին՝    Գ. Մադինլիանն ասել է, որ դրանք բավականին բարձր մակարդակով են ներկայացված։  

Ըստ Գ. Մադինլիանի՝ կինոռեժիսորն իր ստեղծած ֆիլմերով  կարողանում  է աշխարհին  ներկայացնել Արցախը, նրա հերոսական   պատմությունը։ 

Վեհանուշ  ՀՈՎՍԵՓՅԱՆ