Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Հունիսի 9-ին ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ Ստեփանակերտի  Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ազգային նվագարանների հանրապետական երկրորդ մրցույթը:

Հիշեցնենք` առաջին անգամ ազգային նվագարանների զարգացմանն ուղղված մրցույթը կազմակերպվել է 2015 թվականին ԱՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: 

Մրցույթն Արցախում  ազգային  մշակույթի պահպանման, հայ երաժշտարվեստի զարգացման, մատաղ  սերնդի   շրջանում  ազգային գաղափարախոսության, քարոզչության  նպատակ  ուներ:  ԱՀ  մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  նախարարության ժամանակակից արվեստի և մշակույթային կրթության բաժնի վարիչ Ապրես Մարգարյանի հավաստմամբ` առաջին հերթին մրցույթի նպատակն է ժողովրդական երաժշտարվեստի  բնագավառում բացահայտել շնորհաշատ պատանի երաժիշտ-կատարողների, աջակցել նրանց մասնագիտական  հմտությունների խորացմանը: ՙԱզգային նվագարանների մրցույթը մեծ նշանակություն ունի երաժշտասեր երեխաների` միմյանց միջև շփման, համագործակցության  և  Արցախում ազգային նվագարանների ուսուցման գործընթացների զարգացման  համար,- համոզված է բաժնի ղեկավարը: -2015  թվականին կազմակերպված  առաջին  մրցույթի արդյունքում շնորհալի երեխաների  համալրմամբ Արցախում ստեղծվել է ազգային նվագարանների նվագախումբ, որը Հայաստանից հրավիրված բարձրակարգ մասնագետ, թառահար Լևոն Սարդարյանի ղեկավարությամբ մեծ հաջողություններ ունեցավ՚: Տեղեկացնենք, նվագախումբը հաջողությամբ ելույթներ ունեցավ և՜ Արցախում, և՜ Հայաստանում: Անթաքույց հպարտությամբ նա ընդգծեց հուսադրող այն փաստը, որ այսօր նվագախումբը բաղկացած է 35 հոգուց, իսկ ամենակարևորը` կազմի կեսը շնորհաշատ աշակերտներ և ուսանողներ են:

Ինչպես տեղեկացրին մրցույթի կազմակերպիչները, մրցույթին  մասնակցել է ԱՀ երաժշտական և արվեստի դպրոցների ազգային  նվագարանների բաժնի շնորհալի 70 աշակերտ: Ըստ մրցույթի կանոնակարգի` մասնակիցներից յուրաքանչյուրը կատարել է 2-ական ստեղծագործություն: Հանձնախմբի  անդամներն Արցախի և Հայաստանի բարձրակարգ մասնագետներ էին:

Ա. Մարգարյանը տեղեկացրեց, որ մրցույթում առաջին տեղը զբաղեցրած  մասնակիցներին տրվելու են համապատասխան երաժշտական գործիքներ, իսկ  մրցանակային երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրածները կարժանանան խրախուսական մրցանակների: Մրցույթում հաղթած անհատ կատարողները նաև  կմասնակցեն հունիսի 18-ին Երևանում կայանալիք ազգային նվագարանների և ժողովրդական երգի անհատ կատարողների հանրապետական 5-րդ մրցույթին:  

                                                                                                                            Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ