Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՎԵՍՏԸ՝ ՎԵՐԱՊՐԵԼՈՒ ՄԻՋՈՑ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Փետրվարի 20-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Մհեր ՇԱՀԻՆՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էր մոտ 50 աշխատանք` բնանկար, նատյուրմորտ, գրաֆիկա, քանդակ:

Մհեր Շահինյանը նկարչությամբ սկսել է զբաղվել վերջերս, բայց նկարելու ոգին այնքան մեծ էր, որ նա շատ շուտով հասավ հաջողության և ճանաչման: Նա ակտիվորեն մասնակցում է Երևանում կազմակերպվող ցուցահանդեսներին, իսկ վերջերս` նաև արտերկում անցկացվող սիմպոզիումներին:
Արցախի նկարիչների միության անդամ, քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի գնահատմամբ, Մհեր Շահինյանի գեղանկարչությունը նախ ձգում է իր գունային յուրահատուկ համադրությամբ: Նա շատ լավ է զգում գույների համադրությունը, այդ համադրության ռիթմը: Արցախցի քանդակագործը հույս է հայտնում, որ նկարիչը, հավատարիմ մնալով իր ներքին զգացմունքներին, տեսողությանը, կշարունակի իր ճանապարհն արվեստի մեծ աշխարհում: Արցախում առաջին անհատական ցուցահանդես բացելու կապակցությամբ Մհեր Շահինյանին շնորհավորեց նաև Արցախի նկարիչների միության նախագահ, գեղանկարիչ Հովիկ Գասպարյանը: ՙԲարդ ու հետաքրքիր է արվեստը,- նկատում է նա:- Կան նկարիչներ, ովքեր երիտասարդ տարիներին նկարում են, բայց հետագայում տեսնում ես, որ էլ չեն նկարում: Մեկ էլ նկարում են այն մարդիկ, ովքեր որևէ կապ չունեն նկարչության հետ՚: Եվ ամենակարևորն արվեստում, համոզված է Հ. Գասպարյանը, սերն է նկարչության` գույների, գծերի նկատմամբ:
Արվեստը կապ ունի կյանքի, հատկապես մանկության տարիների հետ, նկատում է նա, Մհեր Շահինյանի կտավներում կա սեր ու աշխատասիրություն և մանկությունից եկող ջերմ գույներ: ՙԸնդհանրապես, արվեստագետին ճանաչելը շատ հեշտ է, բայց նրան հասկանալը` դժվար,- համոզված է Հ. Գասպարյանը:- Նկարիչը երբեք սովորական մարդու նման չի մտածում, չի ապրում, և նրա ցանկությունները լրիվ ուրիշ են: Ես տեսնում եմ Մհեր Շահինյանի կտավներում նկարչին բնորոշ յուրահատկությունը և շնորհավորում ու ողջունում եմ նրան` ցանկանալով հաջողություններ՚:

Մեր հարցազրույցը:
-Պարոն Շահինյան, Ձեզ ներկայացնելիս նշեցին, որ Դուք վերջերս եք սկսել նկարել: Ի՞նչ մասնագիտության տեր մարդ եք:
-Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ:
-Ինչու՞ որոշեցիք զբաղվել նկարչությամբ:
-Դա, առաջին հերթին, իմ հավատքի, նախկինում իմ ապրած տարիների հետ է կապված: Իմ մանկության, պատանեկության տարիներն անցան 90-ական թվականներին: Գիտեք` ինչքան դժվար տարիներ էին: Մենք տեղափոխվեցինք արտերկիր, որտեղ տարիների ընթացքում այդպես էլ չկարողացանք դրսևորվել: Գործերն այնքան էլ հաջող չէին ընթանում: Որոշեցինք վերադառնալ Հայաստան: Որդիս նկարչությամբ է զբաղվում: Մի տեսակ ինձ էլ ձգեց: Սկսեցի նկարել: Պատկերացրեք, ես կարող եմ հոգեպես հանգստանալ: Այն էմոցիաները, որ իմ մեջ հավաքվել էին, ուրիշ ձև չէի կարող հանել դուրս: Ես այդ ամբողջը հանձնեցի կտավներին:
-Նկարչի տնտեսապես ապահովվածությունը նրա գործերի վճարումից է գոյանում: Հաջողվո՞ւմ է դրանք վաճառել:
-Սկզբում չէի մտածում դրա մասին, կարիքը չէի զգում: Հետո արտդիլլերներն առաջարկեցին աշխատել միասին: 2013-ից սկսեցի վաճառել:
-Իսկ սովորելու ցանկություն չէ՞ր առաջանում:
-Ի՞նչ ասեմ: Լավ գրադարան ունեմ: Այնքան շատ արվեստի մասին գրքեր եմ կարդացել, որ դրանք ուղերձ դարձան ինձ համար: Սկսեցի կարդալ բոլոր նկարիչների, նրանց տեխնիկայի, ոճերի մասին գրքեր:
-Իսկ եթե կողքից նայող պրոֆեսիոնալը դիտողություն է անում, ի՞նչ արձագանք է գտնում դա Ձեզ մոտ:
-Հա, լինում է, շատ է լինում…
Դա շատ լավ է, երբ կողքից քննադատում են` դա միայն օգնում է:
-Ձեզ համա՞ր եք նկարում, թե՞ այն մարդու համար, ով կգա դիտելու Ձեր նկարները, լիցք կստանա:
-Անշուշտ, ինձ համար եմ նկարում: Բայց հետաքրքիր է իմանալ նաև մարդկանց կարծիքը, իմ նկարներից ստացած նրանց տպավորությունները, ինչն էլ ինձ լիցքեր է տալիս: Այս տարի չորս խմբակային ցուցահանդեսների եմ մասնակցել: Ակտիվ եմ Երևանում կազմակերպվող ցուցահանդեսներին:
-Սիրու՞մ եք Ձեր նկարները նվիրել, թե՞ այնքան եք հարազատանում դրանց հետ, որ չեք կարողանում կտրվել…
-Նաև նվիրում եմ: Դրանից հաճույք եմ ստանում: