Logo
Print this page

ԱԶԳԱՆՊԱՍՏ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Այս օրերին Արցախում էր գտնվում հայ գրականագիտության և գրաքննադատության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՙՀայոց լեզու և գրականություն՚ ամսագրի գլխավոր խմբագիր, Կրթության ազգային ինստիտուտի գլխավոր մասնագետ Դավիթ Գասպարյանը, ով հեղինակ է շուրջ չորս տասնյակ  գրքերի։ 
Ականավոր գիտնականն առաջին անգամ Արցախ էր եկել 90-ական թվականներին։ Այնուհետև եկել էր մտավորականների ջոկատով՝ ՊԲ-ի զինվորների հետ հանդիպումների։
Այս անգամվա այցելությունը նույնպես կարևոր առաքելություն էր, ինչը նախաձեռնել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը։
Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները (10-օրյա ժամկետով) վարում էին մայր Հայաստանից ժամանած հայտնի մասնագետներ։ Մայրենի լեզվի և գրականության ուսուցիչները, նաև Արցախի մայր բուհի դասախոսներն ու ուսանողները մեծ հետաքրքրությամբ են լսում Դավիթ Գասպարյանի դասախոսությունները։ Մեծավաստակ  գիտնականը դրանք վարում էր այդ առաքելության կենսական անհրաժեշտության խորը գիտակցումով և հայրենասերի ոգեշնչվածությամբ, միաժամանակ պատասխանելով ունկնդիրների ու  լրագրողների հարցերի տեղատարափին։
Արցախի ուսուցիչների համար  իսկական հոգևոր տոնի վերածվեցին 10¬օրյա դասընթացները։ Նրանք ունկնդրեցին  այն դասագրքերի հեղինակներին, որոնցով առաջնորդվում են դպրոցում։
Ականավոր գիտնականը հանդիպում ունեցավ նաև Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ 
 
Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.