Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՆԺ­ԴԵ­ՀՅԱՆ ԳԱ­ՂԱ­ՓԱ­ՐԱ­ԽՈ­ՍՈՒ­ԹՅԱՆ ՋԱ­ՀԱ­ԿԻ­ՐԸ

Սիլվա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ

 Շի­րազ մար­դու և բա­նաս­տեղ­ծի ան­նա­խա­դեպ հայ­րե­նա­պաշ­տու­թյան և սխ­րան­քի մա­սին ճիշտ պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար, թերևս, հարկ է ապ­րած լի­նել ՙԽոր­հր­դա­յին Միու­թյուն՚ հոր­ջորջ­ված յու­րա­տե­սակ բան­տում, ուր կա­մա­յա­կա­նո­րեն Հա­յաս­տա­նից պոկ­ված և Ադր­բե­ջա­նին բռ­նակց­ված ՙՀա­յոց ա­նուշ Ար­ցա­խը՚ խո­րը թմ­բի­րի մեջ էր և կեղծ ին­տեր­նա­ցիո­նա­լիզ­մի աղ­մու­կում անն­կատ հա­յա­թափ­վում և թր­քաց­վում էր…

Խոր­հր­դա­յին գետ­նա­մած, ա­պազ­գա­յին ի­րա­կա­նու­թյու­նում, ուր ՙվա­խի ստ­րու­կը՚ մշ­տար­թուն էր մե­ծա­մաս­նու­թյան գի­տակ­ցու­թյան մեջ, նժ­դե­հյան թրի պես հա­տու, շո­ղաց­նե­լով իր ազ­գա­պահ քնա­րը, չեր­կն­չե­լով ոչ մի ար­գե­լա­պատ­նե­շից, Հով­հան­նես Շի­րա­զը հան­դես է գա­լիս ար­գել­ված թե­մա­նե­րով, ար­ծար­ծե­լով ազ­գա­յին ցա­վոտ խն­դիր­ներ, դառ­նա­լով ոչ միայն կո­րու­սյալ հայ­րե­նի­քի, այլև Հա­յաս­տա­նից պոկ­ված Ար­ցա­խի, Նա­խիջևա­նի, Ջա­վախ­քի պա­հան­ջա­տե­րը հայ գրա­կա­նու­թյան մեջ։ Ար­հա­մար­հե­լով խոր­հր­դա­յին պար­տադր­ված կա­ղա­պար­նե­րը, նա դար­ձավ ծո­վից ծով Հա­յաս­տա­նի բաղ­ձա­լի հառ­նու­մի խի­զախ ըղ­ձա­սա­ցը և բզկտ­ված, բռ­նա­զավթ­ված հա­յոց բնա­կա­վայ­րե­րը վե­րա­դարձ­նե­լու հիմ­նախն­դիրն ար­ծար­ծող գրե­թե միակ այ­լա­խո­հը խոր­հր­դա­հայ գրա­կա­նու­թյան մեջ։ Բա­նաս­տեղ­ծի եր­կե­րում նույն հար­թու­թյան վրա են 1915-ին ա­մա­յաց­ված Արևմտա­հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նի գա­ղու­թա­յին լծի տակ գտն­վող Ար­ցա­խը։ Խոր­հր­դա­հայ գրա­կա­նու­թյան Գա­րե­գին Նժ­դե­հը, ցե­ղի ի­մաս­տուն բնազ­դով և հան­ճա­րեղ ներք­նա­տե­սու­թյամբ զգաց Ար­ցա­խի, նաև Հա­զաս­տա­նի մյուս մար­զե­րի՝ Մա­սի­սի, Ա­մա­սիա­յի, Նո­յեմ­բե­րյա­նի թր­քաց­ման վտան­գը, իր հայ­րե­նա­պահ քնա­րով դար­ձավ Ար­ցա­խի ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման բա­ցա­ռիկ զան­գա­հա­րը (ՙՈղբ Ղա­րա­բա­ղի՚):
Հովհ. Շի­րա­զի բա­նար­վես­տի սր­բա­զան ա­ռա­քե­լու­թյու­նը ցե­ղի ոին մշ­տար­թուն պա­հելն Է, թուր­քա­կան յա­թա­ղա­նով ու խոր­հր­դա­յին կայս­րա­պե­տու­թյան բութ դա­գա­նա­կով մաս­նատ­ված հայ­րե­նի­քի հատ­ված­ներն ի­րար բե­րելն ու մայ­րե­նի լեզ­վին սպառ­նա­ցող ճեր­մակ ջար­դը կան­խե­լը։ ՙԻնչ ար­ժե հան­ճա­րը, երբ իր ցե­ղի ճա­կա­տագ­րի գերզ­գա­ցո­ղու­թյու­նը չու­նի և չի սնու­ցա­նի իր ցե­ղի հա­վի­տե­նա­կա­նու­թյան ձտու­մը։ Միևնույն չէ՞ կա , թե չկա նմա­նը, երբ իր շր­թուն­քին ցե­ղի խոս­քը չէ և չգի­տե վե­րա­դաս­տիա­րա­կել ու վա­րել զան­գա­ված­նե­րը, երբ ան­զոր է զին­վո­րագ­րել տալ մի մեծ ու ար­դար դա­տի, կա­րի­քի դեպ­քում` իր ժո­ղովր­դի ծո­ցեն շան­թան­ման հե­րոս­ներ քա­մել՚, -գրա­կա­նու­թյան ա­ռա­քե­լու­թյունն ըն­դգ­ծել է Գա­րե­գին Նժ­դե­հը։
Ժո­ղովր­դա­կան ըն­դեր­քից սկիզբ առ­նող շի­րա­զյան բո­ցա­շունչ քնա­րը ՙշան­թան­ման հե­րոս­ներ քա­մեց ժո­ղովր­դի ծո­ցեն՚, երբ 1990-ա­կան­նե­րի սկզ­բին Ար­ցա­խում վճռ­վում էր հայ ցե­ղի և հա­յոց երկ­րի ճա­կա­տա­գի­րը…Շի­րազ բա­նաս­տեղ­ծի շր­թուն­քին իր ցե­ղի խոսքն էր՝ ե­ղեռն­ված արևմտա­հա­յու­թյան փրկ­ված բե­կոր­նե­րի մոր­մո­քը, ար­դա­րա­ցի պա­հանջն ու ցա­սու­մը, Ադր­բե­ջա­նին բռ­նակց­ված Ար­ցա­խի մռուն­չը, ոճ­րա­գոր­ծին ու պատ­մու­թյու­նը կեղ­ծո­ղին դի­մա­կա­զեր­ծե­լու բա­նաս­տեղ­ծա­կան ա­հե­ղամ­ռուն­չը….
Բա­նաս­տեղ­ծա­կան դա­տաս­տա­նա­մա­տյան Է Հովհ. Շի­րա­զի՝ մի ամ­բողջ հա­տոր կազ­մող ՙՀա­յոց դան­թեա­կա­նը՚ պոե­մը, ո­րը հա­յոց գող­գո­թան հո­գու ամ­բողջ խո­րու­թյամբ ապ­րած բա­նաս­տեղ­ծի մղկ­տա­ցող սր­տի հա­ռաչն է, նրա հզոր բո­ղո­քի բա­նաս­տեղ­ծա­կան պոռթ­կու­մը։ Պոե­մում դա­տա­պարտ­վում է մեծ տե­րու­թյուն­նե­րի հան­ցա­գործ ան­տար­բե­րու­թյու­նը .ՙՈվ աշ­խարհ, այս ե­ղեռ­նը քո խղ­ճի վրա է ծան­րա­ցած…աչ­քերդ թեև չոր, բայց Հա­յոց այս մշ­տա­խա­րույկ ցա­վե­րի և տա­ռա­պանք­նե­րի, խո­ցե­րի ու վեր­քե­րի վկան են, խլ­ված հո­ղե­րի և չթաղ­ված դիա­լեռ­նե­րի վկան…՚։
Ես այս դա­րի սր­տին պի­տի փո­րագ­րեմ
որ­պես վեր­քեր,
Ե­րեք մի­լիոն հայ ա­նուն­ներ,
Որ­պես մեղ­քերն հո­ղագն­դի՝
ե­րեք մի­լիոն ան­մեղ զո­հեր,
Որ մորթ­վե­ցին յա­թա­ղա­նով….
ՙՀա­յոց դան­թեա­կա­նը՚ պետք է գրեր Հա­յոց ա­րյու­նա­հո­սող վեր­քը, որ­պես անձ­նա­կան ող­բեր­գու­թյուն ապ­րող, հայ­րե­նա­տի­րու­թյան սր­բա­զան կրակն ան­շեջ պա­հող, նժ­դե­հյան գա­ղա­փա­րա­խո­սու­թյան ջա­հա­կիր Հով­հան­նես Շի­րա­զը և գրեց, գրեց սր­տի ա­րյու­նով: Իր ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում նա կեր­տեց գե­ղար­վես­տա­կան, փաս­տա­վա­վե­րագ­րա­կան, հրա­պա­րա­կա­խո­սա­կան շն­չի այդ բա­ցա­ռիկ կո­թո­ղը` որ­պես գրա­կան հու­շար­ձան մի­լիո­նա­վոր ան­մեղ հայ զո­հե­րի հի­շա­տա­կին։
Նշենք, որ ՙՀա­յոց դան­թեա­կա­նը՚, ՙԹոնդ­րա­կե­ցի­ներ՚ և ՙԱ­նի՚ պոեմ­նե­րը, ինչ­պես նաև ՙՀու­շար­ձան հայ­րի­կիս՚ գիր­քը տպագր­վել է բա­նաս­տեղ­ծի վախ­ճա­նից հե­տո, Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թյան տա­րի­նե­րին։ ՙՀու­շար­ձան հայ­րի­կիս՚ գիր­քը տպագր­վեց 2017-ին, բա­ցա­ռիկ շի­րա­զա­գետ Սամ­վել Մու­րա­դյա­նի ա­ռա­ջա­բա­նով։ Հար­գար­ժան գրա­կա­նա­գե­տը գր­քում զե­տե­ղել է նաև գրա­կա­նա­գետ Սու­րեն Ա­ղա­բա­բյա­նի ՙԵր­կու խոսք՚-ը գր­քի մա­սին, ո­րը պատ­րաստ էր տպագ­րու­թյան շա~տ վա­ղուց, սա­կայն չտ­պագր­վեց և չէր կա­րող տպագր­վել, քան­զի իր բո­լոր եր­կե­րում Հովհ. Շի­րա­զը նույն ան­նա­հանջ պա­հան­ջա­տերն ու հայ­րե­նա­բաղձ ըղ­ձանք­նե­րի ար­տա­հայ­տիչն է, ի լուր աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան` ազ­գա­հա­վա­քի ղո­ղան­ջող զան­գը։ Բե­րենք ո­րոշ հատ­ված­ներ ՙՀու­շար­ձան հայ­րի­կիս՚ գր­քից.


Հա­րյուր տա­րի հայ պա­հեց Տիգ­րան Մե­ծը
մեզ թրով,
Մաշ­տոցն ու­րիշ զորք ծնեց, հայ կպա­հե
մեզ գրով….
….Դեռ չեմ հե­ծել վրե­ժիս ձին,
Ախ, դեռ պարտք է աստ­ված մեզ,
Մեզ, որ դա­րեր ե­ղեռ­նե­ցին…
……Մինչ գայ­լե­րը իմ հո­ղում հի­մի
վագ­րեր կցնկ­նեն,
Մաճ­կալ­նե­րիս ճեր­մա­կած ոս­կոր­նե­րը կր­ծե­լով …
Կամ՝ Հա­տու­ցու­մի ճամ­փե­քը Աստ­ված չի գո­ցում,
Աշ­խարհ, մեղ­քիդ աչ­քե­րը զուր ես կկո­ցում…