Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ` ԱՐՑԱԽՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 ՀՀ ՙՄաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ո­րա­կի ա­պա­հով­ման ազ­գա­յին կենտ­րոն՚-ը (ՈԱԱԿ) հիմ­նադր­ման 10-ա­մյա­կի առ­թիվ 2019-ը հայ­տա­րա­րել է ո­րա­կի տա­րի և այդ կա­պակ­ցու­թյամբ անց­կաց­նում է մի շարք մի­ջո­ցա­ռում­ներ: ՙՈ­րա­կա­վո­րում­նե­րի ար­ժա­նա­հա­վատ շնոր­հում և հա­վա­տար­մագ­րում՚ թե­մա­յով հու­նի­սի 20-22-ը ՈԱԱԿ-ի տնօ­րեն Ռու­բեն Թոփ­չյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ կենտ­րո­նի մաս­նա­գետ­նե­րի կող­մից Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում անց­կաց­ված հա­մա­ժո­ղովն այդ շար­քից է: Մաս­նակ­ցում էին հան­րա­պե­տու­թյու­նում գոր­ծող բո­լոր բու­հե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը՝ ռեկ­տոր­նե­րի գլ­խա­վո­րու­թյամբ: Հա­մա­ժո­ղո­վի բաց­մա­նը ներ­կա էր ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Աղա­բա­լյա­նը:

Նշենք, որ Ար­ցա­խում բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման գոր­ծըն­թացն սկս­վել է ան­ցյալ տար­վա­նից: Այն ի­րա­կա­նաց­նում է ՈԱԱԿ-ը: Կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման հայ­տագր­ման վերջ­նա­ժամ­կե­տը 2019-ի դեկ­տեմ­բե­րի 31-ն է:

Դրա­նից հե­տո մեկ տար­վա ըն­թաց­քում բու­հե­րը պետք է ստա­նան հա­վա­տար­մագ­րում: ՈԱԱԿ-ը մի քա­նի հան­դի­պում է անց­կաց­րել Ար­ցա­խում, ինչ­պես նաև բու­հե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են վե­րա­պատ­րաստ­վել ՈԱԱԿ-ում: Հա­վա­տար­մագր­ման գոր­ծըն­թա­ցի հեր­թա­կան փու­լը հա­մըն­կավ ՈԱԱԿ-ի 10-ա­մյա­կի առ­թիվ անց­կաց­վող հա­մա­ժո­ղո­վի հետ:
Ներ­կա­նե­րին բաց­ման խոս­քով ող­ջու­նեց ԱրՊՀ ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը: Նա նշեց, որ ՈԱԱԿ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը բու­հե­րին դրա­կան ար­դյունք է տվել կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում: Կոնկ­րետ ԱրՊՀ-ն նոր ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր է ըն­դու­նել, դրա­նից բխող` ժա­մա­նա­կա­ցույց և ի­րեն հռ­չա­կել որ­պես ա­նընդ­հատ սո­վո­րող կազ­մա­կեր­պու­թյուն:
ԱՀ ԿԳՍ նա­խա­րար Ն. Ա­ղա­բա­լյա­նը հա­ճե­լի ա­րա­րո­ղու­թյամբ սկ­սեց հան­դի­պու­մը, ո­րը, նրա խոս­քով, նշա­նա­վո­րում է Ար­ցա­խում մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ո­լոր­տում բա­րե­փո­խում­նե­րի ա­մե­նա­կարևոր` ինք­նագ­նա­հատ­ման և ինք­նա­վեր­լու­ծու­թյան փու­լի մեկ­նար­կը: ՙԱյս փու­լը պետք է մատ­նան­շի մեր ու­ժեղ և թույլ կող­մե­րը և նաև հս­տա­կեց­նի մեր հե­տա­գա ա­նե­լիք­նե­րը: Խոր­հր­դան­շա­կան է, որ ՈԱԱԿ-ը իր հո­բե­լյա­նը նշա­նա­վո­րում է Ար­ցա­խում մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ո­րա­կի ա­պա­հով­ման գոր­ծուն մաս­նակ­ցու­թյամբ՚,-ա­սաց նա և ՈԱԱԿ-ի տնօ­րե­նին հան­ձեց նա­խա­րա­րու­թյան պատ­վո­գիր և հու­շան­վեր:
Իր հեր­թին Ռու­բեն Թոփ­չյա­նը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց Ար­ցա­խի կր­թա­կան հա­մա­կար­գի ղե­կա­վա­րու­թյա­նը` բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման գոր­ծըն­թացն իր ղե­կա­վա­րած կա­ռույ­ցին վս­տա­հե­լու հա­մար: ՙՄենք միա­սին պետք է անց­նենք բա­րե­փո­խում­նե­րի ճա­նա­պար­հը, և դա շատ մեծ պա­տաս­խա­նատ­վու­թյուն է են­թադ­րում՚,-ա­սաց նա:
Հա­մա­ժո­ղո­վում բու­հե­րի հա­վա­տար­մագր­ման հանձ­նա­ժո­ղով­նե­րի ան­դամ­նե­րը ներ­կա­յաց­րին ի­րենց դի­տար­կում­ներն ի­րա­կա­նաց­վող բա­րե­փո­խում­նե­րի ըն­թաց­քում հան­դի­պող մար­տահ­րա­վեր­նե­րի ու դրանց հաղ­թա­հար­ման ու­ղի­նե­րի վե­րա­բե­րյալ:
Հա­ջորդ եր­կու օ­րե­րին ՈԱԱԿ-ի մաս­նա­գետ­նե­րը գործ­նա­կան աշ­խա­տա­ժո­ղով­ներ անց­կաց­րին ԱրՊՀ-ա­կան­նե­րի հետ և ի­րա­կա­նաց­րին փորձ­նա­կան ար­տա­քին գնա­հա­տում:
Ռ. Թոփ­չյա­նը տե­ղե­կաց­րեց, որ 10-ա­մյա­կի մի­ջո­ցա­ռում­նե­րը շա­րու­նա­կա­կան են լի­նե­լու և կամ­փոփ­վեն հոկ­տեմ­բե­րին՝ ՈԱԱԿ-ի եվ­րո­պա­կան ցան­ցի ընդ­հա­նուր հա­մա­ժո­ղո­վում, ո­րը տե­ղի կու­նե­նա Երևա­նում: