ԱՐՎԵՍՏԻ 9 ԳՈՐԾ, ՈՐՈՆՔ ՈՉՆՉԱՑՎԵԼ ԷԻՆ ՄԱՐԴՈՒ ՁԵՌՔՈՎ
Ամեն տարի արվեստի տասնյակ գործեր են կործանվում, ջրի տակ անցնում, այրվում ու սելֆիի սիրահարների զոհ դառնում: Դժբախտաբար, նրանցից շատերն ընդմիշտ են կորսվել:
Մենք վերհիշել ենք արվեստի աշխարհում ամենաշատ աղմուկ հանած կորուստները:
Փարիզի Աստվածամոր տաճարը
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհն իսկական ողբերգություն դարձավ ոչ միայն ֆրանսիացիների, այլև ամբողջ աշխարհի համար: Տուժել են շենքի ծայրաձողը, ժամացույցը և տանիքը: Տաճարի վերականգնման համար շուրջ 20 տարի կպահանջվի: Ֆրանսիացի ձեռնարկատեր Ֆրանսուա-Անրի Պինոն վերականգնման համար 100 մլն եվրո է հատկացրել, միլիարդատեր Բերնար Արնոն ու նրա ընտանիքը խոստացել են վերականգնողական աշխատանքներում 200 մլն եվրո ներդնել: Տաճարի վերակառուցման համար արդեն 1 մլրդ եվրո է հավաքվել:
Վնասվել է 2019թ. ապրիլի 15-ին:
Պալմիրայի հուշակամարը
Կառուցվել է 193թ. ի պատիվ պարթևների նկատմամբ հռոմեացիների տարած հաղաթանակի: Երկար ժամանակ հուշարձանը կիսավեր վիճակում էր, մինչև որ այն վերականգնվեց 1930-ական թվականներին: Ծառայում էր որպես քաղաքի խորհրդանիշ: Կամարը պայթեցվել է Սիրիայում ընթացող պատերազմի ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը դատապարտել է կամարի ավերման հանգամանքը և Սիրիայի կառավարությանը հորդորել անել ամեն հնարավորն այն վերականգնելու համար:
Ավերվել է 2015թ. հոկտեմբերի 4-ին:
Բրազիլիայի ազգային թանգարանը
2018թ. սեպտեմբերի 2-ին հրդեռ բռնկվեց Սան Կրիստովան պալատում, որտեղ գտնվում էր Բրազիլիայի ազգային թանգարանը: Կրակը տարածվել էր շենքի բոլոր երեք հարկերում: Մարդիկ չտուժեցին, ինչը չես ասի ցուցանմուշների մասին:
Թանգարանում էր գտնվում Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների խոշորագույն հավաքածուն: Այն կազմված էր բրածո կենդանիներից, հանքապարներից, հնդկական սպասքից, եգիպտական և հարավամերիկյան մումիաներից: Կորսված ցուցանմուշների թվում էին հինեգիպտական բարձրաքանդակներ, դիմակներ, աստվածների արձանիկներ, հմայիլներ: Ցուցադրության էր դրված նաև 12 հազար տարեկան հնադարյան կնոջ կմախքը, որը համարվում է Ամերիկա մայրցամաքում երբևէ գտնված մարդկային ամենահին կմախքը:
Այրվել է 2018թ. սեպտեմբերի 2-ին:
Բուջանգ հովիտը
Բուջանգ հովիտը պատմական մեծ համալիր է Մալազիայի տարածքում: Այստեղ էր գտնվում հին մալայական Շրիվիջայա կայսրությունը: 2013թ. դեկտեմբերին պարզվեց, որ ինչ-որ շինարարական ընկերություն քանդել է ավելի քան 1200 տարեկան մի հինդուական տաճար: Ընկերությունն իր քայլը հիմնավորել է այն հանգամանքով, որ շինությունը մասնավոր սեփականության տարածքում էր և որպես պատմական չէր հայտարարված:
Քանդել են 2013 թվականին:
Պիկասոյի ՙՆկարիչը՚
Կանադայում տեղի ունեցած ավիավթարը խլեց 229 մարդու կյանք: Ինքնաթիռն Ատլանտյան օվկիանոս է ընկել: Կործանված ինքնաթիռում գտնվում էին անձնակազմի 14 անդամները, 215 ուղևորները, Պաբլո Պիկասոյի ՙՆկարիչ՚ կտավը, ադամանդներ և 1 միլիարդ դոլար ընհանուր արժողությամբ շատ ուրիշ թանկարժեք իրեր: Չնայած այն բանին, որ ինքնաթիռի բեկորների 98 տոկոսը ջրից հանվել էր, հայտնաբերվել էր Պիկասոյի աշխատանքի միայն մի փոքր դրվագը:
Ջրի տակ է անցել 1998 թվականի սեպտեմբերի 2-ին:
Կարավաջոյի ՙՍբ Ֆրանցիսկոսի և Սբ Լավրենտիոսի հետ Սուրբ Ծնունդը՚
Կարավաջոյի վրձնին պատկանող ՙՍբ Ֆրանցիսկոսի և Սբ Լավրենտիոսի հետ Սուրբ Ծնունդը՚ կտավի անհետացման գործի քննությունն ընթացել է երկար տարիներ: 1969թ. այն գողացվել է Սիցիլիայի Սուրբ Լորենցի տաճարից: Համարվում էր, որ կտավը ոչնչացել է Հարավային Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ: Գողությունից 30 տարի անց մաֆիայի անդամներից մեկը խոստովանել է, որ ՙՍուրբ Ծնունդ՚ կտավը գողացել են մի կոլեկցիոների պատվերով, բայց նկարը երկար ժամանակ մնացել էր որպես տնտեսական օգտագործման շինությունում: Այն ոչնչացրել են առնետներն ու խոզերը:
Գողացվել է 1969 թվականին:
www.golosarmenii.am