Logo
Print this page

ԱՍ­ՄՈՒՆ­ՔԻ ՓԱ­ՌԱ­ՏՈՆՆ ԱՅՍ ԱՆ­ԳԱՄ ՆՎԻՐ­ՎԱԾ ԷՐ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԹՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԻՆ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Հու­լի­սի 30-ին Շու­շիի Խա­չա­տուր Ա­բո­վյա­նի ան­վան միջ­նա­կարգ հոս­քա­յին դպ­րո­ցում մեկ­նար­կեց Աս­մուն­քի 8-րդ հա­մա­հայ­կա­կան փա­ռա­տո­նը, որն այս ան­գամ նվիր­ված էր հայ մե­ծա­նուն բա­նաս­տեղծ Հովհ. Թու­մա­նյա­նին, ո­րի 150-ա­մյա­կը լրա­ցել և նշում է հա­մայն հա­յու­թյու­նը։ Փա­ռա­տո­նը շա­րու­նա­կում է հա­մա­հայ­կա­կան դաշ­տում պահ­պա­նել հե­տաք­րք­րու­թյունն իր նկատ­մամբ. Ար­ցախ էին ժա­մա­նել 130 մաս­նա­կից­ներ Ի­րա­նից, Վրաս­տա­նից, Ա­մե­րի­կա­յի Միա­ցյալ Նա­հանգ­նե­րից, Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից, Հա­յաս­տա­նից։ Փա­ռա­տո­նին մաս­նակ­ցում էին դպ­րո­ցա­կան­ներ Ար­ցա­խի բո­լոր շր­ջան­նե­րից։

Աս­մուն­քի փա­ռա­տո­նի հանձ­նախմ­բի կազ­մում են ան­վա­նի մտա­վո­րա­կան­ներ՝ գիտ­նա­կան­ներ, ար­վես­տա­գետ­ներ. ԵրՊՀ հայ գրա­կա­նու­թյան պատ­մու­թյան ամ­բիո­նի վա­րիչ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սամ­վել Մու­րա­դյա­նը, ԵրՊՀ դա­սա­խոս, պրո­ֆե­սոր Գուր­գեն Մե­լի­քյա­նը, ար­վես­տա­գետ Ա­ղա­սի Թադևո­սյա­նը, Երևա­նի կի­նո­յի և թատ­րո­նի պե­տա­կան ինս­տի­տու­տի ա­վագ դա­սա­խոս, բե­մա­կան խոս­քի վար­պետ Մա­րի­նե Մխի­թա­րյա­նը, Ստե­փա­նա­կեր­տի Հովհ. Թու­մա­նյա­նի ան­վան ման­կա­կան գրա­դա­րա­նի տնօ­րեն Նաի­րա Ա­ղա­ջա­նյա­նը, Շու­շիի Մկր­տիչ Խան­դա­մի­րյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ժո­ղովր­դա­կան ար­տիստ Լեո­նիդ Հա­րու­թյու­նյա­նը, լի­բա­նա­նա­հայ դե­րա­սա­նու­հի և նկար­չու­հի Սիր­վարդ Ֆազ­լե­յա­նը: Աս­մուն­քի փա­ռա­տո­նի ան­փո­փոխ նա­խա­գահն է ԵրՊՀ հայ բա­նա­սի­րու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ՀՀ գի­տու­թյան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Արծ­րուն Ա­վա­գյա­նը։
Ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած հա­մա­հայ­կա­կան մի­ջո­ցառ­ման հո­վա­նա­վորն է Հայ կր­թա­կան հիմ­նար­կու­թյու­նը։
Փա­ռա­տո­նի մաս­նա­կից­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­ցին հայ մե­ծա­նուն բա­նաս­տեղ­ծի հի­շա­տա­կը։
Մի­ջո­ցա­ռու­մը բա­ցեց, բա­րի երթ և հե­տաքր­քիր ա­ռօ­րյա մաղ­թեց ՙՇու­շի¬Ա­վան¬Պլա­զա՚ հյու­րա­նո­ցի տնօ­րեն Սար­գիս Գալս­տյա­նը՝ ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նե­լով փա­ռա­տո­նի նա­խա­ձեռ­նող, ա­մե­րի­կա­հայ բա­րե­րար Ա­լեք Բաղ­դա­սա­րյա­նին։
Հանձ­նախմ­բի նա­խա­գահ Արծ­րուն Ա­վա­գյանն իր խոս­քում ու­րա­խու­թյուն հայտ­նեց մեր հայ­րե­նի­քի չք­նաղ ե­զերք­նե­րից մե­կում նո­րից գտն­վե­լու առ­թիվ, ա­պա մաղ­թեց հե­տաքր­քիր ա­ռօ­րյա, ու­րախ պա­հեր պա­պե­նա­կան հո­ղում և վս­տա­հեց­րեց, որ հանձ­նա­խում­բը, ինչ­պես միշտ, այս ան­գամ ևս գնա­հատ­ման մեջ կլի­նի ա­նա­չառ, ար­դար։ Նշ­վեց, որ փա­ռա­տոնն անց է կաց­վե­լու եր­կու տա­րի­քա­յին խմ­բով՝ 9-13, 14-17 տա­րե­կան, և գնա­հատ­վե­լու է 10-բա­լա­նոց նի­շով, ա­մե­նա­ցած­րը՝ 3 նիշ։
Ա­ռա­ջին օ­րը հան­դես ե­կավ մաս­նա­կից­նե­րի գրե­թե կե­սը։ Ընդգրկված էին Թու­մա­նյա­նից ա­մե­նա­տար­բեր ժան­րե­րով ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ։ Կար ոչ միայն աս­մունք, այլև երգ և Թու­մա­նյա­նի պոեմ­նե­րից բե­մա­կա­նաց­ված փոք­րիկ տե­սա­րան­ներ, ո­րոնք ա­ռա­վել հե­տաքր­քիր էին դարձ­նում մի­ջո­ցա­ռու­մը։
Չմո­ռա­նանք նշել, որ մի­ջո­ցա­ռու­մը կտևի մինչև օ­գոս­տո­սի 1-ը նե­րա­ռյալ։
Երկ­րորդ օր­վա ա­ռա­ջին կե­սում հան­դես ե­կան աս­մուն­քի փա­ռա­տո­նի մնա­ցյալ մաս­նա­կից­նե­րը, իսկ 2-րդ կե­սում այ­ցե­լե­ցին հան­րա­պե­տու­թյան տե­սար­ժան վայ­րեր, ե­ղան Գան­ձա­սա­րում, Տիգ­րա­նա­կեր­տում, այ­լուր։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.