Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՎԱՐԴԱՆՆԵՐԻ ԵՐԹՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է

Արցախում ու Մայր Հայաստանում չկա մեծ թե փոքր մի բնակավայր, որն իր ներդրումն ունեցած չլինի  հայրենիքի ազատության և անկախության համար ազգի նորագույն գոյապայքարում` երիցս հաստատելով դարերից եկած այն ճշմարտությունը, որ հայը` մի ձեռքին սուր, մյուսին գիրք` որպես հոգու լույսն ու հավատն անեղծ պահելու նեցուկ, կարողացել է հավատարիմ մնալ նախնիների թողած պատգամին: 

 Դարերի հոլովույթում հայի ընկալումներում ոչինչ չի փոխվել.Հայկից մինչև ներկայիս սահմանապահ զինվոր դավանում է մի հավատամք. ՙԿյանքից թանկը ազատությունն է՚:

Սրանով է առաջնորդվում նաև Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղը, որի նահատակներից մեկի` Վարդան Ջիվանշիրյանի ծննդյան օրը` դեկտեմբերի 13-ին, գյուղի ամենասուրբ վայրում` Արցախյան պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ մեկտեղվել էին գյուղի հասարակությունը, ազատամարտիկներ, զինվորականներ: Այստեղ էին  Արցախի հերոսներ Արշավիր Ղարամյանն ու Վիտալի Բալասանյանը: Խորին լռությամբ, մեծից մինչև փոքր, ծաղիկներ խոնարհեցին գյուղից 19 նահատակների հուշաքարերին: 

Ավարայրից մինչև Արցախ, Վարդան Մամիկոնյանից մինչև Վարդան Ջիվանշիրյան. այսպես կնիքվեց հայոց Անկախության հավաստագիրը: Այսպես է գյուղի ավանդույթը. 19 նահատակներից ում էլ նվիրված լինի օրը, նախ խոնարհում են բերում նրանց հիշատակին, ապա քայլերն ուղղում դեպի հոգևոր մյուս օջախ` դպրոց, որտեղ անց է կացվում հուշ-ցերեկույթ: 

Խորին ակնածանքի ու խոնարհումի խոսքերն այդ օրն ուղղված էին ՙՄարտական խաչ՚ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Վարդան Գեորգիի Ջիվանշիրյանին: Գյուղի միջնակարգը կրում է նրա անունը, որտեղ նա ֆիզկուլտուրայի ուսուցիչ էր և զինղեկ: Դպրոց ոտք դնող ամեն ոք նախ լռելյայն ողջունում է քաջորդուն` ի դեմս մուտքի մոտ տեղադրված նրա դիմաքանդակի: 

Հուշ-ցերեկույթը կազմակերպվել էր դպրոցի և ՊԲ Ն զորամասի համատեղ ուժերով: 

Ներկաների մեկ րոպե լռությունը նահատակների հիշատակի խնկարկում էր:

Դպրոցի պատմության ուսուցիչ, փոխտնօրեն Արթուր Ավանեսյանին է տրվում քաջորդու կյանքն ու մարտական ուղին ներկայացնելու պատիվը: 

55 տարի առաջ դեկտեմբերի 13-ին Ժորա Ջիվանշիրյանի ընտանիքը բերկրանք էր ապրում. տիկին Ջուլիետան երկու դուստրերից հետո օջախին էր պարգևել միակ արու զավակին, ում հայրը կնքեց Հայրենական մեծ պատերազմում զոհված հոր` Վարդանի անունով: 

Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրից ֆիզկուլտուրայի և ռազմագիտության երիտասարդ ուսուցիչը կամավորագրվեց պայքարին: 1988-ին Ասկերանում տխրահռչակ Կոնովալովին մերժող ցուցարարների մեջ էր, իսկ Ստեփանակերտի ցույցի մասնակիցներին նա նվիրաբերեց իր ողջ ամսվա աշխատավարձը` սննդամթերքի տեսքով:

Նախքան Պաշտպանության բանակի կազմավորումը Արցախի գոյատևման գործում վճռորոշ է եղել կամավորական խմբերի դերը, որոնցից մեկն էլ Ակնաղբյուրի ջոկատն էր` հիմնադիր Արշավիր Ղարամյանի գլխավորությամբ:

Վարդանը սկզբում  որպես դասակի հրամանատար, իսկ 1993-ի դեկտեմբերից` վաշտի հրամանատար, մասնակցել է բազմաթիվ մարտերի` Քարին տակից մինչև Շուշի-Լաչին ռազմագործողություններ, մինչև Կիչան, Չլդրան, Մուսուլմանլար, Արփագյադուկ, Շռլան, Ասկերան-Աղդամ, Մեծ շեն, Ումութլու, Կուսապատ, Ջանյաթաղ… 35-րդ գումարտակի վաշտի հրամանատար Վարդան Ջիվանշիրյանի մարտական ուղին ձգվել է ողջ Արցախով մեկ: 

1994թ. ապրիլի 13-ին, երբ զինադադարին մնացել էր ընդամենը մեկ ամիս, հերթական մարտերից մեկում ընդհատվեց ազգի նվիրյալի 31-րդ գարունը: 

ՙԴու` մարտիկ ուսուցիչ, բարձունքը պահեցիր, բարձունքով այսօր պաշտպանված են քո սաները` բարձունքները չզիջելու անբեկ կամքով… Հայի անցած ճանապարհն այս առումով դաս է նաև ողջ մարդկությանը և հավաստում, որ Վարդանների երթն անկասելի է: 

Մարդկության ամոթի` 1915-ի ապրիլի դեմ մենք ելնում ենք հայի հպարտությամբ` 2016-ի  ապրիլյան հաղթությամբ: Մի՞թե սա չէր երթի ելած Վարդանների դավանանքը: Տեր ենք մեր երկրին, մեր արժեքներին. կհատվի ամեն մի պիղծ լեզու, որ կհանդգնի ստվերել մեր արժեքները՚,- հերոսի ընկեր և գործընկեր Ա. Ավանեսյանը դպրոցի ողջ կազմի անունից յուրատեսակ երդում տվեց:  

Նրան նույն ոգով շարունակեցին  աշակերտները: Իսկ ելույթներն ընդմիջվում էին ՙԱսպետ՚ համույթի մենակատարների երգերով: Հպարտության զգացումն էր իշխողը, բայց և հոգիդ տակնուվրա է լինում, երբ տղաների կատարմամբ հնչում է ՙԿամավորի երգը՚.

 

Չի երազում ո՜չ աթոռ, ո՜չ ոսկի, ո՜չ գանձ,

Հայրենիքն է իր հոգում սրբազնացած,

Կռիվներ է նա մղում բոցերում անշեջ,

Սխրանքները չի պատմում, պահում է 

իր մեջ…

 

Հուշապատումը շարունակում են մանկության ընկեր Աշոտ Սարգսյանն ու մարտընկեր  Արթուր Սարգսյանը` առավել ամբողջական  դարձնելով հերոսի դիմանկարը: Իսկ քույրը` մանկավարժ Բելան, որի խոսքում այնքա՛ն տխրություն կար, որ հայրական oջախի այրական շարունակությունն ընդհատվել է (Վարդանը  չհասցրեց արու զավակ ունենալ), մխիթարվում է նրանով, որ դպրոցը եղբոր անունով կոչելով` նա հավերժացել է: Ամեն անգամ հպարտության մեծ զգացում է ապրում, երբ եղբոր այրու` պատմության լավագույն մասնագետ Սեդա Թորոսյանի շնորհիվ Ակնաղբուրի աշակերտների` Արցախում և Հայաստանում անցկացված օլիմպիադաներում առաջին տեղ գրավելու կապակցությամբ տարիներ շարունակ բարձր ամբիոններից հնչում է ՙԱկնաղբյուրի Վարդան Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոց՚ արտահայտությունը: Սա է հենց հիշատակի հավերժացման ամենալավ օրինակը. Վարդանի հետնորդները նրա հաղթանակները շարունակում են ուսման մեջ, գիտության ասպարեզում: 

Կամ մի՞թե պակաս հավերժացում չէ, երբ շարքային Հարություն Բալույանն ասում է, որ Վարդան Ջիվանշիրյանը  մշտական գրանցված է որպես հավերժ զինվոր իրենց վաշտի անձնակազմի ցուցակում, և իրենք հպարտ են, որ ծառայում են այդ վաշտում ու հավատացնում, որ կշարունակեն  այն սրբազան գործը, որը սկսել են Ավոն, Լեոնիդը, Վարդանը, Վազգենը, ապրիլյան հերոսամարտերի քաջարի  զինվորները:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ