[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ ՀԱՆԴԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԳՐԱՎԵՑ 1-ԻՆ ՏԵՂԸ

Հոկտեմբերի 14-21-ը Երևանում անցկացված 2004-2005թթ. ծնված պատանիների հանդբոլի առաջնությունում Արցախի թիմը գրավել է 1-ին տեղը։

Առաջնությանը մասնակցել են ՙԱրցախ՚, ՙԱջափնյակ՚, ՙՎանաձոր՚, ՙԱլավերդի՚, ՙՇենգավիթ՚, ՙԳյումրի՚, ՙԽՄՕՄՄ՚, ՙՀԲՄԴ՚ թիմերը (մարզիչներ ՝Վարդգես Մխիթարյան, Վալերի Քոչարյան)։ Մրցաշարն անց է կացվել երկու ենթախմբերով։ Մարզիչ Վ. Քոչարյանի պարզաբանմամբ՝ յուրաքանչյուր ենթախմբում ընդգրկված էր 4 թիմ, առաջին փուլում 1-2-րդ տեղեր գրաված թիմերը հանդես են եկել արդեն եզրափակչում։ Արցախի հավաքականն առաջին փուլում հաղթել է ՙՎանաձոր՚-ին և արդեն կիսաեզրափակչում թեժ պայքար մղելով ՙԱլավերդի՚ թիմի հետ, կարողացավ մեկ գնդակի առավելությամբ նվաճել 1-ին հորիզոնականը։ Արցախցի մարզիկներն արժանացան պատվոգրերի և մեդալների։

 Վ. Քոչարյանի խոսքով՝ մեր հավաքականի կազմում ընդգրկված էին Ստեփանակերտի, Շուշիի մանկապատանեկան մարզադպրոցների լավագույն սաները։ Առաջնության մասնակցությանն աջակցել են ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունը, Հանդբոլի ֆեդերացիան, հանրապետության մանկապատանեկան մազադպրոցների տնօրենները։ 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ