[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԶ ԾԱ­ՆՈԹ ԵՎ ԱՆ­ԾԱ­ՆՈԹ ԹՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Մեկ­նա­բա­նում է գրա­կա­նա­գետ Սամ­վել ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱ­ՆԸ

Հով­հան­նես Թու­մա­նյա­նը մահ­վա­նից եր­կու ա­միս ա­ռաջ մի գրա­ռում է կա­տա­րել, ո­րի մեջ ա­սում է. ՙԵս գի­տեմ, մի օր, ի­հար­կե, ոչ շուտ, իմ կյան­քը մեծ հե­տաք­րք­րու­թյուն ու աղ­մուկ է հա­նե­լու, շատ բան է պարզ­վե­լու, տես­նե­լու են բո­լո­րո­վին ու­րիշ բան… գր­վածք­ներս դեռ լավ չեն կար­դա­ցել, տե­սել…, և ոչ ոք ու­ղի­ղը չի գտ­նե­լու, չի ա­սե­լու եր­բեք՚ (Նվարդ Թու­մա­նյան, ՙՀու­շեր և զրույց­ներ՚):
Իսկ ա­կա­նա­վոր թու­մա­նյա­նա­գետ Էդ. Ջր­բա­շյա­նը ՙԳրա­կան թեր­թի՚1989թ. մար­տի 11-ի հա­մա­րում տպագր­ված իր մի հոդ­վա­ծում գրել է, որ մինչև վեր­ջերս մեր գի­տա­կան-գրա­կան կյան­քում իշ­խող ՙվե­րա­պա­հում­նե­րի և մտա­վա­խու­թյան՚ հո­գե­բա­նու­թյու­նը մեզ հա­ճախ ստի­պել է ա­ռայժմ ըն­թեր­ցո­ղից թաքց­նել բա­նաս­տեղ­ծի ժա­ռան­գու­թյան ա­ռան­ձին է­ջեր` նրա վրա ՙստ­վեր չնե­տե­լու՚ նկա­տա­ռում­նե­րով:
Վեր­ջերս ա­ռիթ ու­նե­ցանք զրու­ցե­լու ԵՊՀ բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի դե­կան, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սամ­վել ՄՈՒՐԱԴՅԱՆԻ հետ: Մեզ հե­տաք­րք­րում էր, թե 150 տա­րի անց մենք լա՞վ ենք ճա­նա­չում Թու­մա­նյա­նին: Զրույ­ցը մաս­նա­վո­րա­պես ծա­վալ­վեց նրա ՙԱն­բուն կկուն՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյան շուրջ:
Նվարդ Թու­մա­նյա­նի նույն ՙՀու­շեր՚-ում կար­դում ենք, որ հայրն ի­րենց պատ­վի­րել է չտ­պագ­րել իր ա­նա­վարտ գոր­ծե­րը, վա­ռել: Բայց ՙԱն­բուն կկուն՚, որ ա­նա­վարտ է, պահ­պան­վել է և տպագր­վել է շատ տա­րի­ներ անց:
Սամ­վել Մու­րա­դյանն այդ առն­չու­թյամբ ա­սաց հետևյա­լը.

- ՙԱն­բուն կկուն՚ Թու­մա­նյա­նի վեր­ջին գոր­ծե­րից է: Այն ՙՉա­րի վեր­ջը՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյան ըն­դար­ձակ տար­բե­րակն է, ո­րի երկ­րորդ մա­սը ոչ մե­կը չէր հան­դգ­նում տպագ­րել: Թու­մա­նյա­նի գոր­ծե­րի մեծ մա­սի լա­վա­գույն հրա­տա­րա­կիչ, նվի­րյալ թու­մա­նյա­նա­գետ, ձե­ռագ­րա­գետ, բնագ­րա­գետ, հզոր բա­նա­սեր Ա­րամ Ին­ճի­կյա­նը ՙԱն­բուն կկուն՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյան գրու­թյան ճիշտ տա­րե­թի­վը չի նշել, բայց ա­սում է, որ գր­վել է 1917թ.-ից ա­ռաջ, հա­վա­նա­բար` 1915-ին: Նա, ի­հար­կե, գի­տեր երբ է գր­վել, բայց, ըստ երևույ­թին, վա­խե­ցել էր ճիշտ տա­րե­թի­վը գրել, չէր ու­զում կա­պել Հոկ­տեմ­բե­րյան հե­ղա­փո­խու­թյան, Խոր­հր­դա­յին Միու­թյան կազ­մա­վոր­ման հետ: Մինչ­դեռ Թու­մա­նյա­նը գրել է Խոր­հր­դա­յին Միու­թյան կազ­մա­վոր­ման շր­ջա­նում`1922թ.: Գրո­ղի մեր­ձա­վոր­նե­րը գի­տեին ին­չի մա­սին է: Դրա հա­մար աղ­ջի­կը` Աշ­խե­նը, ստեղ­ծա­գոր­ծու­թյունն իր ձե­ռագ­րով նույն թա­նա­քով ար­տագ­րել էր մեծ, սև տետ­րի մեջ, որ­պես­զի հոր ձե­ռագ­րով չպահ­վի: Թու­մա­նյա­նի ձե­ռա­գի­րը չի պահ­պան­վել, ինչ-ինչ հան­գա­մանք­նե­րում կո­րել է: Ո՞վ է կորց­րել` ոչ ոք չգի­տի: Ո­րով­հետև վա­խե­ցել են Թու­մա­նյա­նին վնա­սել: ՙԱն­բուն կկուն՚ ես և Էդ. Ջր­բա­շյանն ենք 1972թ. ա­ռա­ջին ան­գամ տպագ­րել ՙԲան­բեր Երևա­նի հա­մալ­սա­րա­նի՚ հան­դե­սում: Նոր էի այդ­տեղ մտել աշ­խա­տան­քի, պա­տաս­խա­նա­տու քար­տու­ղարն էի, երբ Ին­ճի­կյա­նը բե­րեց այդ ստեղ­ծա­գոր­ծու­թյան ձե­ռա­գի­րը (Աշ­խե­նի ձեռ­քով գր­ված): Նա ու հան­դե­սի գլ­խա­վոր խմ­բա­գիր Էդ. Ջր­բա­շյա­նը` եր­կու մեծ թու­մա­նյա­նա­գետ­ներ, խոր­հր­դակ­ցում էին` ինչ­պես տպագ­րել: Վա­խե­նում էին գլավ­լի­տից, և նրանց վախն ան­տե­ղի չէր: Գլավ­լի­տը ան­մի­ջա­պես նկա­տել էր, որ դա խոր­հր­դա­յին պե­տու­թյան դեմ է ուղղ­ված, քա­նի որ այն­տեղ շատ վտան­գա­վոր ար­տա­հայ­տու­թյուն­ներ կա­յին: Առ­հա­սա­րակ նրա­նում գե­ղար­վես­տա­կան պատ­կե­րը շատ է բազ­մա­տա­րո­ղու­նակ, բազ­ման­շա­նակ, մա­նա­վանդ ակ­նարկ­նե­րը շատ թա­փան­ցիկ են, և իս­կույն կա­րող ես վե­րագ­րել այ­սին­չին կամ այ­նին­չին:
Ես էի տպա­րա­նի հետ ան­մի­ջա­կան կա­պը պա­հո­ղը: Ջր­բա­շյա­նի մի ոտ­քը կտ­րած էր, մի ոտքն էլ 14 տե­ղից վի­րա­վոր, չէր կա­րող գնալ-գալ, ես էի հան­դի­պում ու­նե­նում այդ օ­րե­րի տպագ­րա­տան ղե­կա­վա­րու­թյան հետ, ընդ­հուպ մինչև Կենտ­կոմ: ՙԱն­բուն կկուն՚ տպե­ցինք կր­ճա­տում­նե­րով: Ստիպ­ված կր­ճա­տե­ցինք, ո­րով­հետև գլավ­լիտն այ­նուա­մե­նայ­նիվ հաս­կա­ցել էր, թե ինչ է գր­ված: Իսկ ի՞նչ էին կր­ճա­տել: Գր­ված­քում աս­վում է, որ աղ­վե­սը կան­չեց կկ­վին (նկա­տի ու­նե­նանք` աղ­վե­սը Լե­նինն է, կկուն հայ ժո­ղո­վուր­դը), թե գնա հա­վար գցիր, որ հե­ղա­փո­խու­թյուն ենք ա­նե­լու, ես էլ հրես գա­լիս եմ: Նկա­տի ու­նի հայ հե­ղա­փո­խա­կան­նե­րին: Մե­րոնք չէ՞, որ գնա­ցին հե­ղա­փո­խու­թյուն ա­րե­ցին և ա­ռա­ջին հար­վա­ծը վերց­րին ի­րենց վրա: Հե­տո ա­սում է, երբ հե­ղա­փո­խու­թյու­նը հաղ­թա­նա­կեց, աղ­վե­սը խո­սեց ժո­ղո­վուրդ­նե­րի եղ­բայ­րու­թյու­նից, բա­րե­կա­մու­թյու­նից, սկ­սե­ցին համ­բուր­վել շու­նը կատ­վի հետ, կա­տուն մկան հետ, աղ­վե­սը աք­լո­րի հետ, և համ­բուր­վե­լիս մե­կի գլու­խը մնաց մե­կե­լի բեր­նում: Մեկն էլ բո­ղո­քում է, թե համ­բուր­վե­լիս շր­թուն­քը կծել են: Թու­մա­նյա­նը հաս­կա­ցել էր, թե ինչ է կա­տար­վում: Հաս­կա­ցել էր, որ ե­թե համ­բուր­վե­լիս մե­կի գլու­խը մնում է մյու­սի բե­րա­նում, նշա­նա­կում է` Հա­յաս­տա­նը և Ադր­բե­ջա­նը որ համ­բուր­վում են, Ղա­րա­բա­ղը և Նա­խիջևա­նը մնում են Ադր­բե­ջա­նի ՙբե­րա­նում՚, Հա­յաս­տա­նը և Թուր­քիան որ համ­բուր­վում են, ամ­բողջ Արևմտյան Հա­յաս­տա­նը մնում է Թուր­քիա­յի ՙբե­րա­նում՚: Սա է գլ­խա­վոր միտ­քը: Թու­մա­նյա­նա­կան այս պատ­կեր­նե­րը խոր ի­մաստ ու­նեն: Այս­պի­սի հատ­ված կա. կեն­դա­նի­նե­րից մե­կը աղ­վե­սին հարց­նում է` բայց չէ՞ որ դուք ա­սում եք ա­զա­տու­թյուն է և հա­վա­սա­րու­թյուն: Աղ­վե­սը պա­տաս­խա­նում է նրան` ՙ… ա­զա­տու­թյուն է ա­մեն­քի հա­մար, բայց ոչ քեզ հա­մար: Ե­թե ա­մեն մեկն ա­ռան­ձին-ա­ռան­ձին ի­րեն ա­զատ զգա, գի­տե՞ս դրա­նից ինչ դուրս կգա՚: Այս հատ­վածն էլ այն ժա­մա­նակ հա­նե­ցին: Է­լի բա­ներ կան, որ հա­նե­ցին, այս պա­հին կա­րող է չհի­շեմ, տաս­նա­մյակ­ներ են ան­ցել:

Ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը Թու­մա­նյա­նը դիտ­մամբ է գրել կեն­դա­նա­կան հե­րոս­նե­րով, որ կա­րո­ղա­նա կեն­դա­նի­նե­րին վե­րագ­րել իր մտա­ծո­ղու­թյու­նը, ինչ որ ին­քը մտա­ծում էր, կեն­դա­նի­նե­րի ա­նու­նից է ա­սել: Բայց նույ­նիսկ այդ պայ­ման­նե­րում էլ վտան­գը կար, և ՙԱն­բուն կկուն՚ տպագր­վեց այն ժա­մա­նակ այդ կտոր­նե­րը հա­նած: Կկուն հայ ժո­ղո­վուրդն է, ո­րի ձա­գե­րին տա­րել-կե­րել են գայ­լե­րը, այ­սինքն` բոլշևիկ­նե­րը և թուր­քե­րը: Խլել են եր­կի­րը, մնա­ցել է ան­բուն, հայ­րե­նի­քից` Արևմտյան Հա­յաս­տա­նից, Ղա­րա­բա­ղից, Նա­խիջևա­նից, Ջա­վախ­քից զր­կել են: Դրա հա­մար էլ վեր­նագ­րել է ՙԱն­բուն կկու՚: Թու­մա­նյա­նա­կան հան­ճա­րը հենց այդ­տեղ է: Ես հի­շում եմ, որ երբ Ջր­բա­շյանն ու Ին­ճի­կյա­նը խո­սում էին, չէին ու­զում, որ ես լսեմ, իմ ներ­կա­յու­թյամբ բարձ­րա­ձայն այդ մա­սին չէին խո­սում: Ես ե­րի­տա­սարդ էի: Մտա­ծում էին, որ իմ ներ­կա­յու­թյամբ չի կա­րե­լի այդ մա­սին խո­սել: Բայց ի­րար ա­սում էին` տես է՜, Թու­մա­նյանն ինչ հան­ճա­րեղ բան է գրել: Բայց չէին բա­ցում, թե որն է այդ հան­ճա­րը: Ես էլ լսում էի: Տա­րի­ներ հե­տո վեր էի լու­ծում, թե ինչ էին ու­զում ա­սել` ՙԹու­մա­նյա­նի հան­ճա­րը՚ ա­սե­լով:
ՙԱն­բուն կկուն՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին ա­ռա­ջին ու­սում­նա­սի­րու­թյու­նը հենց Ա­րամ Ին­ճի­կյանն է գրել: Դրա­նից հե­տո գրել է Էդ­վարդ Ջր­բա­շյա­նը` իր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով, հե­տո` Հրանտ Թամ­րա­զյա­նը: Վեր­ջինս գի­տեր, որ տպա­րան ու­ղար­կած ձե­ռա­գիրն ինձ մոտ է պահ­վում: Մահ­վա­նից ա­ռաջ ու­զեց, տվե­ցի, բայց զա­վակ­ներն այն չվե­րա­դարձ­րին նրա մահ­վա­նից հե­տո: Ես այն­տեղ նշում­ներ ու­նեի, տա­րան ու այդ­պես էլ չբե­րե­ցին:
Նրան­ցից հե­տո ես գրե­ցի, մեկ­նա­բա­նե­ցի ՙԱն­բուն կկուն՚ իմ ՙԳրա­կան հան­գր­վան­նե­րի՚ 3-րդ գր­քում: ՙՀով­հան­նես Թու­մա­նյան. հան­ճա­րը Ցե­ղաս­պա­նու­թյան մի­ջով՚ ու­սում­նա­սի­րու­թյու­նը ՙԳրա­կան հան­գր­վան­ներ՚-ից մեկն է: ՙԱն­բուն կկուն՚ վեր­լու­ծել եմ որ­պես Ե­ղեռ­նը և հե­տա­գա ըն­թաց­քը պատ­կե­րող գե­ղար­վես­տա­կան ստեղ­ծագ­րո­ծու­թյուն: Թու­մա­նյա­նի 150-ա­մյա­կի ա­ռի­թով ես նո­րից հնա­րա­վո­րու­թյուն ու­նե­ցա ճշ­տում­ներ կա­տա­րել: Ինչ­քան էլ ա­զատ մտա­ծո­ղու­թյան տեր լի­նենք, ինչ­քան էլ ա­սենք ա­զա­տու­թյուն է ե­կել, ա­զատ խոս­քի ի­րա­վունք կա, իմ մեջ դեռ հին ժա­մա­նակ­նե­րից գլավ­լի­տի մտա­ծո­ղու­թյու­նը կա: Մտա­ծում էի` սա որ գրեմ, ինչ­պե՞ս կըն­կա­լեն, ի՞նչ կլի­նի, ինչ­պե՞ս կհաս­կա­նան ինձ: Հա­մե­նայն դեպս աս­տի­ճա­նա­բար եմ մաք­րում այդ բա­նը և 2010թ. գրա­ծիս վրա նոր ա­վե­լա­ցում­ներ եմ ա­րել և հի­մա էլ ա­ռան­ձին ու­սում­նա­սի­րու­թյուն եմ պատ­րաս­տել: Չգի­տեմ` որ­տեղ կտ­պագ­րեմ:
Լևոն Հախ­վեր­դյանն ա­մե­նա­մեծ թու­մա­նյա­նա­գետ­նե­րից է, Թու­մա­նյա­նին սի­րող, գնա­հա­տող­նե­րից մե­կը: Այդ­պի­սի տպա­վո­րու­թյուն ու­նեն շա­տե­րը: Բայց ՙՀայ դա­սա­կան գրող­ներ՚ մա­տե­նա­շա­րով նրա կազ­մած Թու­մա­նյա­նի մի­հա­տո­րյա­կում գրո­ղի հան­րա­հայտ քա­ռյակ­նե­րից մե­կը` ՙԵր­կու դա­րի ա­րան­քում, եր­կու քա­րի ա­րան­քում, հոգ­նել եմ նոր ըն­կե­րի ու հին ցա­րի ա­րան­քում՚, ա­ղա­վաղ­ված է տպել: ՙՑա­րի՚ փո­խա­րեն ՙցավ՚ է գրել, որ հան­կարծ ՙբոլշևիկ՚ և ՙցար՚ հա­կադ­րու­թյու­նը չս­տեղծ­վի: Տե­սեք մի տա­ռի փո­փո­խու­թյամբ Հախ­վեր­դյանն ինչ կեղ­ծիք է ա­րել, ինչ­պես է այ­լան­դա­կել Թու­մա­նյա­նի հան­ճա­րեղ միտ­քը: Այն­պես որ թու­մա­նյա­նա­գի­տու­թյու­նը հի­մա հա­մե­մա­տա­բար ա­զատ զար­գա­նա­լու և լավ մա­կար­դա­կի հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի: Եր­րորդ տա­րին է` ըն­թա­նում է Թու­մա­նյա­նի տաս­հա­տո­րյա­կի ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կու­թյու­նը: Ես էլ կամ խմ­բագ­րա­կազ­մում: Ար­դեն ե­րեք հա­տոր հրա­տա­րակ­վել է, 4-րդը աշ­նա­նը կհ­րա­տա­րակ­վի և այս­պես կշա­րու­նակ­վի:
Թու­մա­նյա­նի 150-ա­մյա­կը մեր ժո­ղովր­դին նո­րից հնա­րա­վո­րու­թյուն կտա առ­նչ­վե­լու թու­մա­նյա­նա­կան մեծ, ան­սահ­ման գե­ղար­վես­տա­կան աշ­խար­հին: