Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽԻ ՁԱՅՆԸ՚ ՌԴ-ՈՒՄ

Ոգով ու կենսակերպով հայ, բայց օտար ափերում ապրող հայության աղոթքը մեկն է՝ առնել  հայրենիքի կարոտը։ Եվ այն կիսով չափ մեղմելու նպատակով հայ ժողովրդի հաղթական ոգին, հայրենիքի սերը և աղոթքը սփռելու սուրբ գործով ՙԱրցախի ձայն՚  խումբն այս անգամ մեկնեց Ռուսաստանի Դաշնություն։

Երկու շաբաթ տևած հյուրախաղերի ընթացքում խումբը համերգով ներկայացավ վեց քաղաքներում՝ Անապա, Սոչի, Լազարևսկ, Արմավիր, Պյատիգորսկ, Կրասնոդար։ Ամեն քաղաքում խումբն արժանացավ ջերմ ընդունելության, քանզի նրանց հրավիրողները հայեր էին, հիմնականում ղարաբաղցիներ։

Հանդիսատեսների իսկ խոսքով` նրանք ստացան մեծ բավականություն, բազում տպավորություններ: Հուզմունքն ու ուրախությունը միախառնվել էին։

ՙԱրցախի ձայն՚-ը աշխարհին կարողանում է իր փոքրիկ հողակտորը ճանաչելի դարձնել ամենամեծ բեմերից` շնորհիվ մշակույթի վաստակավոր գործիչ, խմբի ղեկավար, պրոդյուսեր Լիրա Քոչարյանի։ 

Լիլիա ՂԱԶԱՐՅԱՆ