ՆԵՐ­ԿԱ­ՅԱ­ՑՈՒՄ ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄԻ ԵՎ ՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿԻ ՄԱ­ՍԻՆ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի մեծ դահ­լի­ճում եր­կու օր` նո­յեմ­բե­րի 24-25-ին, անշ­լա­գով ան­ցավ Երևա­նի Սոս Սարգ­սյա­նի ան­վան հա­մազ­գա­յին թատ­րո­նի վա­վե­րագ­րա­կան ներ­կա­յա­ցու­մը, ո­րը կրում է ՙՀաղ­թա­նա­կի գե­նե­զիա՚ ա­նու­նը։ Բե­մադ­րու­թյու­նը կա­տա­րել է ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, Հա­մազ­գա­յի­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Նա­րի­նե Գրի­գո­րյա­նը, ով ան­վա­նի տն­տես­վար Ար­շա­վիր Գալս­տյա­նի թոռ­նու­հին է: Բե­մի ձևա­վո­րու­մը կա­տա­րել է Վիկ­տո­րյա Հով­հան­նի­սյա­նը։ Բե­մադ­րու­թյան ա­ռաջ­նա­խա­ղը կա­յա­ցել է Երևա­նում` այս տար­վա հուն­վա­րի 28-ին։ Ար­ցա­խյան ա­ռաջ­նա­խա­ղին ներ­կա էր ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, ճա­նաչ­ված երգ­չու­հի Շու­շան Պետ­րո­սյա­նը, ով բե­մից հայ­տա­րա­րեց, որ ներ­կա­յա­ցու­մը նվիր­վում է Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի լե­գեն­դար հե­րոս Մոն­թե Մել­քո­նյա­նին, հա­վե­լե­լով, որ ներ­կա­յաց­վող պատ­մու­թյու­նը բո­լո­րիս մա­սին է։ 

Դե­րա­կա­տար­նե­րը ե­րեքն են՝ Նա­րի­նե Գրի­գո­րյա­նը, Վար­շամ Գևոր­գյա­նը, Ար­ման Նա­վա­սար­դյա­նը, ո­րոնց պատ­մու­թյուն­նե­րը միա­հյուս­վե­լով` կազ­մում են սյու­ժե­տա­յին գիծ։ Նրանց ման­կա­կան հու­շե­րը տար­բեր­վում են, քա­նի որ ներ­կա­յաց­նում են տար­բեր վայ­րեր՝ Երևա­նը, Տա­վու­շի սահ­մա­նա­մերձ մի գյուղ և Ար­ցա­խը։ Հու­շե­րում ընդ­հա­նուրն այն է, որ ա­մեն տեղ պա­տե­րազ­մի դեմ­քը նույնն է՝ մութ ու ցուրտ գի­շեր­ներ, գյու­ղա­կան ծանր պայ­ման­ներ, ա­վեր-ա­րյուն, հրե­տա­կո­ծու­թյուն։
Ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով ներ­կա­յա­ցումն ա­վե­լի ընդ­գր­կուն է՝ խոր­հր­դա­յին շր­ջան, կեղծ կուռ­քեր և գա­ղա­փա­րա­խո­սու­թյուն­ներ, որ փշր­վում են 1988-ի Ղա­րա­բա­ղյան շարժ­ման հուժ­կու ա­լի­քից, շտ­րիխ­նե­րով ներ­կա­յաց­րած ցույ­ցեր ու հան­րա­հա­վաք­ներ, ա­պա` Սում­գա­յիթ ու Բա­քու, ֆի­դա­յա­կան պայ­քար ու պար­տադր­ված պա­տե­րազմ, որ ա­վարտ­վեց հաղ­թա­նա­կով։ Հաղ­թա­նակ, որ ինչ­պես լա­վա­գույնս ներ­կա­յաց­ված է բե­մադ­րու­թյան մեջ, փո­խեց ազ­գի հո­գե­կերտ­ված­քը։ Դե­րե­րից յու­րա­քան­չյուրն իր մեջ կրում է ազ­գի գե­նե­տիկ կո­դը՝ հույս, հա­վատ, սեր, ո­գի։
Ներ­կա­յա­ցու­մից հե­տո մեր զրույ­ցը դե­րա­կա­տար­նե­րի հետ։
Նա­րի­նե Գրի­գո­րյան.- Մենք ե­րե­քով ներ­կա­յաց­նում ենք մեր ման­կու­թյան հու­շե­րը, ո­րոնց մեջ հնա­րո­վի ո­չինչ չկա։ Երբ Շար­ժումն սկս­վեց, Հրազ­դա­նից ըն­տա­նի­քով տե­ղա­փոխ­վե­ցինք Նո­րա­գյուղ՝ պա­պի­կիս մոտ, հե­տո ա­զե­րի­նե­րը հայ­րի­կիս գե­րի տա­րան, հե­տո պա­տե­րազմ սկս­վեց և ինչ­պես իմ հա­սա­կա­կից­նե­րից շա­տե­րը, ես ևս օ­րա­գիր էի պա­հում, օր­վա կա­տար­վա­ծը գրի առ­նում։ Ներ­կա­յաց­ման հիմ­քում ըն­կած են իմ ման­կա­կան միա­միտ օ­րագ­րա­յին գրա­ռում­նե­րը։ Ա­մեն ինչ գնա­լով վա­տա­նում էր, բայց ես հա­վա­տում էի, որ հայրս վե­րա­դառ­նա­լու է։ Այն տա­րի­նե­րին դի­մա­կա­յում էի. ջուր բե­րելն էլ էր հաղ­թա­նակ, փայտ գտ­նելն էլ, հա­ցի կտո­րով բա­վա­րար­վելն էլ։ Այս բո­լո­րից է ստեղծ­վել մեծ հաղ­թա­նա­կը, և մեզ` ե­րե­խա­նե­րիս մեջ ամ­րա­ցել է հե­րո­սա­կա­նու­թյան ու հաղ­թա­նա­կի գա­ղա­փա­րը։ Տեքս­տում այս­պի­սի խոս­քեր կան, երբ Վար­շա­մի հե­րոսն ա­սում է՝ հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան մեջ ա­նընդ­հատ պարտ­վում ենք, այ, երբ որ հաղ­թենք, այդ դա­սը կսո­վո­րեմ։ Ներ­կա­յաց­ման գեր­խն­դի­րը հաղ­թա­նա­կի դա­սի սեր­տումն է։
Ար­ման Նա­վա­սար­դյան, Հա­մազ­գա­յի­նի տնօ­րեն և դե­րա­սան.-ներ­կա­յա­ցու­մը վա­վե­րագ­րա­կան է՝ հիմն­ված դե­րա­կա­տար-ան­ձե­րի հու­շե­րի հի­ման վրա։ Մեր ապ­րած օ­րերն են, մեր հի­շո­ղու­թյուն­նե­րը, պատ­մու­թյուն­ներ պա­տե­րազ­մի և հաղ­թա­նա­կի մա­սին, թե ինչ­պես ենք պայ­քա­րել, դի­մա­ցել, ե­րա­զել, և այ­սօր տա­րի­նե­րի հեռ­վից խո­սում ենք այն ե­րե­խա­նե­րի, այն սերն­դի ա­նու­նից, որ մենք ենք ե­ղել։ Մեր պատ­մու­թյուն­նե­րը պիե­սի է վե­րա­ծել Սա­ռա Նալ­բան­դյա­նը, բայց հիմ­քում ի­րա­կան դեպ­քեր են, հո­րին­ված ո­չինչ չկա։
Վար­շամ Գևոր­գյան.- Այս ներ­կա­յա­ցումն ինձ հա­մար շատ սի­րե­լի է, ա­սե­լի­քը հաղ­թա­նակն է և հա­վա­տը հաղ­թա­նա­կի նկատ­մամբ։ Ներ­կա­յա­ցու­մը մեր ազ­նիվ պայ­քա­րի մա­սին է, ո­րի ար­դյուն­քում ու­նե­ցանք հաղ­թա­նակ։ Մենք ազ­գո­վին ան­սա­սան ե­ղանք, հաղ­թե­ցինք, հետ­դար­ձի ճա­նա­պարհ չկա. ե­րա­զում էինք, և մեր ե­րա­զանքն ի­րա­կա­նա­ցավ։ Ա­մեն սե­րունդ պի­տի ու­նե­նա հաղ­թա­նա­կի իր տես­լա­կա­նը։
;