Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍՆ ԱՆՑԱՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Մա­յի­սյան ե­ռա­տո­նի նա­խօ­րեին, ա­վան­դույ­թի հա­մա­ձայն, ա­րիու­թյան դա­սեր անց­կաց­վե­ցին հան­րա­պե­տու­թյան բո­լոր ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում` ՊԲ բարձ­րա­գույն հրամ­կազ­մի, բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի հրա­մա­նա­տար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ:

Մա­յի­սի 7-ին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րան այ­ցե­լե­ցին ԱՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար, ՊԲ հրա­մա­նա­տար, գե­նե­րալ-մա­յոր Կա­րեն Աբ­րա­հա­մյա­նը, կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը:
Ող­ջու­նե­լով հյու­րե­րին` ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյանն ա­սաց, որ նա­խա­րա­րի կար­գա­վի­ճա­կով Կ. Աբ­րա­հա­մյանն ա­ռա­ջին ան­գամ է լի­նում ԱրՊՀ-ում, ով պետք է վա­րի ա­րիու­թյան դա­սը:
Գե­նե­րալ-մա­յոր Կ. Աբ­րա­հա­մյա­նը դա­սա­խո­սու­թյան ըն­թաց­քում անդ­րա­դար­ձավ հայ ժո­ղովր­դի կյան­քում բախ­տո­րոշ նշա­նա­կու­թյուն ու­նե­ցած մա­յի­սյան հաղ­թա­նակ­նե­րին. 451թ.` Ա­վա­րայր, 1918թ.` Սար­դա­րա­պատ, Հա­յաս­տա­նի ա­ռա­ջին հան­րա­պե­տու­թյան հռ­չա­կում,1945թ. մա­յի­սի 9` Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազ­մում տա­րած հաղ­թա­նակ, 1992թ. հա­յոց հի­նա­վուրց Շու­շիի ա­զա­տագ­րում և Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի կազ­մա­վո­րում: Այդ բո­լոր հաղ­թա­նակ­ներն ազ­գա­յին միաս­նու­թյան ար­դյունք են, ըն­դգ­ծեց նա­խա­րա­րը. ՙԱյ­սօր մենք միաս­նա­կան չլի­նե­լու ի­րա­վուն­քը չու­նենք: Ա­ռա­վել քան երբևէ պետք է պահ­պա­նենք ու վառ պա­հենք 88-ի միաս­նու­թյան ո­գին: Սե­փա­կան ու­ժե­րով մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յե­լու վս­տա­հու­թյուն պետք է ու­նե­նանք, ո­րով­հետև ոչ ոք մեր փո­խա­րեն չի կա­րող լու­ծել մեր երկ­րի ա­ռաջ ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը: Ոչ ոք չի կա­րող մեզ պաշտ­պա­նել, զար­գաց­նել մեր տն­տե­սու­թյու­նը, ամ­րապն­դել ժո­ղովր­դա­վա­րու­թյունն ու Ար­ցա­խը դարձ­նել ա­ռա­ջա­դեմ պե­տու­թյուն: Այդ ա­մե­նը պետք է ա­նենք ինք­ներս: Սա է թերևս Մա­յի­սյան ե­ռա­տո­նի ա­մե­նա­մեծ խոր­հուր­դը՚:
Ներ­կա­յաց­նե­լով ան­կախ պե­տու­թյան կա­յաց­ման ու զար­գաց­ման, երկ­րի ու ժո­ղովր­դի անվ­տան­գու­թյան գոր­ծում Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի ստեղծ­ման, կա­յաց­ման ու զար­գաց­ման ա­ռանց­քա­յին փու­լե­րը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն այ­նու­հետև անդ­րա­դար­ձավ բա­նա­կա­շի­նու­թյան մեջ ներ­կա­յումս ըն­թա­ցող գոր­ծըն­թաց­նե­րին և դրա­նում բա­նակ-հա­սա­րա­կու­թյուն հա­րա­բե­րու­թյուն­նե­րին: Ամ­բողջ դա­սի ըն­թաց­քում կար­միր թե­լի պես անց­նում էր այն գա­ղա­փա­րը, որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ե­րաշ­խա­վո­րը մեր բա­նակն է, և բա­նա­կա­շի­նու­թյան հե­տա­գա գոր­ծըն­թա­ցը պետք է մշ­տա­պես լի­նի հա­մա­պե­տա­կան, հա­մազ­գա­յին գործ:
Մա­յի­սյան ե­ռա­տո­նի առ­թիվ շնոր­հա­վո­րեց ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը: Նա­խա­րա­րը նշեց, որ յու­րա­քան­չյուր սե­րունդ իր բա­ժին պայ­քարն ու­նի, և այդ ա­ռու­մով այ­սօր­վա ա­վագ սե­րուն­դը եր­ջա­նիկ է, որ մաս­նա­կիցն ու ա­կա­նա­տեսն է մեր ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րին և ա­պա­հո­վել է փա­ռա­հեղ հաղ­թա­նակ­ներ, աշ­խար­հին ճա­նա­չե­լի է դար­ձել` որ­պես հե­րոս, ար­ժա­նա­պա­տիվ ազգ: Նա ըն­դգ­ծեց, որ այս տա­րի լրա­նում է զի­նա­դա­դա­րի հաս­տատ­ման 25 տա­րին, և այդ բո­լոր տա­րի­նե­րին խա­ղա­ղու­թյու­նը պաշտ­պա­նել է մեր բա­նա­կը: Պաշտ­պա­նու­թյան բա­նա­կը սնու­ցում են կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, և խիստ կարևոր­վում է, թե ե­րի­տա­սարդ­ներն ինչ­պի­սի պատ­րաս­տու­թյամբ և տրա­մադ­րու­թյամբ են հա­մալ­րում ՊԲ շար­քե­րը: Այդ ա­ռու­մով ցան­կա­լի է, որ նման հան­դի­պում­նե­րը բու­հե­րում հա­ճա­խա­կի լի­նեն: ՙՀաղ­թա­նակ­նե­րը, նվա­ճում­նե­րը պահ­պա­նելն ու պաշտ­պա­նե­լը նույն­պես շատ դժ­վար և պատ­վա­բեր ա­ռա­քե­լու­թյուն է: Ա­վե­լի քան վս­տահ եմ, որ յու­րա­քան­չյուր նոր սե­րունդ ա­վե­լի մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյամբ է կա­տա­րե­լու այդ ա­ռա­քե­լու­թյու­նը՚:
Ա­րիու­թյան դասն ան­ցավ կա­ռու­ցո­ղա­կան քն­նարկ­ման մթ­նո­լոր­տում:
Հան­դիպ­մանն ու­սա­նող­ներն ու դա­սա­խոս­նե­րը հար­ցեր ուղ­ղե­ցին պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին:
Ռեկ­տոր Ա. Սարգ­սյա­նի հար­ցին, թե ինչ­պի­սին է այ­սօր ի­րա­վի­ճա­կը սահ­մա­նում և ին­չի հետ են կապ­ված վեր­ջին սրա­ցում­նե­րը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րարն ի­րադ­րու­թյու­նը գնա­հա­տեց հա­րա­բե­րա­կան կա­յուն. հա­կա­ռա­կոր­դը, ինչ­պես միշտ, իր բնո­րոշ ձե­ռագ­րով սադ­րանք­ներ է ա­նում, բայց հայ­կա­կան կող­մը պատ­րաստ է ցան­կա­ցած լար­վա­ծու­թյան, և հա­վաս­տիաց­րեց, որ այն բո­լոր աշ­խա­տանք­նե­րը, որ ի­րա­կա­նաց­վել և ի­րա­կա­նաց­վում են ա­ռաջ­նագ­ծում, հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս լիար­ժեք գնա­հա­տել և վե­րահս­կել հա­կա­ռա­կոր­դի բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը: ՙՏեխ­նի­կա­կան հա­գեց­վա­ծու­թյու­նը և ին­ժե­նե­րա­կան մի­ջոց­նե­րը մեզ վս­տա­հու­թյուն են տա­լիս լիար­ժեք ի­րա­կա­նաց­նել մեր ծա­ռա­յու­թյու­նը, մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյու­նը, պե­տա­կան սահ­մա­նի պահ­պա­նու­թյու­նը: Մենք ի վի­ճա­կի ենք ոչ միայն պաշտ­պան­վել, այլև ցան­կա­ցած պա­հի հար­ված հասց­նել՚,-ա­սաց նա:
Բա­նա­կա­յին ծա­ռա­յու­թյունն ա­վար­տած ու­սա­նող­նե­րին պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը հրա­վի­րեց լի­նել ի­րենց ծա­ռա­յած դիր­քե­րում և հա­մե­մա­տել 1-2 տա­րի ա­ռաջ­վա և ներ­կա­յիս պայ­ման­նե­րը:
Հար­ցեր հն­չե­ցին զին­վո­րա­կան հա­մազ­գես­տի ո­րա­կի բա­րե­լավ­ման, սպա­նե­րի ըն­տա­նիք­նե­րին բնա­կա­րա­նով ա­պա­հով­ման վե­րա­բե­րյալ: Նա­խա­րա­րի խոս­քով՝ դրանք օ­րա­կար­գում են: ԿԳՍ նա­խա­րար Ն. Ա­ղա­բա­լյա­նի ա­ռա­ջար­կու­թյա­նը՝ կա­մա­վոր­նե­րի ստո­րա­բա­ժա­նում ստեղ­ծել աղ­ջիկ­նե­րի հա­մար՝ դա­տե­լով տար­բեր հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ ար­տա­հայ­տած նրանց ցան­կու­թյու­նից, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը պա­տաս­խա­նեց, որ կքն­նար­կեն: Նա հոր­դո­րեց դա­սա­խոս­նե­րին խս­տա­պա­հան­ջու­թյուն ցու­ցա­բե­րել հե­ռա­կա կար­գով սո­վո­րող սպա­նե­րի նկատ­մամբ, որ­պես­զի նրանք բա­վա­րար չա­փով գի­տե­լիք­ներ ու­նե­նան և, ընդ­հան­րա­պես, ցան­կու­թյուն հայտ­նեց ի­րենց կող­մից էլ վե­րահս­կե­լի դարձ­նել նրանց կր­թու­թյան գոր­ծըն­թա­ցը: Պաշտ­պա­նեց բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րի մար­տա­կան պատ­րաս­տու­թյան մա­կար­դա­կը բարձ­րաց­նե­լու ա­ռա­ջար­կը:
Հան­դիպ­ման վեր­ջում ռեկ­տոր Ա. Սարգ­սյանն ար­ժե­քա­վոր գր­քեր նվի­րեց նա­խա­րար­նե­րին: Իր հեր­թին պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը գր­քեր հանձ­նեց հա­մալ­սա­րա­նին, ո­րոնց մի մա­սը կտր­վի լա­վա­գույն ու­սա­նող­նե­րին:
;