Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՕՋԱԽ

Աննա ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայերը դարեր շարունակ աշխարհին ներկայանում են իրենց մշակութային արժեքներով, անվանի մտավորականներով ու արվեստագետներով։ Նրանց թողած ժառանգությունը մեծ հարստություն է թե հայ ազգի, թե ամբողջ աշխարհի համար և ուսանելի փորձ՝ սերունդերին։ Եվ զարմանալի չէ, որ Ստեփանակերտի պետական երաժշտական քոլեջն անվանվում է հենց այդ ՙմեծ հայերից՚ մեկի անունով։

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջը գործում է 1961 թվականից։ Շենքը վերանորոգվել է 2014 թվականին։ Քոլեջի տնօրեն Անահիտ Սուլեմանյանի խոսքով կառույցն իր գործունեության տարիներին թողարկել է մեծաթիվ պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր աշխատում են ինչպես ԱՀ մշակույթի տարբեր օղակներում, այնպես էլ արտերկրում։
Երաժշտանոցի տնօրենը փաստում է, որ քոլեջում գործում են լարային, փողային, ժողովրդական գործիքների, էստրադային երաժշտարվեստի, խմբավարական, երգեցողության, երաժշտական տեսության բաժիններ և մանրամասնում դրանցից յուրաքանչյուրի մասին.
-Նախ ասեմ, որ քոլեջում գործող բաժիններից յուրաքանչյուրն ունի իր առանձին դասարանը։ Ներկայումս կան ջութակի, թավջութակի, դաշնամուրի և քանոնի դասարաններ։ Քանոնի դասարանի դիմորդների թիվը մեծ է, հատկապես շրջաններից, իսկ ակարդեոնինը, ցավոք, քիչ է, չնայած նրան, որ այստեղ դասավանդում է մեր շատ լավ մասնագետներից մեկը՝ Վալերի Գասպարյանը։ Կան նաև թառի, քամանչայի, դուդուկի և շվիի դասարաննեիր, որտեղ նույնպես դասավանդում են պրոֆեսիոնալ մասնագետներ։ Օրինակ` շվիի և դուդուկի դասարաններում դասավանդում է Վարազդատ Հովհաննիսյանը, ով ժամանել է Երևանից,- ասում է տնօրենը` հույս հայտնելով, որ հետագայում ժողովրդական գործիքների հանդեպ հետաքրքրությունն ավելի կմեծանա։ Ցավոք, թառի և քամանչայի դասարաններում սովորում է ընդամենը մեկական ուսանող:
Տնօրենից տեղեկացանք նաև, որ փողային գործիքների բաժնից կլառնետի և սաքսոֆոնի դասարաններում վերջերս նկատվում է մեծ առաջընթաց, դիմորդների թիվը տարեցտարի աճում է՝ չնայած տեղերի սահմանափակ լինելուն։ Իսկ գործող խմբավարային բաժնում պատրաստվում են մասնագետներ, ովքեր հետագայում պետք է դասավանդեն երաժշտական դպրոցներում։ Սակայն այս բաժնում սովորելը շատ բարդ է, և, գուցե, դրանով է պայմանավորված դիմորդների քիչ լինելը։ Գործում է նաև էստրադային բաժին, որն իր մեջ ներառում է էստրադային վոկալը և հարվածային գործիքները։ Վոկալային բաժին ընդունվողների թիվը անհամեմատ մեծ է։
Տնօրենի հավաստմամբ՝ քոլեջի դիմորդները հիմնականում նախընտրում են վոկալային երաժշտությունն ու փողային գործիքների բաժինը։ Նա վստահեցնում է, որ տարեցտարի ինչպես սովորողների շրջանն է ընդլայնվում, այնպես էլ նոր մասնագետներով է համալրվում քոլեջը։
Քոլեջում սովորում է մոտ 140 ուսանող, որոնք ակտիվորեն մասնակցում են տարբեր միջոցառումների ու մրցույթների, ինչպես նաև համերգային ծրագրերով ելույթներ են ունենում։ Սակայն կառույցն ունի երաժշտական գործիքների՝ հատկապես դաշնամուրի, ակարդեոնի, քսիլաֆոնի պակասի խնդիր։ Ասում է, որ հարցի լուծման համար արդեն դիմել են կրթության, գիտության և սպորտի նախարարություն ու ժամանակ առ ժամանակ ստանում են որոշակի օգնություն։
Տնօրենը հպարտությամբ է նշում, որ այսօր երաժշտության հադեպ սերը կարծես ավելի է մեծացել։ Դրա մասին են վկայում թե ուսանողների՝ սիրով հաճախելը քոլեջ, թե արվեստի և երաժշտական դպրոցների շրջանավարտների ցանկությունը՝ երաժշտական մասնագիտությամբ կրթություն ստանալու հարցում։ Իսկ դա քոլեջի համար մեծ հաջողություն է։ Վերջերս որոշակի գործիքների համալրումը և մեծ թվաքանակով ուսանողներ ունեցող լարային և ժողովրդական նվագարանների համույթների ստեղծումը կառուցի մեծ ձեռքբերումներից են։ Կա նաև 70 հոգանոց երգչախումբ, որն իսկապես մեծ հաջողություն է։
Ա. Սուլեմանյանը հավելում է, որ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի ուսանողներն առաջիկայում համերգային ծրագրերով հանդես կգան հանրապետության տարբեր շրջաններում։