ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Որ այ­սօր­վա սե­րուն­դը պե­տու­թյան վաղ­վա դեմքն է, բո­լորն են հաս­կա­նում: Բայց կր­թա­կան խն­դիր­նե­րը, հատ­կա­պես դպ­րո­ցի, այն էլ՝ գյու­ղա­կան, մնում են չլուծ­ված ու հրա­տապ: Ան­շուշտ, կան ո­րոշ դրա­կան մի­տում­ներ, բայց հիմ­նա­հար­ցե­րի անհ­րա­ժեշտ լու­ծում­նե­րը տա­րեց­տա­րի հե­տաձգ­վում են, ին­չը պա­տաս­խա­նատ­վու­թյան խն­դիր է բե­րում մի ամ­բողջ սե­րուն­դի առջև: Վեր­ջերս, ներ­կա գտն­վե­լով Թել­ման Հա­րու­թյու­նյա­նի հի­շա­տա­կին նվիր­ված մի­ջո­ցառ­մա­նը, ո­րը պատ­շաճ մա­կար­դա­կով անց­կաց­վեց Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նի ան­վան դպ­րո­ցի ու­ժե­րով, հե­տաքր­քր­վե­ցինք նաև դպ­րո­ցի կյան­քով: Ըստ Կի­չա­նի և Նոր Ղա­զան­չի գյու­ղե­րի միա­ցյալ դպ­րո­ցի տնօ­րեն Կա­րի­նե Ա­ռա­քե­լյա­նի, դպ­րո­ցը կա­ռուց­վել է 1997-ին, քա­նի որ Կի­չա­նի հին դպ­րոցն ա­վեր­վել էր պա­տե­րազ­մի հետևան­քով: Դպ­րո­ցը կո­չե­ցին ՙԽա­չեն՚` գու­մար­տա­կի հրա­մա­նա­տար Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նի ա­նու­նով: Դպ­րո­ցում սո­վո­րում է 82 ա­շա­կերտ: Ե­թե սկզբ­նա­կան փու­լում, երբ բնակ­չու­թյան թի­վը պա­կաս էր, շեն­քա­յին պայ­ման­նե­րը բա­վա­րա­րում էին, ա­պա հե­տո, վե­րաբ­նա­կեց­ման հետևան­քով, ա­շա­կերտ­նե­րի թի­վը շա­տա­ցավ, և ա­ռաջ ե­կավ դա­սա­սե­նյակ­նե­րի ան­բա­վա­րա­րու­թյան խն­դիր: Չկան ա­ռան­ձին ա­ռար­կա­յա­կան կա­բի­նետ­ներ, լա­բո­րա­տո­րիա­ներ: Ե­ղած փոք­րիկ դահ­լիճն օգ­տա­գործ­վում է որ­պես դա­սա­րան: Չկա նաև մար­զա­դահ­լիճ: Այս վեր­ջին խն­դիր­նե­րին ար­ձա­գան­քեց ՀՀ-ում գոր­ծող ՙՀայ­կա­կան գվար­դիա՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րի ան­դամն է Կա­րեն Ա­ռա­քե­լյա­նի եղ­բայր Ար­մեն Ա­ռա­քե­լյա­նը, ով մշ­տա­պես հե­տաքր­քր­վում է դպ­րո­ցի խն­դիր­նե­րով: Նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ՝ ամ­ռա­նը կազ­մա­կեր­պու­թյան ա­ջակ­ցու­թյամբ կսկս­վի կցա­կա­ռույ­ցի շի­նա­րա­րու­թյու­նը, ար­դյուն­քում դպ­րո­ցը կու­նե­նա լրա­ցու­ցիչ ևս եր­կու դա­սա­րան, կկա­ռուց­վի նաև մար­զա­դահ­լիճ: 

Ինչ վե­րա­բե­րում է մաս­նա­գետ­նե­րի խնդ­րին, տնօ­րե­նի տե­ղե­կատ­վու­թյամբ, դպ­րո­ցը հա­մալր­ված է անհ­րա­ժեշտ մաս­նա­գետ­նե­րով` բա­ցա­ռու­թյամբ քի­միա ա­ռար­կա­յի: 3-4 տա­րի դպ­րո­ցը չու­ներ քի­միա­յի ու­սու­ցիչ, այս տա­րի ֆի­զի­կա­յի մաս­նա­գե­տին հա­մա­պա­տաս­խան քն­նու­թյան ար­դյունք­նե­րով թու­լատր­վել է դա­սա­վան­դել քի­միա մինչև տար­վա վերջ՝ այն ակն­կա­լի­քով, որ դպ­րոց կգոր­ծուղ­վի քի­միա­յի մաս­նա­գետ: Նա­խա­րա­րու­թյու­նը տե­ղյակ է խնդ­րին, սա­կայն, ինչ­պես պարզ­վեց, մի շարք դպ­րոց­նե­րում դա օ­րախն­դիր է: Կա­րի­նե Ա­ռա­քե­լյա­նի խոս­քով, դպ­րո­ցում կան ե­րե­խա­ներ, ով­քեր կցան­կա­նա­յին շա­րու­նա­կել բարձ­րա­գույն կր­թու­թյու­նը այդ մաս­նա­գի­տու­թյամբ, բայց ԱրՊՀ-ում բա­ցա­կա­յում է այդ ֆա­կուլ­տե­տը:
Տնօ­րե­նը բարձ­րաց­րեց ևս մի հարց՝ կապ­ված գոր­ծուղ­ված մաս­նա­գետ­նե­րի հա­վե­լավ­ճա­րի հետ: Գոր­ծող օ­րեն­քով գոր­ծուղ­ված մաս­նա­գե­տին 3 տար­վա ըն­թաց­քում հաս­նում է սահ­ման­ված հա­վե­լավ­ճար, ո­րից հե­տո կնք­վում է 3 տար­վա ժամ­կե­տով նոր պայ­մա­նա­գիր, ըստ ո­րի` շա­րու­նակ­վում է հա­վե­լավ­ճա­րի փո­խան­ցու­մը: Դրա­նից հե­տո այդ ու­սու­ցի­չը հաշ­վառ­վում է որ­պես հիմ­նա­կան կադր, և նրան այլևս չի տր­վում հա­վե­լավ­ճար: Բայց ե­րի­տա­սարդ այդ ման­կա­վարժ­ներն ա­պա­հով­ված չեն տնով, ապ­րում են վար­ձով և ստիպ­ված են լի­նում հե­ռա­նալ, ին­չի հետևան­քով ա­ռաջ է գա­լիս նույն խն­դի­րը: Ըստ տնօ­րե­նի՝ դրան պետք է հիմ­նո­վին լու­ծում տալ` կա՜մ այդ 6 տար­վա ըն­թաց­քում գոր­ծուղ­ված մաս­նա­գե­տը ա­պա­հով­վում է բնակ­տա­րած­քով, կա՜մ շա­րու­նակ­վում է հա­վե­լավ­ճա­րի փո­խան­ցու­մը: Ներ­կա դրու­թյամբ դպ­րո­ցը կանգ­նած է նման խնդ­րի ա­ռաջ. 3 մաս­նա­գետ՝ մա­թե­մա­տի­կա­յի, ֆի­զի­կա­յի և ռազ­մա­գի­տու­թյան ու­սու­ցիչ­ներն ապ­րում են վար­ձով, հա­վե­լավ­ճար էլ չեն ստա­նում, և վա­ղը հնա­րա­վոր է կր­կին բախ­վեն մաս­նա­գետ­նե­րի պա­կա­սի հետ:
Սա­կայն խն­դիր­նե­րը խո­չըն­դոտ չեն, որ­պես­զի դպ­րո­ցը դաս­տիա­րա­կի հայ­րե­նի­քի նվի­րյալ­ներ: Ըստ Կա­րի­նե Ա­ռա­քե­լյա­նի՝ դպ­րո­ցի գոր­ծու­նեու­թյան ա­ռա­ջին իսկ օ­րե­րից սկս­վեց հայ­րե­նա­սի­րա­կան մի գոր­ծըն­թաց, ինչն այն նվա­զա­գույնն էր, որ դպ­րո­ցը կա­րող էր մա­տու­ցել մեր քա­ջա­րի, անձ­նու­րաց ա­զա­տա­մար­տիկ­նե­րին. բո­լոր դա­սա­րան­ներն ան­վա­նա­կոչ­վե­ցին հե­րո­սա­ցած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ա­նուն­նե­րով: Ա­մեն սեպ­տեմ­բե­րի 1-ին տե­ղի է ու­նե­նում հայ­րե­նա­սի­րու­թյան դաս. ե­րե­խա­նե­րը երդ­վում են լի­նել ար­ժա­նի մեր տղա­նե­րի սխ­րա­գոր­ծու­թյա­նը, բարձր պա­հել նրանց ա­նուն­նե­րը: Ո­րոշ­վում է տվյալ դա­սա­րա­նը կո­չել զոհ­ված ա­զա­տա­մար­տիկ­նե­րի մե­կի ա­նու­նով, ո­րի մա­սին դա­սա­րա­նը պետք է նյու­թեր հայ­թայ­թի, ներ­կա­յաց­նի հան­դի­սա­վոր մի­ջո­ցառ­մա­նը՝ հրա­վի­րե­լով հա­րա­զատ­նե­րին, մեր­ձա­վոր­նե­րին: Եվ այդ­պես` մինչև 12-րդ դա­սա­րա­նը: Այդ ա­մե­նը կա­տար­վում է Պատ­վո ան­կյու­նում, որ­տեղ տե­ղադր­ված են զոհ­ված­նե­րի լու­սան­կար­նե­րը, նրանց հա­մա­ռոտ կեն­սագ­րա­կա­նը:
Այս տա­րի բաց­վել են ազ­գագ­րա­կան երգ ու պա­րի, թա­տե­րա­կան դա­սա­րան­ներ, ո­րոնք գոր­ծում են Վանք գյու­ղի Ար­վես­տի դպ­րո­ցի նշ­ված բա­ժին­նե­րին կից: Թա­տե­րա­կան խմ­բի դա­սա­տու Գե­նա­դի Ա­ռու­շա­նյա­նը շատ ոգևոր­ված է, նա հա­մոզ­ված է, որ այս­տեղ տա­ղանդ­ներ կբա­ցա­հայտ­վեն, քան­զի շատ շնոր­հա­լի ե­րե­խա­ներ կան: Դպ­րո­ցի տնօ­րե­նը, տե­ղե­կաց­ված լի­նե­լով, որ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան կող­մից պատ­րաստ­վում է բա­րե­փո­խում­նե­րի նա­խա­գիծ, հու­սով է, որ այս ան­գամ գյու­ղա­կան դպ­րոց­նե­րի ցա­վոտ հար­ցե­րը պատ­շաճ լու­ծում կս­տա­նան:
;