Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՊՈԵԶԻԱՅՈՒՄ ՆԱ ԳԾԵԼ Է ԻՐ ԱՐԱՀԵՏԸ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Դեկտեմբերի 13-ին ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի գիտական նիստերի և պոեզիայի դահլիճում տեղի ունեցավ Արիս Գրիգորյանի 60-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումը:

Կյանքի հետաքրքիր ՙհամալսարաններով՚ է անցել բանաստեղծ, լրագրող Արիս Գրիգորյանը։ Մարտակերտում գիշերօթիկ միջնակարգ դպրոցից հետո ավարտել է Դիլիջանի պրոֆտեխուսումնարանը` ստանալով դերձակի մասնագիտություն։ Այնուհետև ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Ստեփանակերտում աշխատել է որպես մարզային տպարանի գրաշար, ապա ՙԱրցախ՚ գրական¬գեղարվեստական հանդեսում՝ ավագ խմբագիր, հետո ՙՄարտիկ՚ թերթում՝ որպես զինվորական լրագրող։ Խմբագրել է ՙՄետաքսագործ՚, ՙՊայքար՚ (ընդհատակյա), ՙՋրաբերդ՚ և ՙՆոր Շահումյան՚ շրջանային թերթերը։ Այժմ խմբագրում է ՙԱրցախի կոմունիստ՚ և ՙԱրհմիություններ՚ թերթերը։ 1993-2009 թթ. ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակի շարքերում։ Վիրավորվել է, հետո ծառայությունը շարունակել ՙՄարտիկ՚ թերթում։ Մեդալներ, պատվոգրեր և այլ պարգևներ ունի։
Հրատարակել է 17 գիրք։ Ունի 4 զավակ, 6 թոռ։ 
ԱՀ գրողների միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանը նշելով, որ տարին առատ է հոբելյաններով, ասաց, որ հերթականը Արիս Գրիգորյանինն է, ով այս տարի հրատարակել է 2 գիրք՝ ՙԵրկերի ժողովածու՚ (գիրք երկրորդ) և ՙԲարձունք տանող արահետով՚։ Հոբելյանական տարում լույս ընծայած երկու գրքերը գրողի տարիների չափածո և արձակ գործերի հունձքն են։ Բանաստեղծը համակրելի է իր գրչի նվիրումով ու քաղաքացիական կերպարով։ Ա. Գրիգորյանն ինքնատիպ ձեռագիր ունի. ավանդական չափի մեջ նա կարողացավ իր ձայնը հասցնել ընթերցողին։
ԱրՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու Արկադի Թովմասյանը, բանասիրական գիտությունների թեկնածուներ Ժաննա Բեգլարյանը, Զինաիդա Բալայանը, Ամալյա Գրիգորյանը, Նանար Սիմոնյանը, Արցախի արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչ Էռնիկ Ծատրյանը հոբելյարին ողջունելով՝ ասացին, որ նա, շարունակելով հայ դասականների ավանդույթները, հարստացրել է արցախյան գրականությունն իր անմիջական, անկեղծ, պատկերավոր պոեզիայով։ Արիսն ունի իր ինքնատիպ ձեռագիրը և՜ գրական դաշտում, և՜ լրագրության մեջ։ Պատերազմական թեմայով գրված ՙՄատս ձգանին՚ շարքը մնայուն է։ Ոճը պարզ է, զերծ պաճուճանքներից, ասելիքը՝ հստակ, հասանելի ընթերցողին։
Ելույթ ունեցողներն ընդգծեցին Արիս Գրիգորյանի քաղաքացիական պահվածքը, մարդկային ազնիվ տեսակը. համեստ, աշխատասեր, ընտանիքի լավ հայր, ներդաշնակ ընտանիք,- պոեզիայում նա գծել է իր արահետը։
ՙԳրիգոր Նարեկացի՚ համալսարանի ուսանողները և դերասանուհի Ռուզան Գասպարյանն արտասանեցին գրողի ստեղծագործություններից։
ՙԲանաստեղծության ծնունդը նման է լույսի՚,¬ իր խոսքում ասաց Ա. Գրիգորյանը։