Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅԱԶ­ԲԵ­ԼԻ ՊԵՍ ԲԱՐՁՐ, ՄԹ­ՆԱ­ՁՈ­ՐԻ ՊԵՍ ԽՈՐ...

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 2019-ը հո­բե­լյա­նա­կան է հայ գրա­կա­նու­թյան և մշա­կույ­թի երևե­լի դեմ­քե­րի` Հովհ. Թու­մա­նյա­նի, Կո­մի­տա­սի, Լևոն Շան­թի, Եր­վանդ Օ­տյա­նի, ինչ­պես նաև` Ակ­սել Բա­կուն­ցի հա­մար, ո­րի մա­սին Ավ. Ի­սա­հա­կյանն ա­սել է. ՙՀա­յաս­տա­նում կա մի գրող, ո­րի բա­ռե­րը եր­գում են կո­մի­տա­սյան հան­գով և փայ­լա­տա­կում են սա­րյա­նա­կան կտավ­նե­րի բո­լոր գույ­նե­րով: Դա Ակ­սել Բա­կունցն է …Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի վրա ան­հա­տա­կան կնիք է դր­ված` այն­քան թարմ են, այն­քան նուրբ են հյուս­ված այս պատմ­վածք­նե­րը, այն­պես նուրբ, կար­ծես հե­քիաթ են, կար­ծես ե­րազ ես տես­նում, այն­պես կա­խար­դո­րեն սուզ­վում են ի­րար մեջ ան­ցյալն ու ներ­կան, որ հու­շը դառ­նում է ներ­կա և ի­րա­կան, ներ­կան դառ­նում է ե­րազ,՚:

Հայ ար­ձա­կի ա­մե­նաինք­նա­տիպ այդ երևույ­թի, ո­րը գրա­կա­նու­թյուն ե­կավ իր ձե­ռագ­րով, մտա­ծո­ղու­թյամբ ու ստեղ­ծեց մի նոր աշ­խարհ, 120-ա­մյա­կը լրա­ցավ հու­նի­սի 13-ին: Այդ կա­պակ­ցու­թյամբ գրա­կան մի­ջո­ցա­ռում­ներ տե­ղի ու­նե­ցան Երևա­նում, Գո­րի­սում, որ­տեղ ծն­վել է գրո­ղը, Ուկ­րաի­նա­յի Խար­կով քա­ղա­քում, ո­րի գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տուտն է ա­վար­տել (նրա հի­շա­տա­կին այս­տեղ հու­շա­տախ­տակ է դր­վել), Ստե­փա­նա­կեր­տում:
ՙՀու­շա­գիր­նե­րը պատ­մում են, որ երբ Բա­կուն­ցը Գո­րի­սում, փո­ղո­ցով անց­նե­լիս հան­կարծ տես­նում է մի հո­ղա­կոշտ, կռա­նում վերց­նում էր, հոտ քա­շում և ա­սում. ՙՈչ մի հող այս­պես չի բու­րում, չէ՜՚- այս­պի­սի ան­սո­վոր բաց­ման խոս­քով սկ­սեց ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի ռեկ­տոր, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վար­դան Հա­կո­բյանն այս­տեղ տե­ղի ու­նե­ցած գրա­կան մի­ջո­ցառ­մա­նը, որ­պես­զի հե­տո այն զու­գակ­ցի գրո­ղի ե­ղե­րա­կան մահ­վան պա­հի հետ. Զանգ­վի ձո­րում բա­հը դրել են նրա ձեռ­քին, ա­սել են` փո­րիր: Նա փո­րել է` ի­մա­նա­լով, որ իր հա­մար է: Կրա­կել ու նրան գլո­րել են այդ փո­սի մեջ: Իսկ հե­տո շա­րու­նա­կել. ՙՀո­ղի բուր­մունքն այդ պա­հին ի՞նչ էր ա­սում Ակ­սել Բա­կուն­ցին, մար­դու, ո­րը բա­հի մա­սին գրել է, հո­ղի մա­սին գրել է, հո­ղի և մար­դու հա­րա­բե­րու­թյու­նը վե­րա­ծել է ան­զու­գա­կան տո­ղե­րի՚:
Վ. Հա­կո­բյա­նը նշեց, որ Բա­կունցն իր սերն­դա­կից­նե­րից տար­բեր­վում էր նաև նրա­նով, որ թո­ղել է սլա­ցող հո­ղե­ղեն ար­ձակ, ո­րից նոր սե­րունդ­ներ են ծն­վել:
Լա­վա­գույն­նե­րը` Հրանտ Մաթևո­սյան և ա­ռա­վել ևս` Մու­շեղ Գալ­շո­յան: Ըստ Վ. Հա­կո­բյա­նի` հայ նո­րա­գույն ար­ձա­կա­գիր­նե­րը բո­լո­րը դուրս են ե­կել Բա­կուն­ցի ՙԾի­րա­նի փո­ղը՚ պատմ­ված­քից՚: 30-ա­կան թթ. Բա­կուն­ցը դի­մում է Էրգ­րի թե­մա­յին և ա­ռա­ջին­նե­րից մե­կը հայ գրա­կա­նու­թյան մեջ ծի­րա­նի փո­ղը ներ­կա­յաց­նում որ­պես ե­ղե­գան փող, ո­րից Վա­հագն է ծն­վում:
Վ. Հա­կո­բյա­նի գնա­հատ­մամբ` հայ գրա­կա­նու­թյունն ա­ռանց Բա­կուն­ցի շատ աղ­քատ կլի­ներ:
Բու­հում տե­ղի ու­նե­ցած մի­ջո­ցառ­մա­նը բա­կուն­ցյան թե­մա­յով ի­րենց գրա­կա­նա­գի­տա­կան դի­տար­կում­նե­րը ներ­կա­յաց­րին այս­տեղ դա­սա­վան­դող մի խումբ դա­սա­խոս­ներ:
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Ա­մա­լյա Գրի­գո­րյանն անդ­րա­դար­ձավ գրո­ղի կեն­սագ­րա­կա­նին: Գրող, կի­նոդ­րա­մա­տուրգ, թարգ­մա­նիչ Բա­կուն­ցը ծնն­դա­վայ­րի ծխա­կան դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո ու­սու­մը շա­րու­նա­կել է Գևոր­գյան ճե­մա­րա­նում, այ­նու­հետև ա­վար­տել Խար­կո­վի գյու­ղատն­տե­սա­կան ինս­տի­տու­տը: 1918թ. կա­մա­վո­րա­կան խմ­բե­րի կազ­մում մաս­նակ­ցել է Էրզ­րու­մի, Կար­սի կռիվ­նե­րին, Սար­դա­րա­պա­տի հե­րո­սա­մար­տին:
Ու­սու­ցիչ է աշ­խա­տել Սի­սիա­նի Լոր գյու­ղում, ա­պա` հայ­րե­նի Զան­գե­զուր լեռ­նաշ­խար­հի գյու­ղատն­տես, այ­նու­հետև Երևա­նում` Հող­ժող­կո­մա­տում:
Նրան ճա­նա­չում են բե­րել հայ­րե­նի բնու­թյու­նը, հայ գյու­ղաշ­խար­հը պատ­կե­րող ՙՄթ­նա­ձոր՚, ՙՍև ցե­լե­րի սերմ­նա­ցա­նը՚ ժո­ղո­վա­ծու­նե­րը, ո­րոն­ցում ամ­փոփ­ված են ՙԱլ­պիա­կան մա­նու­շակ՚, ՙՄիր­հավ՚, ՙԽո­նարհ աղ­ջի­կը՚, ՙՆա­մակ ռու­սաց թա­գա­վո­րին՚, ՙԾի­րա­նի փող՚, ՙԼառ Մար­գար՚ և նշա­նա­վոր այլ պատմ­վածք­ներ: Գրել է նաև գա­վա­ռա­կան քա­ղա­քի կյանքն ու կեն­ցա­ղը պատ­կե­րող ՙԿյո­րես՚եր­գի­ծա­կան վի­պա­կը, ՙԽա­չա­տուր Ա­բո­վյան՚, ՙԿարմ­րա­քար՚ ա­նա­վարտ վե­պե­րը: Նրա սցե­նար­նե­րով նկա­րա­հան­վել են մի շարք կի­նոն­կար­ներ: ՙԲա­կուն­ցը մեր ա­մե­նաք­նա­րա­կան, ա­մե­նազ­գա­յուն, ա­մե­նաե­ղե­րա­կան գրողն է: Նրա­նով մենք զու­լալ­վում ենք՚,-ընդ­հան­րաց­րեց գրա­կա­նա­գե­տը:
Հա­մալ­սա­րա­նի գրա­կա­նու­թան ամ­բիո­նի վա­րիչ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Ժան­նա Բեգ­լա­րյա­նը վեր­լու­ծեց Բա­կուն­ցի ՙԽա­չա­տուր Ա­բո­վյա­նի ՙԱ­նընդ­հատ բա­ցա­կա­յու­թյու­նը՚ բա­նա­սի­րա­կան աշ­խա­տու­թյու­նը` նկա­տե­լով, որ Բա­կունցն ա­ռա­ջին խոր­հր­դա­հայ գրա­կա­նա­գետն է, որ հե­տա­զո­տեց մեծ լու­սա­վոր­չի ար­խի­վը, ու հենց այդ հա­մա­հա­վաք տվյալ­ներն են տեղ գտել նրա աշ­խա­տու­թյան մեջ և այդ իսկ ա­ռու­մով նա շո­շա­փե­լի ծա­ռա­յու­թյուն է մա­տու­ցել ա­բո­վյա­նա­գի­տու­թյա­նը:
Ա­նի Շի­րի­նյանն անդ­րա­դար­ձավ Բա­կուն­ցի բնա­պատ­կե­րա­յին քնա­րե­գու­թյա­նը` ըն­դգ­ծե­լով, որ նա օժտ­ված է բնու­թյան հետ խո­սե­լու մեծ ար­վես­տով: Նրա գր­վածք­նե­րում բնա­կա­նը գե­ղար­վես­տա­կան հյուս­ված­քի կարևոր մաս է: Մար­դու ճախ­րանքն ու ան­կում­նե­րը նա ո­րո­նում է բնու­թյան մեջ, բնա­պատ­կե­րի ներ­սում ծա­վալ­վող շար­ժում­նե­րում ար­ծարծ­վում ժա­մա­նա­կի հա­վեր­ժու­թյան մեր պատ­կե­րա­ցու­մը և ան­կախ նրա­նից, թե ինչ­պես կծա­վալ­վեն գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, բնու­թյու­նը մնում է վեհ և գե­ղե­ցիկ:
Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Նա­նար Սի­մո­նյա­նը վեր­լու­ծեց մար­դու դրա­ման ՙՄթ­նա­ձոր՚ ժո­ղո­վա­ծուում, որն ըն­թեր­ցո­ղի առջև բա­ցում է մարդ­կա­յին ապ­րում­նե­րի, հույ­զե­րի ու զգաց­մունք­նե­րի մի ամ­բողջ պատ­կե­րաս­րահ:
Բա­նաս­տեղծ Ռո­բերտ Ե­սա­յա­նը մաս­նակ­ցել է Գո­րի­սում տե­ղի ու­նե­ցած բա­կուն­ցյան մի­ջո­ցա­ռում­նե­րին և ներ­կա­յաց­րեց իր տպա­վո­րու­թյուն­նե­րը:
Ակ­սել Բա­կուն­ցի ծնն­դյան 120-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ գրա­կան ցե­րե­կույթ է կազ­մա­կեր­պել նաև Ստե­փա­նա­կեր­տի Մու­րա­ցա­նի ան­վան քա­ղա­քա­յին գրա­դա­րանն ըն­թեր­ցող­նե­րի ու­ժե­րով: Իր բաց­ման խոս­քում գրա­դա­րա­նի տնօ­րեն Մա­րիա Խա­չատ­րյա­նը ցա­վով նշեց, որ Բա­կունցն ան­ցյալ դա­րի 30-ա­կան­նե­րի դժն­դակ ժա­մա­նակ­նե­րին զոհ դար­ձած հայ գրող­նե­րից է: Նա ապ­րեց ըն­դա­մե­նը 38 տա­րի: Հա­զիվ ու­նե­ցավ մեկ տաս­նա­մյա­կի գրա­կան կյանք, սա­կայն ստեղ­ծեց գրա­կան գո­հար­ներ, ո­րոնք տա­րի­նե­րի հետ ա­վե­լի են փայ­լա­տա­կում ի­րենց գույ­նե­րով:
Գրո­ղի կյան­քի փա­կագ­ծե­րը բա­ցե­ցին գրա­դա­րա­նի ակ­տիվ ըն­թեր­ցող­ներ` մայ­րա­քա­ղա­քի հ. 8 միջ­նա­կարգ հոս­քա­յին դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը:
Ան­մեղ նա­հա­տակ, սև ցե­լե­րի սերմ­նա­ցան, խոս­քի ազ­նիվ վար­պետ, մեր ար­ձա­կի նր­բա­ճա­շակ վար­պետ, հայ ար­ձա­կի Տե­րյան. Բա­կուն­ցի մա­սին մե­ծե­րից հղու­մը դպ­րո­ցա­կան­նե­րը հա­մե­մե­ցին նրա ՙԽո­նարհ աղ­ջի­կը՚, ՙՄիր­հավ՚, ՙԱլ­պիա­կան մա­նու­շակ՚, ՙՆա­մակ ռու­սաց թա­գա­վո­րին՚, ՙԼառ Մար­գա­րը՚ և այլ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից հատ­ված­նե­րի ըն­թերց­մամբ: Ներ­կա­նե­րի հիա­ցա­կան ծա­փե­րին ար­ժա­նա­ցավ վա­րող­նե­րից Նո­րայր Բա­բա­յա­նի ներ­շն­չող ար­տա­սա­նու­թյու­նը` Բա­կուն­ցին նվիր­ված Չա­րեն­ցի և Հ. Սա­հյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյունն­նե­րը:
Բա­կուն­ցը շատ լավ Կո­մի­տաս էր եր­գում: Չա­րենցն իր փո­թոր­կուն հո­գին հան­գս­տաց­նում էր Բա­կուն­ցի եր­գը լսե­լով: Եվ մի­ջո­ցառ­մանն ա­շա­կեր­տու­հու կա­տար­մամբ հն­չեց Կո­մի­տա­սի եր­կու երգ:
Դպ­րո­ցա­կան­նե­րին շա­րու­նա­կե­ցին դահ­լի­ճում նս­տած­նե­րը: ԱՀ վաս­տա­կա­վոր ման­կա­վարժ Նաի­րա Թամ­րա­զյա­նի ե­լույ­թը հու­զա­ռատ էր: ՙԵս նո­րից Բա­կուն­ցի հետ և՜ հե­րո­սա­ցա, և՜ զին­վոր դար­ձա, և՜ նո­րից` ու­սու­ցիչ, և՜ հայ­րե­նա­սեր, և՜ գե­ղե­ցի­կը տես­նող, գե­ղե­ցի­կը ըն­կա­լող մարդ, բայց ա­վե­լի շատ այ­սօր այս ա­մե­նի հետ ես նրա հետ նույն Գող­գո­թան ան­ցա, ող­բեր­գա­կան այն ճա­նա­պար­հը, որ 38 տա­րե­կան հա­սա­կում կյան­քով լց­ված, կյան­քին սի­րա­հար­ված, իր հայ­րե­նի հող ու ջրին անմ­նա­ցորդ նվիր­ված Բա­կունցն արևոտ, պայ­ծառ հու­լի­սյան մի օր ոչ թշ­նա­մու, այլ հա­յի ձեռ­քով կորս­վեց: Եվ այ­սօր մեր ան­թաղ շատ գրող­նե­րի նման Բա­կունցն էլ չու­նի գե­րեզ­ման: Դա դաս պի­տի լի­նի բո­լոր դա­րե­րում` հա­յը հա­յի նկատ­մամբ…՚: Նա նշեց, որ տա­րի­ներ շա­րու­նակ ին­քը Բա­կուն­ցով սե­րունդ­ներ է կր­թել, նրա Մարդ տե­սա­կով. ՙԿար­դում ես ու չես հա­գե­նում, կար­դում ես ու ներշ­նչ­վում ես, կար­դում ես ու հպար­տա­նում, որ այն ազ­գի ներ­կա­յա­ցու­ցիչն ես, ո­րը Բա­կունց է ծնել՚:
ԱրՊՀ դո­ցենտ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Սի­րուն Բաղ­դա­սա­րյանն ըն­դգ­ծեց գրո­ղի յու­րօ­րի­նակ պաշ­տա­մուն­քը մայ­րե­նի լեզ­վի նկատ­մամբ: Դա ա­ռանձ­նա­պես երևում է նրա ՙԿյո­րես՚ վի­պա­կից: ՙԵս շատ քիչ եմ տե­սել, որ մեր բար­բա­ռը այդ­պես խն­կարկ­վի՚(Ղա­րա­բա­ղի բար­բա­ռը մոտ է Զան­գե­զու­րի բար­բա­ռին) և ի հա­վե­լումն աս­վա­ծի` կա­տա­րեց ՙՀա­յոց լե­զու՚ եր­գը: