[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԱՅՆՔԸ ՆԱԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՅԱՆՔՈՎ Է ԱՊՐՈՒՄ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 Աս­կե­րա­նի շր­ջա­նի Աստ­ղա­շե­նի ար­վես­տի դպ­րոցն սկ­սել է գոր­ծել 2011թ.` նպա­տակ ու­նե­նա­լով ոչ միայն հա­մայն­քում, այլև շր­ջա­կա գյու­ղե­րում աշ­խու­ժաց­նել մշա­կու­թա­յին կյան­քը, ստեղ­ծե­լով բար­վոք մի­ջա­վայր` ի հայտ բե­րել և միա­վո­րել շնոր­հա­լի և խոս­տում­նա­լից ե­րե­խա­նե­րի: Այդ գոր­ծում մեծ դե­րա­կա­տա­րու­թյուն է ու­նե­ցել երևա­նաբ­նակ հա­մա­գյու­ղա­ցի բա­րե­րար Վի­լեն Կա­րա­պե­տյա­նը:

Դպ­րո­ցի տնօ­րե­նը տե­ղա­ցի է` վո­կա­լի բաժ­նի ե­րի­տա­սարդ մաս­նա­գետ Մի­քա­յել Գրի­գո­րյան: Նրա տե­ղե­կատ­վու­թյամբ` դպ­րո­ցը սկզ­բում միայն Աստ­ղա­շե­նի ե­րե­խա­նե­րի հա­մար էր գոր­ծում, հա­ջորդ տա­րում մաս­նա­ճյու­ղեր բաց­վե­ցին Պա­տա­րա և Խնձ­րիս­տան, հե­տա­գա­յում` նաև Շոշ և Խանցք գյու­ղե­րում: ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­կար­գում գոր­ծող գյու­ղա­կան կր­թօ­ջա­խում այժմ գոր­ծում են եր­գի ու պա­րի, դաշ­նա­մու­րի, փո­ղա­յին գոր­ծիք­նե­րի (շվի, դու­դուկ, կլառ­նետ, քա­ման­չա), կեր­պար­վես­տի ու թա­տե­րա­կան բա­ժին­ներ:
Ըստ դպ­րո­ցի տնօ­րե­նի` 2018-19 ու­սում­նա­կան տա­րում 183 ա­շա­կերտ էր հա­ճա­խում դպ­րոց, ո­րոնք հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ներգ­րավ­վել մե­կից ա­վե­լի բա­ժին­նե­րում: ՙԱյս ու­սում­նա­կան տար­վա ըն­դու­նե­լու­թյան ըն­թաց­քը թույլ է տա­լիս ա­սել, որ ա­շա­կերտ­նե­րի թի­վը նկա­տե­լիո­րեն ա­ճել է՚,-ա­սում է տնօ­րե­նը: Բա­ցի պե­տա­կան ֆի­նան­սա­վո­րու­մից, կր­թա­րա­նը նաև սե­փա­կան ե­կա­մուտ­նե­րով է փոր­ձում առ­կա խն­դիր­նե­րը լու­ծել. նա­խորդ տար­վա­նից սահ­ման­վել է գյու­ղի հա­մար միան­գա­մայն տա­նե­լի ուս­ման վճար, ո­րը կազ­մում է 500 դրամ, իսկ բազ­մա­զա­վակ­նե­րի և ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­նե­րի հա­մար ու­սումն անվ­ճար հի­մուն­քով է կազ­մա­կերպ­վում: Ան­ցյալ տա­րում ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րը հա­տուկ ոգևո­րու­թյամբ են ըն­դու­նել եի­տա­սարդ տնօ­րե­նի նո­րա­մու­ծու­թյու­նը` թա­տե­րար­վես­տի բա­ժի­նը, որ­տեղ Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի դե­րա­սան­ներն են դա­սա­վան­դում: Մ. Գրի­գո­րյա­նը նաև քա­նո­նի դա­սա­րան է ու­զում բա­ցել, սա­կայն ցան­կու­թյու­նը գոր­ծիք­նե­րի հա­մար անհ­րա­ժեշտ ֆի­նան­սա­կան խնդ­րին է բախ­վել: Նա­խա­րա­րու­թյու­նը խոս­տա­ցել է օգ­նել այդ հար­ցում:
Կր­թօ­ջա­խում ստեղծ­ված են բա­վա­կա­նին հար­մա­րա­վետ պայ­ման­ներ, աշ­խա­տա­կից­նե­րի կող­մից ար­վում է հնա­րա­վոր ա­մեն ինչ` դպ­րո­ցի զար­գաց­ման և ինք­նա­հաս­տատ­ման հա­մար: ՙՍտեղծ­ման օ­րից ի վեր մեր դպ­րո­ցում հիա­նա­լի մաս­նա­գետ­ներ են դա­սա­վան­դել, այդ շար­քում էին նաև կյան­քից ան­ժա­մա­նակ հե­ռա­ցած մե­ծա­տա­ղանդ ար­ցախ­ցի­նե­րը` պա­րու­սույց Ա­շոտ Բա­բա­յանն ու նկա­րիչ Սամ­վել Գաբ­րիե­լյա­նը՚,-նշում է դպ­րո­ցի տնօ­րե­նը` հա­վե­լե­լով, որ նման մաս­նա­գետ­նե­րի ջան­քե­րի շնոր­հիվ ի­րենց սա­նե­րին ճա­նա­չում են նաև հայ­րե­նի սահ­ման­նե­րից դուրս:
Տա­րեց­տա­րի չեն փոխ­վում ե­րե­խա­նե­րի նա­խա­սի­րու­թյուն­նե­րը. աստ­ղա­շեն­ցի մա­նուկ­ներն ա­վե­լի շատ պա­րար­վես­տի բա­ժինն են նա­խընտ­րում: Այս­տեղ գոր­ծում են դա­սա­կան, հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան, ժա­մա­նա­կա­կից և սպոր­տա­յին պա­րե­րի խմ­բակ­ներ: Դա­սա­րան­նե­րը հնա­րա­վո­րինս կա­հա­վոր­ված են, տե­ղադր­ված են հա­յե­լի­ներ: Դպ­րո­ցը տե­ղա­կայ­ված է հա­մայն­քա­պե­տա­րա­նի ոչ այն­քան հար­մար շեն­քում, որ­տեղ նաև գյու­ղի ա­կումբն ու գրա­դա­րանն են ՙհան­գր­վա­նել՚: Ըստ կր­թա­րա­նի ղե­կա­վա­րի` շատ հա­ճախ պա­րապ­մունք­նե­րի հա­մար օգ­տա­գործ­վում է ինչ­պես ա­կում­բին, այն­պես էլ հա­մայն­քա­պե­տա­րա­նին հատ­կաց­ված սե­նյակ­նե­րի մի մա­սը: Մեր զրույ­ցի ըն­թաց­քում ե­րի­տա­սարդ տնօ­րե­նը տա­րի­նե­րի նվի­րա­կան ե­րա­զանքն է բարձ­րա­ձայ­նում. այս և հա­րա­կից գյու­ղե­րում մշա­կու­թա­յին կյանք ա­պա­հո­վող միակ կա­ռույցն իր ա­ռան­ձին շենքն ու­նե­նա­լու դեպ­քում նոր ո­րա­կով ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով կսկ­սեր գոր­ծել: ՙԿա­րա­պե­տյան­նե­րի ըն­տա­նի­քը շատ է օգ­նել դպ­րո­ցին, գու­ցե հե­տա­գա­յում այս հար­ցով ևս դի­մենք, պե­տու­թյունն էլ կմիա­նա, և մեկ­տեղ հնա­րա­վոր լի­նի ի­րա­կա­նաց­նել մեր ե­րե­խա­նե­րի ե­րա­զան­քը՚,-նկա­տում է նա:
Աստ­ղա­շե­նի ար­վես­տի դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ­նե­րին տր­վում է հա­մա­պա­տաս­խան վկա­յա­կան: Ըստ տնօ­րե­նի` շատ ե­րե­խա­ներ կան, ո­րոնք մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյու­նը շա­րու­նա­կել են Ստե­փա­նա­կեր­տում և Երևա­նում: Այն­քան էլ բար­վոք չեն պայ­ման­նե­րը, սա­կայն դա ե­րե­խա­նե­րին չի խան­գա­րում, որ­պես­զի ու­նե­նան մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ և տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րով հն­չեց­նեն դպ­րո­ցի ա­նու­նը, հատ­կան­շում է տնօ­րե­նը: ՙՄշա­կու­թա­յին խաչ­մե­րուկ՚ ա­մե­նա­մյա հան­րա­պե­տա­կան մր­ցույ­թին եր­կու ան­գամ դպ­րո­ցի սա­նե­րը գրա­վել են ա­ռա­ջին տե­ղեր: Դհո­լա­հար­նե­րից Ա­րա­յիկ Ղահ­րա­մա­նյա­նը հա­մերգ­նե­րով հան­դես է ե­կել Հու­նաս­տա­նի մայ­րա­քա­ղաք Ա­թեն­քում և Սի­րիուս կղ­զում: Այս ու­սում­նա­կան տա­րում դպ­րո­ցի ե­րեք շր­ջա­նա­վարտ­ներ ո­րո­շել են կր­թու­թյու­նը շա­րու­նա­կել Շառլ Ազ­նա­վու­րի ան­վան պա­րար­վես­տի ու­սում­նա­րա­նում:
Ըստ Մ. Գրի­գո­րյա­նի` հա­մայն­քա­յին կյան­քը յու­րո­վի աշ­խու­ժաց­նող դպ­րո­ցի աշ­խա­տան­քա­յին գրա­ֆի­կը չի սահ­մա­նա­փակ­վում միայն դա­սա­ժա­մե­րով. այն հա­գե­ցած է տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րով` ցու­ցա­հան­դես­ներ, տո­նա­կա­տա­րու­թյուն­ներ, հան­դի­պում­ներ ար­վես­տա­գետ­նե­րի հետ և այլն:

;