Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱԿՏԻՎ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՆՎԵՐ ԿՍՏԱՆԱՆ ԳՐՔԵՐ

Թամար ԳՐԻԳՈՐՅԱՆ

ք. Քարվաճառ

 Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Քարվաճառ շրջկենտրոնի քաղաքային գրադարանն ունի 142 ընթերցող։

ՙՏարվա ընթացքում գրանցված գրեթե բոլոր ընթերոցողներն այցելում են գրադարան՚,- մեզ հետ զրույցում նշում է գրադարանավար Արփինե Դավթյանն ու հավելում՝ իհարկե, ցանկալի կլիներ ընթերցողների կողմից ավելի մեծ հետաքրքրվածություն տեսնել գրքի, ընթերցանության հանդեպ։
Գրադարանի հիմնական ընթերցողները Քարվաճառի դպրոցականներն են։ ՙԸնթերցողներ կան նաև ուսուցիչներից, ինչպես նաև՝ գրադարան հաճախ են այցելում շրջանի Ստեփանակերտում սովորող ուսանողները՚։ Դպրոցականները գրադարանից հիմնականում վերցնում եմ հայ դասական գրողների գրքեր, այն ստեղծագործությունները, որ նրանց հանձնարարվում է ուսումնական ծրագրով։
Դպրոցականները հաճախ ցանկություն են հայտնում գրադարանն օգտագործել նաև որպես ընթերցասրահ և այստեղ գիրք կարդալ, սակայն դրա համար պայմաններ չկան։
ՙԳրադարանի շենքային պայմանները բարվոք չեն, տեղը շատ փոքր է, ինչպես նաև՝ հատակն անհապաղ վերանորոգման կարիք ունի։ Ունենք նաև գրապահարանների կարիք. այժմ որոշ գրքեր ուղղակի շարված են հատակին՚։
Գրադարանավարի խոսքով՝ գրքերի պակաս կա, հատկապես՝ ժամանակակից, նոր հրատարակության: ՙԵղել են դեպքեր, երբ մարդիկ ցանկացել են բավականին մեծ քանակությամբ գրքեր նվիրաբերել գրադարանին, սակայն այժմ ընդունել չենք կարող՚։ Ըստ մեր զրուցակցի՝ լինում են նաև դեպքեր, երբ նվիրաբերվող գրքերն այնքան մաշված ու հին են լինում, որ ուղղակի հնարավոր չէ օգտագործել։ Խոսելով գրադարանի այլ կարիքներից՝ նա ընդգծեց, որ գրադարանի աշխատանքն առավել արդյունավետ կդառնա համակարգչի առկայության դեպքում. այն անհրաժեշտ է գրքերի բազա ստեղծելու և հարկ եղած գիրքն արագ գտնելու համար։
Խոսելով գրադարանում կազմակերպվող միջոցառումներից՝ մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հայ գրողների ծննդյան օրերին դպրոցականների հետ կազմակերպվում են գրական ցերեկույթներ։ ՙԿազմակերպում ենք նաև գրքերի ընթերցումներ, նշում ենք գրադարանավարի օրը, գիրք նվիրելու օրը՚։

;