Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԸ ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՊԱԳԱ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Փարիզի ՙՆազարբեկ՚ երիտասարդական միության արցախյան առաքելությունն սկիզբ է առել դեռևս ապրիլյան քառօրյա պատերազմի օրերից, երբ կազմակերպության ջանքերով Ֆրանսիայում կազմակեպվեց դրամահավաք՝ ի աջակցություն Արցախի։

Այնուհետև բարեգործական համերգների, ճաշկերույթների և այլ միջոցներով դրամահավաքն ու այն հայրենիքի պաշտպանության գործին նվիրաբերելը վերածվեց ավանդույթի ու առաքելության։ Հատկանշական է, որ փարիզյան հայկական երիտասարդական այս կազմակերպության հայրենասիրական գործունեությունը բավականին ընդգրկուն է։ Այսպես,  ժամանակին ՙՆազարբեկ՚ երիտասարդական միության մի քանի տասնյակ անդամներ փարիզյան ՙՇանզէլիզե՚ թատրոնի շենքի դիմաց իրենց կազմակերպած ցույցով ձախողեցին ադրբեջանական քարոզչամեքենայի պատվիրած համերգը, որը նվիրված էր, այսպես կոչված, Խոջալուի դեպքերին։

Այս տարվա ամռանը ֆրանսահայ երիտասարդական այս կազմակերպության մի խումբ ներկայացուցիչներ  հերթական անգամ Արցախում էին։ Այցի ընթացքում նրանք եղել են առաջնագծում, հանդիպել զինվորների ու հրամանատարների հետ և իրենց  հերթական հանգանակությամբ նյութական աջակցություն հայտնել  ՊԲ-ին։ ՙՆազարբեկ՚ երիտասարդական միության ակտիվիստ, փարիզաբնակ Սևակ Սարիգայան ներկայացնելով ՙԱզատ Արցախ՚ ակցիայի նախապատմությունն ու նպատակները, նշում է, որ քառօրյա պատերազմի օրերին, Արցախին ու մայր հայրենիքին օգտակար լինելու ոգեշնչումը նոր եռանդ հաղորդեց իրենց կազմակերպության գործունեությանը։ Առավել պարբերական դարձան այցերը դեպի Արցախ, իսկ հայրենիքի  գաղափարը`  իրատեսական ու շոշափելի։     

ՙՆազարբեկ՚-ի   ֆրանսիաբնակ հայ երիտասարդներից մի քանիսը, չնայած բազմաթիվ դժվարություններին, որոնք, բնականաբար, առկա են նման դեպքերում, վերադարձել և վերաբնակություն են հաստատել հայրենիքում։ Խոսելով Ֆրանսիայում հայապահպանության խնդիրների մասին, Արարատ Եշիլչիմեն նշում է, որ հայկական դպրոցները շատ են, աշակերտները` նույնպես, սակայն դրանք տարիքային սահմանափակում ունեն։ Երիտասարդները հետագայում ուսումը շարունակում են ֆրանսիական ուսումնական հաստատություններում ու հետագայում աստիճանաբար մոռանում հայկական դպրոցում յուրացրածը։ Նրա միտքը շարունակում է Սևակ Սարիգայան` կարևորելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը, ինչը, ըստ նրա, առավել արդյունավետ կարող էր լինել, ազգային արմատներին, հնարավորինս մոտ։ Բացի այդ,   ֆրանսահայ այս երիտասարդներն  իրենց առավել անվտանգ են զգում հայրենիքում` նկատի ունենալով վերջին տարիներին Եվրոպայում կատարված ժողովրդագրական փոփոխություններն ու դրանով պայմանավորված` անվտանգային մարտահրավերները, որոնք հիմնականում պայմանավորված են միգրանտների չդադարող հոսքով։

Ֆրանսիայի հայ համայնքն իր առանձնահատկություններն ունի, որը միաժամանակ ընդհանրական կարելի է համարել։ Տղաներն ափսոսանքով են նշում, որ, մասնավորապես` ցեղասպանությունից մազապուրծ,  օտար ափերում հանգրվանած հայությունը ներկայումս աստիճանաբար  հեռանում է մայր հայրենիքի հետ կապող այն ամուր օղակներից, որոնք ունեն նոր ներգաղթածները։ Չնայած ամեն ինչ խիստ հարաբերական է։    Արցախում ֆրանսահայ երիտասարդների համար ամեն ինչ նորություն ու բացահայտում է, սակայն` կրկին Ֆրանսիայում իրենց տեսածի համեմատության համատեքստում։ Հայրենադարձության,  իրենց դեռևս տեսական ծրագրերը կապում են հիմնականում այն դժվարությունների ու խնդիրների հետ,  որոնք պարզել են ո՜չ լսելով։   Այդուհանդերձ` մեզ հետ զրույցի ընթացքում թե՜ Սևակը և թե՜ Արարատը հետաքրքրվում են, արդյոք, կարո՞ղ են այստեղ աշխատատեղ գտնել։ Մասնավորապես Արարատի մասնագիտական ուղղվածությունն ու հետաքրքրությունը միաժամանակ աշխատանքը Ֆրանսիայում ավիացիոն  բնագավառից  է։ Տողերիս հեղինակից էլ ստանում են սուբյեկտիվ, սակայն  թերևս առավել գործնական տեղեկատվությունը. ՙՀնարավոր է վերապատրաստվել և կարճ ժամանակում տեղական աշխատաշուկային համապատասխան վերակառուցել սեփական գիտելիքներն ու պահանջները։ Նման փորձ մեզանում արդեն իսկ առկա է` նկատի ունեմ հաջողությամբ այստեղ ինտեգրված մեր սիրիահայ հայրենակիցների օրինակը, որոնց անձամբ ճանաչում եմ՚:

Վան ՆՈՎԻԿՈՎ