ԱՐ­ՏԱ­ՍԱՀ­ՄԱ­ՆՅԱՆ Ե­ԼՈՒՅԹ­ՆԵ­ՐԸ ՅՈՒ­ՐԱ­ՏԵ­ՍԱԿ ՔՆ­ՆՈՒ­ԹՅՈՒՆ ԷԻՆ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խի մշա­կու­թա­յին դաշ­տում, սկ­սած 2000 թվա­կա­նից , իր ու­րույն տեղն ու­նի ՙՄռա­կած՚ պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չա­խում­բը, ո­րը ստեղծ­վեց՝ հիմ­քում ու­նե­նա­լով Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նի երգ­չա­խում­բը (հիմ­նա­դիր ու գլ­խա­վոր դի­րի­ժոր` ԱՀ ար­վես­տի վա­սա­տա­կա­վոր գոր­ծիչ Մա­րի­նե Մես­րո­պյան)։ Իր ինք­նա­տիպ կա­տա­րում­նե­րով ՙՄռա­կած՚-ը հան­դի­սա­տե­սին հա­ղոր­դա­կից է դարձ­նում դա­սա­կան եր­գար­վես­տին։

Հա­մեր­գա­յին հա­րուստ ծրագ­րե­րով երգ­չա­խում­բը բաց­միցս հան­դես է ե­կել Ար­ցա­խի բնա­կա­վայ­րե­րում, Երևա­նում և ար­տերկ­րում։ Պար­բե­րա­բար մաս­նակ­ցե­լով մի­ջազ­գա­յին մի շարք փա­ռա­տո­նե­րի և մր­ցույթ­նե­րի, բա­ցի մր­ցա­նակ­նե­րից, մշ­տա­պես ար­ժա­նա­ցել է հան­դի­սա­տե­սի ջերմ ըն­դու­նե­լու­թյա­նը։ Հեր­թա­կան մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նը, ո­րին մաս­նակ­ցել է նաև մեր երգ­չա­խում­բը, կա­յա­ցել է Ավ­ստ­րիա­յի մայ­րա­քա­ղաք Վիեն­նա­յի ՙKonzerthaus՚ նշա­նա­վոր հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի՝ Մո­ցար­տի ա­նու­նը կրող դահ­լի­ճում։ Ար­տա­սահ­մա­նյան հա­մեր­գա­յին ուղևո­րու­թյան, փա­ռա­տո­նա­յին տպա­վո­րու­թյուն­նե­րի շուրջ զրու­ցել ենք երգ­չախմ­բի եր­գիչ-երգ­չու­հի­նե­րի հետ.

Ա­նուշ ՄԻ­ՆԱ­ՍՅԱՆ- Տե­ղե­կա­նա­լով Վիեն­նա­յում կա­յա­նա­լիք փա­ռա­տո­նի մա­սին, մեր երգ­չախմ­բի դի­րի­ժոր Մա­րի­նե Մես­րո­պյա­նը, ում վա­ղե­մի ե­րա­զանքն էր Մո­ցար­տի` իր սի­րած ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից ՙՌեք­վիեմ՚-ի հա­մա­տեղ կա­տա­րումն այլ երգ­չախմ­բի հետ, ո­րո­շեց հայտ ներ­կա­յաց­նել։ Այ­նու­հետև փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պիչ­նե­րին ու­ղար­կե­ցինք կա­տար­ման մեր տե­սա­ձայ­նագ­րու­թյու­նը, ո­րին ան­մի­ջա­պես հետևեց նրանց հրա­վե­րը։ Փա­ռա­տո­նին մեր մաս­նակ­ցու­թյու­նը ա­պա­հո­վե­լու գոր­ծում հա­մա­կող­մա­նի ա­ջակ­ցու­թյուն են ցու­ցա­բե­րել հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը և Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։ Վիեն­նա­յի փա­ռա­տո­նը, ո­րը կրում էր ՙSing Along Concert՚ խո­րա­գի­րը, նվիր­ված էր Մո­ցար­տին ։ Մաս­նակ­ցում էին աշ­խար­հի տար­բեր եր­կր­ներ ներ­կա­յաց­նող երգ­չախմ­բե­րի շուրջ 450 եր­գիչ։ Մինչ հա­մա­տեղ ե­լույ­թը, եր­կու օր շա­րու­նակ փոր­ձեր ենք անց­կաց­րել հայտ­նի նվա­գախմ­բե­րի՝ դաշ­նա­կա­հար­նե­րի, ինչ­պես նաև դի­րի­ժոր­նե­րի հետ ։ Ար­դյուն­քում, բազ­մազգ 450-հո­գա­նոց մեր հա­մա­տեղ երգ­չա­խում­բը և Վիեն­նա­յի հե­ղի­նա­կա­վոր նվա­գա­խում­բը ներ­դաշ­նակ կա­տա­րե­ցին Մո­ցար­տի ՙՌեք­վիեմ՚-ը։ Մենք ա­ռիթ ու­նե­ցանք ներ­կա­յաց­նե­լու նաև մեր ազ­գագ­րա­կան եր­գե­րից մի քա­նի­սը, բո­լո­րի հիաց­մուն­քին ար­ժա­նա­նա­լուց բա­ցի, ի­տա­լա­ցի գոր­ծըն­կեր­նե­րի կող­մից ա­ռա­ջարկ ստա­ցանք մաս­նակ­ցե­լու Մի­լա­նում կա­յա­նա­լիք ե­րաժշ­տա­կան հա­ման­ման փա­ռա­տո­նի։

Դա­վիթ ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ – Վիեն­նա­յում Ար­ցա­խի ներ­կա­յա­ցու­ցիչ Կա­րեն Կոս­տան­դյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ, Հա­յաս­տա­նի դես­պա­նա­տա­նը հա­մերգ ենք ու­նե­ցել նաև մեր հայ­րե­նա­կից­նե­րի հա­մար։ Ներ­կա­յաց­րել ենք Կա­րա Մուր­զա, Կո­մի­տաս և հայ այլ կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ։ Հան­դի­սա­տե­սը ո­գեշ­նչ­ված էր մեր կա­տար­մամբ? Զգա­լի էր նրանց մեծ կա­րոտն առ հայ ե­րաժշ­տու­թյու­նը։ Նույ­նիսկ հա­մեր­գի ա­վար­տից հե­տո տևա­կան ժա­մա­նակ չէին հե­ռա­նում սրա­հից։ Նրանք մո­տե­ցան մեզ, ծա­նո­թա­ցանք , կա­պեր հաս­տա­տե­ցինք հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հե­ռան­կար­նե­րով ։

Թա­մա­րա ՍԱՐԳ­ՍՅԱՆ- Ընդ­հան­րա­պես, հոգևոր ե­րաժշ­տու­թյու­նը մեծ տեղ ու­նի մեր մշ­տա­կան եր­գա­ցան­կում։ Վիեն­նա­յի պատ­մա­կան տե­սար­ժան վայ­րե­րով շր­ջայ­ցի ժա­մա­նակ, Հոֆ­բուր­գում՝ բազ­մա­թիվ զբո­սաշր­ջիկ­նե­րով հա­րուստ մի վայր, կա­տա­րե­ցինք Մ. Եկ­մա­լյա­նի, Կո­մի­տա­սի, Կ. Մուր­զա­յի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից։ Հան­պատ­րաս­տից ներ­կա­յաց­րած մեր հա­մեր­գին հան­դի­սա­տե­սի շար­քում գտն­վե­ցին նաև սփյուռ­քա­հա­յեր, ով­քեր հուզ­ված ձայ­նակ­ցում էին մեզ։ Ո­գեշ­նչ­վել էին նաև օ­տա­րազ­գի ուն­կն­դիր­նե­րը, ով­քեր տևա­կան ծա­փա­հա­րու­թյու­նե­րով ող­ջու­նե­ցին մեզ` միա­ժա­մա­նակ խնդ­րե­լով ևս մի կա­տա­րում Կո­մի­տա­սից։

Մար­թա Ա­ՄԻՐ­ԽԱ­ՆՅԱՆ – Վիեն­նա­յից մենք վե­րա­դար­ձանք ան­չափ տպա­վոր­ված։ Ան­վա­նի նվա­գախմ­բե­րի և դի­րի­ժոր­նե­րի հետ մեր փոր­ձե­րը նաև յու­րօ­րի­նակ վար­պե­տաց դա­սեր էին։ Փա­ռա­տո­նին մաս­նակ­ցու­թյու­նը բա­վա­կա­նին հղ­կեց և կա­տա­րե­լա­գոր­ծեց մեր կա­տար­ման ու­նա­կու­թյուն­նե­րը։ Ա­ռա­ջի­կա­յում պատ­րաստ­վում ենք ներ­կա­յա­նալ նոր հա­մեր­գա­յին ծրագ­րով։
Մո­տե­նում է ՙՄռա­կած՚ երգ­չախմ­բի գոր­ծու­նեու­թյան 20-ա­մյա­կը: Ինչ­պես տե­ղե­կաց­րեց գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Մար­գա­րի­տա Ա­ղա­ջա­նյա­նը, նա­խա­պատ­րաստ­վում են գա­լիք տա­րում մեծ շու­քով նշե­լու հո­բե­լյա­նը: Տո­նա­կան հա­մեր­գա­յին ծրագ­րում ընդգրկվե­լու են հայ և ար­տա­սահ­մա­նյան կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, հատ­ված­ներ հայտ­նի օ­պե­րա­նե­րից, ժո­ղովր­դա­կան և հոգևոր եր­գեր: ՙԱյդ հա­մեր­գը, ընդ­հա­նուր առ­մամբ, մեր 20 –ա­մյա գոր­ծու­նեու­թյան յու­րօ­րի­նակ հան­րա­գու­մարն ու ամ­փո­փու­մը կլի­նի՚,-հա­վե­լել է Մ. Ա­ղա­ջա­նյա­նը։