[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱ­ԿՈՒ­ԹԱ­ՅԻՆ ԿԱ­ՄՈՒՐՋ` ԿԱ­ԼԻ­ՖՈՌ­ՆԻԱ­ՅԻՑ ԱՐ­ՑԱԽ

 

 

 

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Հա­յաս­տա­նի ե­րաժշ­տա­կան ըն­կե­րու­թյան հրա­վե­րով և ՙՆաի­րի՚ հա­մա­հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի, ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­տեղ ա­ջակ­ցու­թյամբ ՙԿո­մի­տաս-150՚ հո­բե­լյա­նա­կան տար­վա շր­ջա­նակ­նե­րում սեպ­տեմ­բե­րի 24-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում կա­յա­ցավ ԱՄՆ Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գի հայ ե­րի­տա­սար­դաց միու­թյան ՙԿո­մի­տաս՚ երգ­չախմ­բի հա­մեր­գը` խմ­բա­վար Մի­քա­յել Ա­վե­տի­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Հե­ռա­վոր Ա­մե­րի­կա­յից ժա­մա­նած երգ­չախմ­բին ե­կել էին ունկ­նդ­րե­լու ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, հյու­րեր Հա­յաս­տա­նից, Ա­մե­րի­կա­յից և մայ­րա­քա­ղա­քի ե­րաժշ­տա­սեր հա­սա­րա­կու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:

Հա­մեր­գը, ինչ­պես նշե­ցինք, նվիր­ված էր մեծն Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին: Ու­շագ­րավն էլ այն էր, որ երգ­չախմ­բի կազ­մում տար­բեր տա­րի­քի ոչ պրո­ֆե­սիո­նալ եր­գիչ­ներ էին: Ա­հա թե ին­չու նրանց կա­տա­րած եր­գերն այդ­քան ջեր­մո­րեն ըն­դուն­վեց հան­դի­սա­տե­սի կող­մից:
Հա­մեր­գի ծրագ­րում ընդգրկված էին թե՜ Կո­մի­տա­սի և թե՜ ժա­մա­նա­կա­կից հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի` Ա­րեգ Լու­սի­կյա­նի, Էդ­գար Հով­հան­նի­սյա­նի, Ա­լեք­սանդր Հա­րու­թյու­նյա­նի, Խա­չա­տուր Ա­վե­տի­սյա­նի, Ա­րամ Մե­րան­գու­լյա­նի սիր­ված եր­գե­րը` նվիր­ված Հա­յաս­տա­նին, հայ­րե­նի բնու­թյա­նը: Հն­չե­ցին նաև հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան եր­գեր` Ստե­փան Շա­քա­րյա­նի, Թա­թուլ Ալ­թու­նյա­նի մշակ­մամբ: Զար­մա­նա­լի չէ, որ վեր­ջում Է. Հով­հան­նի­սյա­նի ՙԵրևան-Է­րե­բու­նի՚ և Գ. Ե­րա­նյա­նի ՙԿի­լի­կիա՚ եր­գե­րի կա­տար­ման ժա­մա­նակ դահ­լի­ճը միա­ցավ` ստեղ­ծե­լով ան­մի­ջա­կան և ջերմ մթ­նո­լորտ: Բուռն և եր­կա­րատև ծա­փա­հա­րու­թյուն­նե­րով ար­ցախ­ցի ուն­կն­դիր­ներն ի­րենց ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նե­ցին երգ­չախմ­բին և նրա ղե­կա­վար Մի­քա­յել Ա­վե­տի­սյա­նին` հայ­կա­կան սիր­ված եր­գե­րով հա­գե­ցած ե­րե­կո­յի հա­մար:
Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյանն իր ե­լույ­թում նշեց, որ Ար­ցա­խում շա­րու­նակ­վում են կո­մի­տա­սյան օ­րե­րը, և հեր­թա­կան հա­մեր­գին ի­րենց են միա­ցել սփյուռ­քա­հայ բա­րե­կամ­նե­րը` այս ան­գամ ԱՄՆ Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գի հայ ե­րի­տա­սար­դաց միու­թյան ՙԿո­մի­տաս՚ երգ­չա­խում­բը: Նա ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան շնոր­հա­կա­լա­գի­րը հանձ­նեց խմ­բի ղե­կա­վար Մի­քա­յել Ա­վե­տի­սյա­նին, ով, ինչ­պես պարզ­վեց, սիր­ված հայ կոմ­պո­զի­տոր Խա­չա­տուր Ա­վե­տի­սյա­նի որ­դին է:
Իր շնոր­հա­կալա­կան խոս­քում Մի­քա­յել Ա­վե­տի­սյա­նը խոս­տո­վա­նեց, որ ճա­կա­տագ­րի բե­րու­մով նա 20 տա­րի ա­ռաջ էր տե­ղա­փոխ­վել Ա­մե­րի­կա և շա­րու­նա­կել իր մաս­նա­գի­տա­կան գոր­ծը՝ աշ­խա­տե­լով հայ­կա­կան հա­մայ­նք­նե­րի երգ­չախմ­բե­րի, նվա­գախմ­բե­րի հետ: ՙԱր­դեն 6 տա­րի է, ինչ աշ­խա­տում եմ Կա­լի­ֆոռ­նիա նա­հան­գի հայ ե­րի­տա­սար­դաց միու­թյան ՙԿո­մի­տաս՚ երգ­չախմ­բի հետ: Բազ­մա­թիվ հա­մերգ­նե­րով հան­դես ենք ե­կել ոչ միայն Ա­մե­րի­կա­յի տար­բեր քա­ղաք­նե­րում, այլ նաև հայ­րե­նի­քում: Այս ան­գամ այ­ցե­լե­ցինք Ար­ցախ և շատ ու­րախ ենք, ո­րով­հետև փա­փա­գում էինք լի­նել այս­տեղ՝ տես­նե­լու այս սուրբ հո­ղը՚:
(Մի­քա­յել Ա­վե­տի­սյա­նի հետ հար­ցազ­րույ­ցը` մեր թեր­թի ա­ռա­ջի­կա հա­մար­նե­րից մե­կում):
ՙԱԱ՚